Մոլիթ

գյուղ Վրաստանի Սամցխե-Ջավախք մարզի Բորժոմի մունիցիպալիտետում

Մոլիթ (վրացերեն՝ მოლითი), հայաբնակ գյուղ Վրաստանի Սամցխե-Ջավախք մարզի Բորժոմի շրջանում, Բորժոմի քաղաքից 64 կմ հարավ, Թրիալեթի լեռնաշղթայի հարավային լանջին։ Գտնվում է Տաբածղուր լճի արևմտյան ափին, ծովի մակարդակից 2050 մ բարձրության վրա։

Գյուղ
Մոլիթ
վրաց.՝ მოლითი
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՄարզՍամցխե-Ջավախք
ՇրջանԲորժոմի
ԲԾՄ2050 մ
Պաշտոնական լեզուվրացերեն
Խոսվող լեզուներհայերեն
Բնակչություն215[1] մարդ (2014)
Ազգային կազմհայեր 99,5 %
Ժամային գոտիUTC+4
Մոլիթ (Վրաստան)##
Մոլիթ (Վրաստան)

Բնակչություն խմբագրել

Համաձայն 2002 թվականի տվյալների, գյուղն ուներ 273 բնակիչ, հիմնականում հայեր[2], իսկ 2014 թվականի տվյալներով, գյուղում ապրում էր 215 մարդ[1], ովքեր զբաղվում են հողագործությամբ և անասնապահությամբ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014». საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური. ნოემბერი 2014. Վերցված է 26 აგვისტო 2016-ին.
  2. «საქართველოს მოსახლეობის 2002 წლის პირველი ეროვნული საყოველთაო აღწერის ძირითადი შედეგები» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 28-ին.