Շնորհավոր Աղբար (ծննդյան և մահվան թվականներն անհայտ են), հայ ճարտարապետ։ Ըստ պահպանված արձանագրությունների՝ կառուցել է Գոմուր գյուղի (այժմ՝ Վայոց ձորի մարզի Գոմք գյուղ) խաչքար-մահարձանը (1263 թվական, Մխիթարի հետ), Մարտիրոս գյուղի հիմնադրման խաչքարը և աղբյուրը, եկեղեցին (հիմնովին վերակառուցվել է XIX դարում), «վկայարանը» (չի պահպանվել), Խաչի ձորում՝ խաչքար։ Շնորհավոր Աղբարը միջնադարյան Հայաստանի այն տաղանդավոր ստեղծագործողներից է, որ հաջողությամբ զուգակցել է քանդակագործի և ճարտարապետի մասնագիտությունները։

Շնորհավոր Աղբար
Ծնվել էանհայտ
Մահացել էանհայտ
Ազգությունհայ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։