Մկրտիչ Ավետիսյան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մկրտիչ Ավետիսյան (այլ կիրառումներ)
Մկրտիչ Ավետիսյան (Թերլեմեզյան, 1864[1], Վան, Թուրքիա - 1896[1], Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն), XIX դարի հայոց ազատագրական շարժման գործիչ, լրագրող, Արմենական կուսակցության հիմնադիրներից մեկն է։
Մկրտիչ Ավետիսյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1864[1] |
Ծննդավայր | Վան, Թուրքիա |
Մահացել է | 1896[1] |
Մահվան վայր | Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | լրագրող |
Կուսակցություն | Ռամկավար ազատական կուսակցություն |
ԿենսագրությունԽմբագրել
Կրթվել է ծննդավայրում, աշակերտել Մկրտիչ Փորթուգալյանին։ Անդամակցել է «Սև խաչ» ազատագրական կազմակերպությանը, մասնակցել Հայոց հայրենասիրական միության ստեղծմանը, գլխավորել Արմենական կուսակցության Վանի մասնաճյուղը։ 1886 թվականին թուրքական կառավարությունն Ավետիսյանին արտաքսել է երկրից, 1889 թվականին՝ աքսորել Տրիպոլի։
Մկրտիչ Պորտուգալյանի հետևորդներից էր, որի հետ Մարսելում հիմնել էր «Հայաստան» թերթը։ 1896 թ. Համիդյան կոտորածների ժամանակ կազմակերպել է Վանի ինքնապաշտպանությունը, որտեղ և սպանվել է թուրք զինվորների կողմից։ Աքսորավայրից փախել և Մարսելում աշխատակցել է «Արմենիա» թերթին։ 1893 թվականից Աալմաստի, Խոյի, Ուրմիայի և Թավրիզի հայկական դպրոցների թեմական տեսուչն էր։ 1896 թվականի հայկական կոտորածների ժամանակ կազմակերպել և ղեկավարել է Վանի ինքնապաշտպանությունը։ Զոհվել է 1896 թվականին 32 տարեկանում թուրքական գերակշիռ ուժերի դեմ մարտում։ Լույս է տեսել նրա «Թուրքիո հայերը և նրանց դրացիները» գիրքը 1890 թվականին, Մարսելում[2][3]։
ԾանոթագրություններԽմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 613)։ |