Մկների հիմարություններ (անգլ.՝ Mice Follies), 1954 թվականի սեպտեմբերի 4-ին թողարկած «Թոմն ու Ջերին» մուլտֆիլմի 85-րդ դրվագը։ Սերիալի հիմնական երաժշտական ստեղծագործությունը Պյոտր Չայկովսկու «Քնած գեղեցկուհի» վալսն է։

Մկների հիմարություններ
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրերաժշտական ֆիլմ
Շարքի մասն էԹոմն ու Ջերին
ՌեժիսորՋոզեֆ Բարբերա
ՊրոդյուսերՖրեդ Քուիմբի
ԵրաժշտությունՍքոթ Բրեդլի
Երկիր ԱՄՆ
ԸնկերությունՄետրո Գոլդվին Մայեր
Տևողություն7 րոպե
ՇարքԹոմն ու Ջերին
Թվական1954

Սյուժե խմբագրել

Ջերին և Նիբբլսը խոհանոցը ողողել էին ջրով և սահադաշտի համար պայմաններ ստեղծել։ Նրանք չմուշկներով սահում էին սառույցի վրա, մինչև Թոմը արթնացավ և տեսավ նրանց։ Այդ պահին Նիբբլսը քաշեց Թոմի բեղերը, ինչի համար Թոմը բռնեց նրան գորգի միջոցով։ Թոմը սկսեց հետապնդել մկներին, բայց սառույցի վրա ճարպկություն չունենալու պատճառով նա բախվեց պահարանին, որտեղ գտավ մի զույգ սառցե չմուշկներ։ Դա օգնեց Թոմին արագացնել և պահպանել հավասարակշռությունը սառույցի վրա, թեև նա դեռ շարունակում էր խրվել կահույքին, որի արդյունքում ընկավ նկուղ[1]:

Թոմը դուրս եկավ նկուղից և շարունակեց իր փորձերը՝ բռնելու մկներին։ Ճիշտ այն պահին, երբ կատուն քիչ էր մնում բռներ Ջերիին, Նիբբլսը հալեցրեց սառույցը, ինչի հետևանքով Թոմը ընկավ և թրջվեց։ Ջերին բարձրացավ ավելի բարձր տեղ, բայց Թոմը գտավ նրան և սկսեց ջուր շաղ տալ։ Այդ պահին Նիբբլսը միացրեց սառնարանի արագ սառեցման կոճակը և սառեցրեց թե՛ հատակը, թե՛ թաց Թոմին, որը վերածվեց սառցե արձանի։ Դրանից հետո մկները շարունակեցին զվարճանալ սառույցի վրա, կտրուկ շրջադարձներով պտտվել սառցե կատվի շուրջը, որը կարող էր միայն պտտել աչքերը և նայել[2]:

Վարկանիշներ խմբագրել

Հետազոտող Մայքլ Սամերդիկի կարծիքով՝ «Թոմ և Ջերի» սերիալում դասական երաժշտության կիրառումը այս դեպքում հասել է նրբագեղ գագաթնակետին։ Նախորդ տարիների «Կատուների համերգ» և «Յոհան մկնիկը» սերիալից հետո «Մկների հիմարությունները» ցույց է տալիս այս մուլտֆիլմում ստեղծված հմայիչ պատկերների կատարյալ համադրությունը Պյոտր Չայկովսկու ռոմանտիկ երաժշտության ներքո։ Նրա կարծիքով՝ այս սերիալներում Ուիլյամ Հաննան և Ջոզեֆ Բարբերան իրենց կարողությունները լավագույնս են դրսևորել։ Հետագա տարիների շարքն այնքան էլ լավը չէր[3]:

Տես նաև խմբագրել

Թոմն ու Ջերին

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել