Միք Թեյլոր
Միք Թեյլոր (անգլ. Mick Taylor, իսկական անունը Մայքլ Քեվին Թեյլոր, անգլ. Michael Kevin Taylor,հունվարի 17, 1949[1], Welwyn Garden City, Միացյալ Թագավորություն), բրիտանացի երաժիշտ, կիթառահար։ Առավել հայտնի է որպես John Mayall & the Bluesbreakers (1966-69) և The Rolling Stones (1969-74) բլյուզ-ճակատագրական խմբի մասնակից։ Ռոք-ն-ռոլի փառքի սրահի անդամ։ Բրիտանական Classic Rock ամսագրի գնահատականներով՝ բոլոր ժամանակների մեծագույն կիթառահարներից մեկը։
Միք Թեյլոր | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ Michael Kevin |
Նաև հայտնի է որպես | Little Mick |
Ծնվել է | հունվարի 17, 1949[1] (75 տարեկան) Welwyn Garden City, Միացյալ Թագավորություն |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Ժանրեր | բլյուզ ռոք, բլյուզ, հարդ ռոք և ռոք[2] |
Մասնագիտություն | կիթառահար և կոմպոզիտոր |
Գործիքներ | կիթառ[2], բաս կիթառ, ստեղնաշարային գործիքներ, հարվածային գործիք և slide guitar? |
Լեյբլ | Columbia Records, Դեկա Ռեկորդս, Atlantic Records, EMI, Virgin Records, CBS Records և Rolling Stones Records? |
Անդամակցություն | Ռոլինգ Սթոունզ |
Ամուսին | Rose Millar?[3] |
Mick Taylor Վիքիպահեստում |
Վաղ տարիներ
խմբագրելՄիք Թեյլորը ծնվել է 1949 թվականի հունվարի 17-ին Հերթֆորդշիր կոմսության Ուելվին Գարդենում։
1966 թվականին 16 տարեկանում առաջին անգամ նվագել է Ջոն Մեյոլի համերգին՝ փոխարինելով խմբից հեռացած Էրիկ Քլեփթոնին։ Սակայն խմբի մշտական անդամ է դարձել Փիթեր Գրինը։
1967 թվականին Փիթեր Գրինը լքեց խումբը սեփական խումբը՝ Fleetwood Mac-ը ստեղծելու համար, իսկ Միք Թեյլորը դարձավ John Mayall & the Bluesbreakers-ի մասնակիցը։ Նրա մասնակցությամբ ձայնագրվել է մեկ ստուդիական ալբոմ՝ Crusade։
Աշխատանքը Rolling Stones-ում
խմբագրել1969 թվականին Միքի կարիերայում կտրուկ շրջադարձ կատարեց։ Արդեն այդ ժամանակ հայտնի Rolling Stones խմբից լքեց նրա հիմնադիր Բրայան Ջոնսը։ Դրանից կարճ ժամանակ անց նա մահացել է՝ խորհրդավոր հանգամանքներում խեղդվելով լողավազանում։ Ռոլինգներն արդեն սկսել են աշխատել Let It Bleed ալբոմի վրա և նրանց պահանջվել է բարձր մակարդակի կիթառահար։ Միք Ջագերը խորհուրդ է տվել Ջոն Մեյոլին, իսկ նա խորհուրդ է տվել Միք Թեյլորին։ Այսպես Թեյլորը մասնակցել է Let it Bleed ալբոմի ձայնագրությանը, դեռ որպես հյուր երաժիշտ։ Թեյլորի վիրտուոզ խաղն այնքան է տպավորել Ջագերին, որ նա նրան առաջարկել է մշտական տեղ Rolling Stones-ի կազմում։ Նույն 1969 թվականին Հայդ-պարկում կայացած հանրահայտ համերգին Թեյլորը առաջնաելույթ է ունեցել խմբի կազմում։
Rolling Stones-ի կազմում Միք Թեյլորը երկար չէր՝ 1969 թվականից մինչև 1974։ Այդ ընթացքում ձայնագրվել են ռոլինգների լավագույն ալբոմները՝ Sticky Fingers-ը (1971-ին), Exile on Main St-ը (1972 ), Goats Head Soup-ը (1973) և It ' s Only Rock and Roll (1974)։ Բացի այդ, Միք Թեյլորը մասնակցել մի քանի երգերի ձայնագրություններին, որոնք հետագայում տեղ են գտել Tattoo You ալբոմում, որը թողարկվել է 1981 թվականին։
Երաժշտական գործունեություն Rolling Stones-ից հետո
խմբագրել1995թ. սեպտեմբերին առաջին անգամ ելույթ ունեցավ Կիևում։ Համերգը կայացել է Ուկրաինական Տան երաժշտական ցուցահանդես-տոնավաճառի շրջանակներում[4]։
Մասնակցություն այլ երաժիշտների նախագծերին
խմբագրելԱկվարիում «Նավգատոր» 1995 թվականում։
Keef Hartley Band «The Battle Of North West Six» 1969 թվականում։
Սկավառակագրություն
խմբագրելJohn Mayall & the Bluesbreakers-ի կազմում
- 1967: Crusade
The Rolling Stones-ի կազմում
- 1969: Let It Bleed
- 1971: Sticky Fingers
- 1972: Exile on Main St.
- 1973: Goats Head Soup
- 1974: It’s Only Rock ’n’ Roll
- 1981: Tattoo You
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 Montreux Jazz Festival Database
- ↑ https://www.robinmillar.org.uk/autobiography/autobiography-part-3/
- ↑ «Первый „камень“ прикатил в Киев» — Газета «Музыкальная правда» № 32 от 13.10.1995
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միք Թեյլոր» հոդվածին։ |