Մոխրագույն դելֆին
Մոխրագույն դելֆին (լատին․՝ Grampus griseus), կաթնասունների դասի, դելֆինների կարգին պատկանող տեսակ, մոխրագույն դելֆինների (անգլ.՝ Grampus) ենթակարգի միակ ներկայացուցիչ։ Տարածված է ամբողջ աշխարհի գրեթե բոլոր բաց և ափամերձ ջրերում՝ բացառությամբ Աֆրիկայի արևմտյան ափերի, Հարավային Ամերիկայի հյուսիսարևելյան և բևեռային ծովերի։ Ռուսաստանի ջրերում մոխրագույն դելֆին հանդիպում է միայն Կուրիլյան կղզիների հարավային մասում[1]։
Մոխրագույն դելֆին | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Grampus griseus G. Cuvier, 1812 |
||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||
Արեալ | ||||||||||||||
|
Նկարագրություն
խմբագրելՄոխրագույն դելֆինների հասուն առանձնյակի քաշը կարող է հասնել 300 կիլոգրամից մինչև 500 կիլոգրամ, իսկ երկարությունը՝ մինչև 3-4 մետր։ Մոխրագույն դելֆինը սնվում է հիմնականում գլխոտանիներով։ Մոխրագույն դելֆինի մեջքի լողակը բարձր է` հետևի եզրի խորը փորվածքով և թեթևակիորեն մոտեցած մարմնի առջևի կեսին։ Այլ դելֆիններին բնորոշ կտուցը բացակայում է։ Մարմնով մեկ ցրված բաց գույնի բծեր, շերտեր և քերծվածքներ է ունենում, որոնք փափկամարմինների և ցեղակիցների ատամների հետքեր են[2]։
Ձագերը ծնվում են ձմռանը և սեռական հասունացումը լինում է, երբ երկարությունը հասնում է երեք մետրի։ Հայտնի են աֆալինաների հետ հիբրիդներ ստանալու դեպքեր[3]։
Մոխրագույն դելֆինի կյանքի տևողությունը մինչև 30 տարի է[4]։
Այլ տեղեկություններ
խմբագրել- Պելոռուս Ջեկ անունով մոխրագույն դելֆինը երկու տասնամյակ` 1888-1912 թվականներին, ուղեկցել է նավերին` որպես լոցման՝ վատ եղանակին նրանց ցույց տալով Նոր Զելանդիայի երկու կղզիների միջև եղած ուղին։ Դրա համար Նոր Զելանդիայի պառլամենտը նրան շնորհել է պահպանագիր[5], որն արգելել է այս դելֆինի սպանությունն ու վիրավորանքը[6]։
- 20-րդ դարի 80-ական թվականների վերջին Մերիլենդի օվկիանարիումի մարզիչ Անդրե Քոուենին հաջողվել է մոխրագույն դելֆինին սովորեցնել մի հայտնի երգ երգել։ Դելֆինի ձայնը չէր կարելի անվանել ուժեղ և պարզ, բայց նա ակնհայտորեն լավ երաժշտական լսողություն էր ցուցաբերել[4]։
Պատկերասրահ
խմբագրել-
Մոխրագույն դելֆին
-
Վարժեցված մոխրագույն դելֆին
-
Մոխրագույն դելֆիններ
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Серый дельфин Grampus griseus
- ↑ Куба. Киты. 1984
- ↑ Круиз с дельфинами / Lucky Dolphin Cruise
- ↑ 4,0 4,1 Морозов В. П. Занимательная биоакустика. — 2-е изд., доп., перераб. — М.: Знание, 1987. — 208 с. + 32 с. вкл. — С. 54—59.
- ↑ պահպանագիր
- ↑ «Пелорус Джек: история дельфина-лоцмана». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 2-ին.
Լրացուցիչ գրականություն
խմբագրել- Կետեր և դելֆիններ Արխիվացված 2020-07-01 Wayback Machine
Արտաքին հղումներ
խմբագրել- Серый дельфин
- База данных «Позвоночные животные России»: серый дельфин Արխիվացված 2020-07-02 Wayback Machine
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոխրագույն դելֆին» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոխրագույն դելֆին» հոդվածին։ |