Մուշեղ Մխիթարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մխիթարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մուշեղ Անուշավանի Մխիթարյան (նոյեմբերի 19, 1959, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գեղանկարիչ։
Մուշեղ Մխիթարյան | |
---|---|
Ի ծնե | Մուշեղ Անուշավանի Մխիթարյան |
Ծնվել է | 1959 նոյեմբերի 19 |
Ծննդավայր | Երևան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն և Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ |
Մասնագիտություն | նկարիչ |
Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն |
Կենսագրություն
խմբագրելՄուշեղ Մխիթարյանը ծնվել է 1959 թվականին Երևանում։ 1972-1976 թվականներին սովորել է Գեղագիտության ազգային կենտրոնում, 1976-1980 թվականներին՝ Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1981-1983 թվականներին՝ գեղարվեստատեխնիկական ուսումնարանի կավագործության բաժնում։ Հայաստանի նկարիչների միության անդամ է, ՅՈՒՆԵՍԿՕ-ի նկարիչների միջազգային միության անդամ։
1989 թվականից Մխիթարյանի աշխատանքներից ցուցադրվում են Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում։ [1]։
Ստեղծագործում է նորարարական ժանրում։ Կտավներում հիմնականում արծարծում է խաղաղության, մարդու զարգացման, ուրբանիզացման, հայրենի բնության թեմաները։
Ցուցահանդեսներ
խմբագրել1980 թվականից մասնակցել է խմբակային ցուցահանդեսների Արցախում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում։ 1983 թվականից անհատական ցուցահանդեսներ է ունեցել Հայաստանում, Ռուսաստանում, Շվեյցարիայում, Միացյալ Թագավորությունում։
2015 թվականին Մուշեղ Մխիթարյանի Հայաստանի նկարիչների միությունում ներկայացրել է իր «Դար ապրած լռություն» ցուցահանդեսը՝ նվիրված Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին։
Մեջբերումներ Մուշեղ Մխիթարյանից
խմբագրելԺայռապատկերները մեր լավագույն կրթողներն են, որոնք արտահայտված են ամենամաքուր ձևով և սկզբի խորհուրդն ունեն։ Գնանք պատմության թանգարան։ Բոլոր ազգերի նախապատմական շրջանի բոլոր պատկերները նույնն են։ Նշանակում է, որ մեր բոլորի ակունքը նույնն է, իսկ մենք հիմա անչափ հեռու ենք բնությունից, հեռացել ենք մեր սկզբնաղբյուրից։ քաղաքի մարդը զիջող չէ, իսկ բնությանը մոտ կանգնած մարդը նախ ավելի խելացի և ապա` ավելի հանդուրժող[2]։ |
Պատկերասրահ
խմբագրել-
Մուշեղ Մխիթարյանի «Դար ապրած լռություն» ցուցահանդեսը՝ նվիրված Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին
-

Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Մուշեղ Մխիթարյան, «Դար ապրած լռություն», 2015.
- ↑ Մուշեղ Մխիթարյան. «Ես իմ կտավով եմ ասում` դեմ եմ ուրբանիզացմանը, գլոբալիզացմանը»
Արտաքին հղումներ
խմբագրել- Մուշեղ Մխիթարյան Արխիվացված 2020-09-22 Wayback Machine