Վիքիպեդիայում կան հոդվածներ Ներսիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյան (ավազանի անունը՝ Մկրտիչ Գրիգորի Ներսիսյան, հոկտեմբերի 30, 1959(1959-10-30), Ոսկեհատ, Էջմիածնի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ։

Եզրաս Ներսիսյան
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 30, 1959(1959-10-30) (64 տարեկան)
ԾննդավայրՈսկեհատ, Էջմիածնի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունԳևորգյան Հոգևոր Ճեմարան
Մասնագիտությունսարկավագ
Զբաղեցրած պաշտոններեպիսկոպոս
Պարգևներ և
մրցանակներ
Պատվո շքանշան Բարեկամության շքանշան «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի երկրորդ աստիճանի մեդալ «Ի հիշատակ Սանկտ Պետերբուրգի 300-ամյակին» մեդալ
Մոսկվայի սուրբ Դանիիլ իշխանի 2-րդ աստիճանի շքանշան և Order of Holy Prince Daniel of Moscow 3rd class
 Erzas (Nersisyan) Վիքիպահեստում

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կրտսեր եղբայրը։

Կենսագրություն

խմբագրել

Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը ծնվել է 1959 թվականի հոկտեմբերի 3-ին, Էջմիածնի շրջանի Ոսկեհատ գյուղում։ 1977 թվականին ավարտել է Ոսկեհատի միջնակարգ դպրոցը։ 1978 թվականին մեկնել է զինվորական ծառայության, զորացրվելուց հետո, ընդունվել է Սուրբ Էջմիածնի Գևորգյան ճեմարան։ 1983 թվականի դեկտեմբերի 25-ին, Սուրբ Ստեփանոսի տոնի օրը, Տեր Ներսես եպիսկոպոս Պոզապալյանի ձեռամբ ձեռնադրվել է սարկավագ։ 1984 թվականին ավարտել է Գևորգյան հոգևոր ճեմարանը և պաշտպանել «Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու «Ձեռնադրության Մաշտոցի» զարգացումը Ժ.-ԺԴ. դարերում» թեմայով ավարտաճառը՝ արժանանալով «գերազանց» գնահատականի։ 1985 թվականի սեպտեմբերի 8-ին Վազգեն Ա. Վեհափառ Հայրապետի հրամանով ձեռամբ Տեր Ներսես եպիսկոպոս Պոզապալյանի, ձեռնադրվել է կուսակրոն քահանա։

1984-1986 թվականներին Գևորգյան հոգևոր ճեմարանում դասավանդել է «Ներածություն Հին Կտակարանի» առարկան։ 1986-1988 թվականներին սովորել է Լենինգրադի հոգևոր ակադեմիայում։ 1988 թվականին նշանակվել է Լենինգրադի հոգևոր հովիվ։ 2000 թվականի հոկտեմբերին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական բարձր տնօրինությամբ, նշանակվել է Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդի պաշտոնակատար։ 2001 թվականի փետրվարի 21-ին պաշտպանել է վարդապետական թեզ՝ «Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի պատմությունը» թեմայով։ Նույն թվականի փետրվարի 22-ին, ձեռամբ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ, գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի, ստացել է վարդապետական աստիճան։

2001 թվականի ապրիլից, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական բարձր տնօրինությամբ, նշանակվել է Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ և Մոսկվայի ու Համայն Ռուսիո պատրիարքությունում՝ Հայ Եկեղեցու ներկայացուցիչ։ 2001 թվականի սեպտեմբերի 30-ին, ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ձեռնադրվել է եպիսկոպոս։ 2013 թվականի սեպտեմբերի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանին շնորհվեց Արքության պատիվ՝ ի գնահատություն նրա նվիրյալ և նախանձախնդիր ծառայության[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել