Մկրտիչ Գարդաշյան
Մկրտիչ Մարտիրոսի Գարդաշյան (օգոստոսի 15, 1894, Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - հունիսի 17, 1938, Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ վիրաբույժ, ԽՍՀՄ կոմունիստական կուսակցության գործիչ, Հայկական ԽՍՀ առողջապահության ժողովրդական կոմիսար։ Ռոստովի պետական բժշկական համալսարանի ռեկտոր (1935-1937)։
Ծնվել է | օգոստոսի 15, 1894 |
---|---|
Ծննդավայր | Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | հունիսի 17, 1938 (43 տարեկան) |
Մահվան վայր | Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետ |
Մասնագիտություն | ուսուցիչ |
Աշխատավայր | Ս. Պ. Բոտկինի անվան քաղաքային կլինիկական հիվանդանոց, Մ.Ֆ. Վլադիմիրսկու անվան Մոսկվայի տարածաշրջանային գիտահետազոտական կլինիկական ինստիտուտ և Ռոստովի պետական բժշկական համալսարան |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Կենսագրություն
խմբագրելՄկրտիչ Մարտիրոսի Գարդաշյանը ծնվել է 1894 թվականին։ 1916 թվականին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան հոգևոր ճեմարանը։ 1917 թվականին սկզբում ընդունվել է Թիֆլիսի համալսարանի բժշկական ֆակուլտետը, այնուհետև տեղափոխվել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետ, որն ավարտել է 1922 թվականին[1]։ 1931-1932 թվականներին սովորել է Մոսկվայում՝ Կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտի բնագիտական ֆակուլտետում։ Ինստիտուտի փակումը խանգարել է Գարդաշյանին այն ավարտել[2]։
Մոսկվայի համալսարանում սովորելուց հետո նրան ուղարկել են կլինիկական օրդինատուրա Մոսկվայի I պետական համալսարանի ֆակուլտետային վիրաբուժության ամբիոն։ 1925 թվականին նա ավարտել է օրդինատուրան[1][2]։
Տարբեր ժամանակներում աշխատել է հետևյալ պաշտոններում՝ հիվանդանոցային օրդինատոր և կլինիկական ասիստենտ Մոսկվայի Բոտկինի անվան հիվանդանոցում (1925-1928), Հայաստանի առողջապահության ժողովրդական կոմիսար (1928-1931), Մոսկվայի մարզային կլինիկական ինստիտուտի վիրաբուժության ավագ գիտաշխատող (1932-1935), Ռոստովի բժշկական ինստիտուտի ֆակուլտետային վիրաբուժության ամբիոնի դոցենտ, այնուհետև՝ տնօրեն (1935-1937)[2]։
1917 թվականի մարտին համալրել է կոմկուսի շարքերը։ Ժամանակին Հայաստանի Անդրկովկասյան կենտկոմի պլենումը Մ. Գարդաշյանին ընտրել է Հայաստանի բոլշևիկների համամիութենական կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ։ Նա եղել է նաև երեք գումարումների կենտկոմի անդամ, ընտրվել է կոմկուսի XV համագումարի պատվիրակ[2]։
1938 թվականին ԽՍՀՄ Գերագույն դատարանի ռազմական կոլեգիայի դատարանի որոշմամբ բռնադատվել է[2][3]։
Գրականություն
խմբագրել- Нерсисянисты (1824-1914). Авакян С., Периханян Г. // Ер., 1975
- 50 лет с ALMA MATER: Учебное пособие //Харламов Е. В., Склярова Е. К., Киселёва О. Ф., Сидоренко Ю. А.
Արտաքին հղումներ
խմբագրել- Мкртыч Мартиросович Гардашьян. РОСТ ГМУ
- Мкртыч Мартиросович Гардашьян Արխիվացված 2018-07-09 Wayback Machine. Ведущие врачи России.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Гардашьян Мкртич Мартиросович — Энциклопедия фонда «Хайазг»». ru.hayazg.info. Վերցված է 2022 թ․ հունիսի 18-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Васильевич, Харламов Евгений; Константиновна, Склярова Елена; Алексеевич, Сависько Алексей; Андреевна, Сидоренко Юлия (2016 թ․ հունվարի 4). Наследники духовных традиций медицины (ռուսերեն). Scientific magazine "Kontsep.
- ↑ «Списки репрессированных». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 18-ին.