Մի-26 ուղղաթիռի հրթիռակոծումը

Մի-26 ուղղաթիռի հրթիռակոծումը, տեղի է ունեցել 1992 թվականի մարտի 3-ին, այն ժամանակ Ադրբեջանական ԽՍՀՔարվաճառի (Քելբաջար) շրջանի Սեյիդլար գյուղի մոտ։ Ուղղաթիռը, որը տեղափոխում էր կանանց և երեխաների, ցած է ընկել փոխադրովի (շարժական) զենիթա-հրթիռային համալիրից (ПЗРК) արձակված հրթիռի հետևանքով։

Մի-26 ուղղաթիռի հրթիռակոծումը
Ընդհանուր տեղեկություններ
Տեսակավիապատահար
Թվականմարտի 3, 1992
ՎայրՍեյիդլար, ,
Զոհվածներ16 մարդ
Օդանավ
Կենդանի մնացած28
Ռազմական «Մի-26» ուղղաթիռ

Պատմությունը խմբագրել

1992 թվականի մարտի 3-ին, Մի-24 ուղղաթիռի ուղեկցությամբ հումանիտար գործողություն իրականացնող տրանսպորտային Մի-26 ուղղաթիռը, Արցախի Շահումյանի շրջանի հայաբնակ Գյուլիստան գյուղ էր հասցրել 20 տոննա ալյուր և պետք է այնտեղից դուրս բերեր մոտ 50 կանանց և երեխաների[1]։ Վերջացնելով խաղաղ բնակիչների նստեցումը, ուղղաթիռը օդ է բարձրացել և Քարվաճառի շրջանի վրայով ուղղություն վերցրել դեպի Հայաստանի սահման։ Երեկոյան, ժամը 18։ 00-ի սահմաններում, Հայաստանի սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, ուղղաթիռի վրա հարձակում է իրականացրել ադրբեջանական Մի-8 ուղղաթիռը[2]։ Մինչ Մի-24-ը փորձում էր ետ քշել հարձակվողին, Մի-26 ուղղաթիռը խոցվել է երկրի վրայից արձակված շարժական զենիթային համալիրի հրթիռից։ Այրվելով, Մի-26-ը ցած է ընկել Սեյիդլար գյուղի մոտ։

Հայկական կողմը վստահ էր, որ ուղղաթիռն հրթիռակոծվել էր ադրբեջանական զորախմբավորումների կողմից[3]։ Աղետի հետևանքով զոհվել էր 16 մարդ, մնացածը ստացել էին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և վիրավորումներ[1][2]։ Նույն օրը, երեկոյան, իրականացվել է ողջ մնացածներին փրկելու գործողություն։ «Սպիտակ» ջոկատի փրկարարները Հայաստան են տեղափոխել 28 մարդու[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Большая авиационная энциклопедия «Уголок неба»
  2. 2,0 2,1 «Михаил Жирохов «Авиация в Нагорном Карабахе»». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 26-ին.
  3. Голос Армении (Коммунист) № 25(52) 1992-03-06
  4. Маловерьян Юрий «Азербайджан начинает войну за воздух»