Վիքիպեդիայում կան հոդվածներ Անդրեասյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Մհեր Անդրեասյան (հունվարի 3, 1956(1956-01-03), Առաջաձոր, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 25, 1994(1994-04-25), Թալիշ, Թարթառի շրջան, Ադրբեջան), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Մհեր Անդրեասյան
հունվարի 3, 1956(1956-01-03) - ապրիլի 25, 1994(1994-04-25) (38 տարեկան)
ԾննդավայրԱռաջաձոր, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան վայրԹալիշ, Թարթառի շրջան, Ադրբեջան
ԳերեզմանԱռաջաձոր
ԶորամասԽաչենի գումարտակ
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
Պարգևներ
Արցախի «Արիության համար» մեդալ

Կենսագրություն

խմբագրել

Մհեր Անդրեասյանը ծնվել է 1956 թ. հունվարի 3-ին Մարտակերտի շրջանի Առաջաձոր գյուղում։ Ավարտել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցը։ Ծառայել է Խորհրդային բանակի շարքերում։ Զորացրվելուց հետո աշխատել է կենցաղային սպասարկման կոմբինատում։ 1983 թ-ից աշխատանքի է անցել Առաջաձորի սպառընկերությունում որպես խանութի վարիչ, իսկ 1988-ից՝ որպես մատակարար։ Արցախյան շարժման առաջին իսկ օրերից ծառայության է անցել Խաչենի գումարտակում։ Զոհվել է 1994 թ. ապրիլի 25-ին Թալիշ գյուղի մերձակայքում։ Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Արիության համար» մեդալով։ Ամուսնացած էր, ունի երեք երեխա Հանգչում է Առաջաձորի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Մհեր Անդրեասյանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 5-ին.