Մկրտիչ Մկրտչյան (մանկավարժ)

հայ մանկավարժ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մկրտիչ Մկրտչյան (այլ կիրառումներ)

Մկրտիչ Գեիմի Մկրտչյան (1918, Պեմզաշեն, Ալեքսանդրապոլի գավառ - անհայտ), հայ մանկավարժ։ ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Մկրտիչ Մկրտչյան
Ծնվել է1918
ԾննդավայրՊեմզաշեն, Ալեքսանդրապոլի գավառ
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունմանկավարժ
ԱշխատավայրՀԱՊՀ
Պարգևներ և
մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Մկրտիչ Մկրտչյանը ծնվել է 1918 թվականին, Արթիկի շրջանի Պեմզաշեն ավանում։ 1937-1941 թվականներին աշխատել է Պեմզաշենի դպրոցում, դասավանդել հայոց լեզու[1]։

Կարմիր բանակ է զորակոչվել 1941 թվականի հունիսի 22-ին։ Գործող բանակ է մեկնել 1942 թվականի սեպտեմբերին։ Մասնակցել է Հյուսիսային Կովկասի մի շարք քաղաքների ու բնակավայրերի ազատագրման կռիվներին։ Կրտսեր հրամանատարների դասընթացներն ավարտելուց հետո ծառայել է 9-րդ գվարդիական օդային-դեսանտային դիվիզիայում, մարտնչել Բելգորոդի, Պոլտավայի ազատագրման համար։ Բելգորոդի ուղղությամբ մղած մարտերում Մկրտչյանը երկու անգամ վիրավորվել է, բայց մնացել է ռազմաճակատում։ Երրորդ անգամ ծանր վերք է ստացել և Ուֆայում բուժվելուց հետո, 1944 թվականի հունվարին, որպես Հայրենական պատերազմի հաշմանդամ, զորացրվել է բանակից[1]։

1944-1962 թվականներին Մկրտչյանն աշխատել է Արթիկի շրջանի դպրոցներում։ Դասավանդել է հայոց լեզու և գրականություն։ Եղել է դպրոցի ուսմասվար և տնօրեն։ 1962 թվականին տեղափոխվել է Երևան, աշխատել Հայկոոպում որպես ուսումնական հաստատությունների տեսուչ։ 1969 թվականից Երևանի Կառլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտում եղել է հայոց լեզվի ամբիոնի ավագ դասախոս։ Մկրտչյանն ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը[1]։

Պարգևատրվել է մարտական և աշխատանքային մեդալներով։

Պարգևներ խմբագրել

  • ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ

Ծանոթագրություններ խմբագրել