Մհեր Բաղդասարյան
Մհեր Ահարոնի Բաղդասարյան (1909, Լանջաղբյուր, Հայաստան - անհայտ), հայ մանկավարժ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։
Մհեր Բաղդասարյան | |
---|---|
Ծնվել է | 1909 |
Ծննդավայր | Լանջաղբյուր, Հայաստան |
Մահացել է | անհայտ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1937) |
Մասնագիտություն | մանկավարժ |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն խմբագրել
Մհեր Բաղդասարյանը ծնվել է 1909 թվականին, Նոր Բայազետի շրջանի Լանջաղբյուր գյուղում։ 1930 թվականին ավարտել է շրջկենտրոնի միջնակարգ դպրոցը։ 1932-1937 թվականներին սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ Մինչ այդ ուսուցչական աշխատանք է կատարել հայրենի գյուղում, իսկ համալսարանն ավարտելուց հետո նշանակվել է Էջմիածնի մանկավարժական տեխնիկումի պատմության դասատու։ Պարտադիր զինվորական ծառայությունն ավարտելուց հետո կրկին վերադարձել է մանկավարժական աշխատանքի։ Դպրոցի տնօրեն և պատմության ուսուցիչ է աշխատել Նոր Խարբերդում և Նորագավիթում 1938-1941 թվականներին[1]։
1941 թվականին Բաղդասարյանը զորակոչվել է բանակ և նշանակվել վաշտի քաղղեկ։ 1942 թվականի փետրվարից նշանակվել է հայկական 408-րդ դիվիզիայի 672-րդ գնդի գումարտակի կոմիսար, այնուհետև փոխադրվել է 320-րդ դիվիզիայի 476-րդ գունդը՝ որպես գումարտակի հրամանատարի քաղգծով տեղակալ, մասնակցել ռազմական գործողություններին Հյուսիսային Կովկասում։ 1943-1944 թվականներին Բաղդասարյանը սովորել է տանկային ուսումնարանում[1]։
1946 թվականին զորացրվել է բանակից, աշխատանքի անցել սկզբում Նորագավթի, ապա՝ Նոր Խարբերդի դպրոցներում՝ որպես տնօրեն և պատմության ուսուցիչ։
Պարգևատրվել է Գերմանիայի դեմ տարած հաղթանակի և մի շարք ուրիշ մեդալներով։ Հետպատերազմյան տարիներին արժանացել է Աշխատանքային գերազանցության համար և «Աշխատանքի վետերան» մեդալների[1]։
Պարգևներ խմբագրել
- Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար մեդալ
- Աշխատանքային գերազանցության համար մեդալ
- Աշխատանքի վետերանի մեդալ