Մշենի (համայնք, Քաշաթաղի շրջան)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մշենի (այլ կիրառումներ)

Մշենի, համայնք Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում[2][3]։ Ներկայում համայնքի ամբողջ տարածքը գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո[4][5][6][7] և Արցախի Հանրապետության կողմից համարվում է օկուպացված[1]։

Մշենի համայնք
ԵրկիրԱրցախի Հանրապետություն Արցախի Հանրապետություն
ԿարգավիճակՀամայնք
Մտնում էՔաշաթաղի շրջան
Ներառում էՄշենի գյուղ,
Արվական գյուղ,
ՎարչկենտրոնՄշենի գյուղ,
Հիմնական լեզուՀայերեն
Բնակչություն (2015)153
Տարածք2236,6 հա
Ժամային գոտի+4
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Աշխարհագրություն խմբագրել

Համայնքը տեղաբաշխված է Արցախի Հանրապետության արևելյան մասում։ Ունի բարձրլեռնային տեղանք։ Համայնքի տարածքն 2236,6 հա է, որից 1331,8 հա-ն անտառային հողեր են։ Համայնքի սահմաններով է հոսում Հոչանց գետը[2]։

Բերձոր շրջկենտրոնից հեռու է 32 կմ, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 82 կմ[2]։

Վարչատարածքային բաժանում և համայնքային կյանք խմբագրել

Համաձայն Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ Մշենի համայնքն իր մեջ ներառում է Մշենի և Արվական գյուղերը[2]։

Համայնքում գործում էր գյուղապետարան, բուժկետ, հիմնական և միջնակարգ դպրոցներ, առկա էին առևտրային օբյեկտներ[2]։

Համայնքն ապահովված էր էլեկտրաէներգիայով, հասանելի էին բջջային, ինտերնետ կապի միջոցներն ու ռադիոհեռուստատեսությամբ[2]։

Գործում էր ինքնահոս ջրամատակարարման համակարգ, որը սնվում էր տարբեր աղբյուրներից։ Առկա են նաև խմելու ջրի համար պիտանի մշտական գործող բնական աղբյուրներ[2]։

2015 թվականի դրությամբ համայնքային ճանապարհները բնահողային էին[2]։

Բնակչություն խմբագրել

Մշենի համայնքի բնակչությունը 2015 թվականի դրությամբ կազմել է 153 մարդ, որոնք կազմել են 43 տուն։ Նույն թվականի դրությամբ Մշենի գյուղում բնակվել է 92 մարդ, որոնք կազմել են 27 տուն։ Արվական գյուղում բնակվել է 61 մարդ, որոնք կազմել են 16 տուն[2]։

Կրթություն խմբագրել

Մշենի գյուղում գործում էր միջնակարգ դպրոց, որտեղ 2015 թվականի դրությամբ սովորում էր 23 աշակերտ, իսկ Արվական գյուղում գործում էր հիմնական դպրոց, որտեղ սովորում էր 8 աշակերտ[2]։

Տնտեսություն խմբագրել

Համայնքի բնակչությունը հիմնականում զբաղվել է գյուղատնտեսությամբ՝ հողագործությամբ և անասնապահությամբ։ Համայնքի տարածքի 769,5 հա-ը գյուղատնտեսական նշանակության են[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հակոբ Ղահրամանյան, Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։
  3. «Արցախի Հանրապետության բնակավայրերի ցանկը հանրապետության Ազգային ժողովի կայքում (Արցախի Հանրապետության օրենքը երկրի վարչատարածքային բաժանման մասին, 25 մարտի 2005 թ., ք.Ստեփանակերտ, ՀՕ-178, ստորագրված նախագահ Ա․Ղուկասյանի կողմից)։». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 14-ին.
  4. Արցախի Հանրապետության այն բնակավայրերի ցանկը, որոնք գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո /հրապարակված Արցախի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից/, (արխիվացված 05․03․2021թ․
  5. «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։
  6. «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը», (արխիվացված
  7. «Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների և բնակավայրերի ցանկը»։