Հայկազ Մկրտչյան

զինվորական
(Վերահղված է Մկրտչյան Հայկազից)

Հայկազ Զավենի Մկրտչյան (հոկտեմբերի 31, 2000(2000-10-31), Երևան, Հայաստան - նոյեմբերի 9, 2020(2020-11-09)), Հայաստանի զինված ուժերի զինծառայող, Հայ-ադրբեջանական 2020 թվականի հուլիսյան ռազմական բախման և Հայ-ադրբեջանական պատերազմի մասնակից։ Զոհվել է 2020 թվականին տեղի ունեցած Հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ[1]։ Հայաստանի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով[2]։

Հայկազ Զավենի Մկրտչյան
հոկտեմբերի 31, 2000(2000-10-31) - նոյեմբերի 9, 2020(2020-11-09) (20 տարեկան)
ԾննդավայրՀայաստան, Երևան
Մահվան վայրՎիրավորվել է՝ Արցախ Արցախ, Կարմիր Շուկայում
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ծառայության տարիներ2019 - 2020
ԿոչումՀՀ ԶՈՒ կրտսեր սերժանտ ՀՀ ԶՈՒ կրտսեր սերժանտ
Մարտեր/
պատերազմներ
Հայ-ադրբեջանական 2020 թվականի հուլիսյան ռազմական բախում
Հայ-ադրբեջանական պատերազմ
ՊարգևներԱրցախի «Մարտական ծառայություն» մեդալ

Կենսագրության խմբագրել

Հայկազ Մկրտչյանը ծնվել է 2000 թվականի հոկտեմբերի 31-ին Երևանում։ Ունի երկու քույր, մայր՝ Աննա Մկրտչյանը, հայր՝ Զավեն Մկրտչյանը երկուսն էլ մասնագիտությամբ տնտեսագետներ են։ 2006 թվականից ուսանել է Ավանի շախմատի մանկապատանեկան մարզադպրոցում։ Զբաղվել է շախմատով մինչև 2018 թվականը։ Մասնակցել է Հայաստանի առաջնություններին, Ստեփան Ավագյանի անվան շախմատի հուշամրցաշարերին և Անդրանիկ Մարգարյանի անվան մրցաշարերին, որում գրանցել է հաջողություններ։ 2006 թվականից մինչև 2014 թվականը սովորել է Ավանի՝ Գալինա Ստարովոյտովայի անվան 177 դպրոցում։ 2014 թվականից մինչև 2018 թվականը սովորել է Գևորգ Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոցում։ Ավագ դպրոցին զուգահեռ սովորել է նաև Հայ-ռուսական համալսարանի նախապատրաստական կուրսում։ 2018 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը։ Նույն թվականից անդամակցել է Առաջին Հայկական Ճակատ-ին։ 2019 թվականի հունվարի 23-ին զորակոչվել է հայկական բանակ։ Եղել է կրտսեր սերժանտ, հաստիքը՝ հաշվարկի հրամանատար։ Հայ-ադրբեջանական հուլիսյան ռազմական բախման ժամանակ մասնակցել է Չինարի մարտերին։ Հոկտեմբերի 14-ից մասնակցել է Ջրականի, Տաղավարտի, Դրախտիկի և Ազոխի մարտերին։ Վիրավորվել է 2020 թվականի հոկտեմբերի 29-ին Կարմիր Շուկայում, մահացել նոյեմբերի 9-ին[3]։

Հուղարկավորված է Եռաբլուր պանթեոնում։

Կրծքանշաններ խմբագրել

  • Հայաստանի զինված ուժերի լավագույն մարզիկ-զինվոր
  • Երրորդ կարգի հրետանավոր
  • Մարտական հերթապահության մեդալ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ««Գտեք, թե ինչքան թուրքի անուն է գրվել քարին՝ իմ ձեռքով. Դուք չեք հասկանում՝ ես անմшհ եմ»․ Հերոսաբար մարտնչած Հայկազ Մկրտչյանը». Հայ Ինֆո. 2020 թ․ նոյեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 31-ին.
  2. Տասը զինծառայող հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով
  3. «Իմ առաքելությունն ընկերներիս, հայրենիքս պաշտպանելն է, պետք է չթողնեմ՝ իրենց շրջափակման մեջ վերցնեն. Հայկան մենակ չթողեց ընկերներին (լուսանկարներ)». lurer.com. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 31-ին.

Արտաքին հղումներ խմբագրել