Մխիթար (ճարտարապետ)

ճարտարապետ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մխիթար (այլ կիրառումներ)

Մխիթար (ծննդյան և մահվան թվականներն անհայտ են), հայ ճարտարապետ։ 1263 թվականին Շնորհավոր Աղբար ճարտարապետի հետ կառուցել է Գոմուր գյուղի (նախկինում՝ ՀԽՍՀ Ազիզբեկովի շրջանում, այժմ՝ Գոմք) խաչքար-մահարձանը։ Երկթեք ծածկով որմնափակ գեղաքանդակ խաչքարին արևելքից կից է ուղղանկյուն հատակագծով, կիսաշրջանաձև փոքրիկ աբսիդով թաղակապ մատուռ-դամբարանը։ Նրա միակ՝ հյուսիսային դռան ճակտոնապատը զարդարված է խաչաձև, ծաղկեհյուս քանդակներով ու ստալակտիտներով։ Արևելյան ճակատի լուսամուտից վեր տեղադրված հարթաքանդակում պատկերված է Պռոշյանների տոհմական զինանշանը՝ թևատարած արծիվ՝ խոյը ճանկերում բռնած։ Խաչքարը և մատուռը ճարտարապետական միասնություն են կազմում, հորինվածքով ու կերպարով եզակի՝ միջնադարյան Հայաստանի հուշակոթողների շարքում։ Խաչքար-հուշարձանի շինարարական արձանագրությունում նշվում է, որ նույն ճարտարապետները գյուղում կառուցել են նաև եկեղեցի ու ժամատուն (չեն պահպանվել)։

Մխիթար
Ծնվել էանհայտ[1]
Մահացել էանհայտ[1]
Ազգությունհայ
Ուշագրավ աշխատանքներԽաչքար (մատուռ-խաչքար)[1]

Գրականություն խմբագրել

  • Հ․ Եղիազարյան, Ազիզբեկովի շրջանի կուլտուրայի հուշարձանները, Ե․, 1955։
  • Մ․ Բարխուդարյան, Միջնադարյան հայ ճարտարապետներ ն քարգործ վարպետներ, Ե․, 1963։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 629.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 629