Միքայել Ֆրոնցեկ

գերմանացի ֆուտբոլիստ

Միքայել Ֆրոնցեկ (գերմ.՝ Michael Frontzeck, մարտի 26, 1964(1964-03-26)[1], Մյոնխենգլադբախ, Դյուսելդորֆ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գերմանացի ֆուտբոլային մարզիչ, նախկինում եղել է ֆուտբոլիստ, խաղացել է պաշտպանի դիրքում։ Ներկայում «Հաննովեր 96» ֆուտբոլային ակումբի մարզիչն է։

Միքայել Ֆրոնցեկ
գերմ.՝ Michael Frontzeck
Քաղաքացիությունը  Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 26, 1964(1964-03-26)[1] (60 տարեկան)
Ծննդավայր Մյոնխենգլադբախ, Դյուսելդորֆ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
Հասակ 184 սանտիմետր
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Գերմանիա
Հաննովեր 96 (գլխավոր մարզիչ)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1982–1989 Գերմանիա
Բորուսսիա
(Մյունհենգալդբահ)
190 (17)
1989–1994 Գերմանիա
Շտուտգարտ
163 (16)
1994–1995 Գերմանիա
Բոհում
28 (2)
1995 Գերմանիա
Բորուսսիա
(Մյոնխենգլադբախ)
8 (0)
1995–1997 Անգլիա
Մանշեստր Սիտի
23 (0)
1997–1999 Գերմանիա
Ֆրայբուրգ
61 (3)
1999–2000 Գերմանիա
Բորվուսսիա
(Մյոնխենգլադբախ)
40 (1)
Ազգային հավաքական
1984–1992 Գերմանիա
Գերմանիա
19 (0)
Մարզչական կարիերա
2006–2007 Գերմանիա
Ալեմանիա

2008–2009
Գերմանիա
Արմինիա

2009–2011 Գերմանիա
Բորուսսի
(Մյոնխենգլադբախ)
2012–2013 Գերմանիա
Սանկտ Պաուլի

2015–հ․չ․
Գերմանիա Հաննովեր 96
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

Միքայելը 1989 թվականին գնացել է Շտուտգարտ, որտեղ մնացել է 5 մրցաշրջան։ Իր առաջնամուտը նշել է Շվաբովի հավաքականում 1989 թվականի հունվարի 29–ին Կարուսրուեի դեմ խաղում, խաղը վերջացել է նրանց հաղթանակով` 2:0 հաշվով[2]։ 1992 թվականին Շտուտգարտի հետ դարձել է չեմպիոն։ Շվաբովի հետ մասնակցել է 163 խաղի և խփել 16 գոլ։

Կարիերան հավաքականում խմբագրել

Միքայելը Գերմանիայի հավաքականի խաղերին մասնակցել է 19 անգամ։ 1984 թվականի սեպտեմբերի 12–ին Արգենտինայի հավաքականի դեմ ընկերական խաղում իր առաջնամուտն է նշել, որը վերջացել է Արգենտինայի հաղթանակով։ Այդ ժամանակ Միքայելը դաշտում մնացել է ամբողջ խաղի ընթացքում։ Ֆրոնցեկի հավաքականի հետ դարձել է 1992 թվականի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր[3]։

Մարզիչի կարիերա խմբագրել

2015 թվականի ապրիլի 20–ին կնքելով պայմանագիր մինչև մրցաշրջանի վերջը, փոխարինելով Տայֆուն Կորկուտին, գլխավորեց Հաննովեր 96–ը[4]։

Ձեռքբերումներ խմբագրել

Գերմանիայի հավաքական

  • 1992 թվականի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

«Բորուսսիա Մ.»

  • Բունդեսլիգայի բրոնզե մեդալակիր․ 1983/84, 1986/87
  • Գերմանիայի գավաթի եզրապակչի մասնակից․ 1983/84

«Շտուտգարտ»

  • Բունդեսլիագի հաղթող․ 1991/92

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Spielstatistik VfB Stuttgart - Karlsruher SC 2:0 (2:0)» (գերմաներեն). fussballdaten.de. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 5-ին.
  3. «Spielstatistik Deutschland - Argentinien 1:3 (0:2)» (գերմաներեն). fussballdaten.de. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 5-ին.
  4. «Michael Frontzeck neuer Cheftrainer». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել