Միքայել Վարդանյան (գործարար)

հայ գործարար
Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Միքայել Հրանտի Վարդանյան (հունիսի 11, 1973(1973-06-11)[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ գործարար, բարերար[3], «Գրանդ Հոլդինգ» ընկերության հիմնադիր և ղեկավար, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 4-րդ և 5-րդ գումարումների պատգամավոր[4][5]։ Սքվոշի հայկական ազգային ֆեդերացիայի նախագահ[6]։

Միքայել Հրանտի Վարդանյան
Դիմանկար
Ծնվել է1973 հունիսի 11
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ
ՔաղաքացիությունՀայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Պոլիտեխնիկական Ինստիտուտ, (1995)
Մասնագիտությունգործարար
ԱշխատավայրՎարդանյան ընտանիք բարեգործական հիմնադրամ
Ծնողներհայր՝ Հրանտ Վարդանյան,
Պարգևներ և
մրցանակներ
Մխիթար Գոշի մեդալ[1]

Գործարար Հրանտ Վարդանյանի որդին։

Կենսագրություն

խմբագրել

Միքայել Վարդանյանը ծնվել է 1973 թվականի հունիսի 11-ին Երևանում։ 1995 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը[7]։ Ստացել է ճարտարագետ-մեխանիկի որակավորումը։ 1992-1995 թվականներին աշխատել է Երևանի «Գրանդ Ակումբ» ԲԲԸ-ում[8], որպես տնտեսագետ, իսկ 2002-2003 թվականներին եղել է «Ինտերնեյշնլ Մասիս Տոբակո» ՀՁ ՍՊԸ գործադիր տնօրեն։

Հրանտ Վարդանյանի մահից հետո հոլդինգի ղեկավարությունը ստանձնել են Միքայել և Կարեն Վարդանյան եղբայրները[9]։

Սքվոշ խաղի մեծ երկրպագու է։ 2011 թվականին հիմնադրել է «Գրանդ Սպորտ» սպորտային-առողջարանային համալիրը, որտեղ այդ թվում ստեղծվել են նաև Հայաստանում սքվոշի կորտեր։ Երկրում այդ սպորտաձևի զարգացման համար Միքայել Վարդանյանը հրավիրել է լավագույն մարզիչներին, ինչպես նաև կազմակերպում է ազգային և միջազգային մրցաշարեր[10]։

Քաղաքական գործունեություն

խմբագրել

Ազգային Ժողովի պատգամավոր

խմբագրել

Միքայել Վարդանյանը երկու անգամ դարձել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր[4][5]։

2003 թվականին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում «Հայ Յեղափոխական դաշնակցություն» խմբակցության ցուցակով թիվ 113 ընտրատեղամասից ընտրվել է պատգամավոր։ Որպես պատգամավոր եղել է Ազգային ժողովի «Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի» անդամ[4]։

2007 թվականին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում որպես անկուսակցական թիվ 040 ընտրատեղամասից ընտրվել է պատգամավոր։ Որպես պատգամավոր եղել է Ազգային ժողովի «Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի» և «Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի» անդամ[5]։

Անձնական կյանք

խմբագրել

Ամուսնացած է, ունի երեք երեխա։

Բարեգործություն

խմբագրել

Միքայել Վարդանյանը մշտապես Հայաստանի կարիքավոր ընտանիքներին օգնություն է ցուցաբերում. հաշմանդամներին, զոհված զինծառայողների ընտանիքներին, վիրավոր զինծառայողներին։ Նաև ֆինանսական աջակցություն է ցուցաբերում մշակույթի, առողջապահության և սպորտի ոլորտներին։

Հոր մահից հետո եղբոր Կարենի հետ շարունակել է ֆինանսավորել Մասիս քաղաքի Սուրբ Թադևոս եկեղեցու և Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցու շինարարությունը[11][12]։

2018 թվականին եղբոր հետ 120 մլն դրամ են հատկացրել հայրենիքի պաշտպանների Վերականգնողական կենտրոնին[13]։

2019 թվականի մայիսի 10-ին բացվել է Վարդանյան եղբայրների նվիրված «Երևանի 2800-ամյակի Այգին» 5 մլն 300 հազար $ արժողությամբ, որը նաև անվանում են «Վարդանյանների այգի»։ Այգու խնամքը և պահպանումը մոտակա 99 տարիներին կիրականացվի «Վարդանյան ընտանիք» հիմնադրամի միջոցներով[14]։

2019 թվականին Տավուշի մարզի զոհված զինծառայողների 63 ընտանիքներին 1 մլն դրամի օգնություն է հատկացրել[15]։ Հայաստանի ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանին և մարշալ Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ավիացիայի համալսարանին 43 մլն դրամ ընդհանուր արժողությամբ սպորտային սարքավորումներ է նվիրել[16]։ Եղբոր հետ «Գրանտ Հոլդինգի» աշխատակիցների համար 17 հարկանի բնակելի շենք է կառուցել, նրանց ինքնարժեքով և առանց կանխավճարի 12 տարով տրամադրելով անտոկոս վարկ[17]։

2020 թվականին 93 միլիոն դրամ է հատկացրել Երևանի սոցիալապես անապահով ընտանիքների բոլոր 468 երեխաներին[18]։ Նույն տարում Վարդանյան եղբայրները 200 մլն դրամ են հատկացրել Հայաստանի հազար բուժաշխատողներին կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի համար, ինչպես նաև 100 մլն դրամ են փոխանցել գանձապետական հաշվին կորոնավիրուսի համավարակի կանխարգելման համար[19]։

2021 թվականին Երևանի հատուկ ուսումնական կենտրոնին 182 նոր լսողական ապարատ և 2 ավտոբուս է նվիրել[20]։ Բայցի այդ, Միքայել և Կարեն Վարդանյանները 300 մլն դրամ են հատկացրել Հայաստանում անպտղության դեմ պայքարի ծրագրի համար[21]։

2022 թվականին հաշմանդամ երեխաներ ունեցող 348 մայրերին հատկացրել է 300 հազարական դրամ ֆինանսական աջակցություն[22]։ Համալսարանական հիվանդանոցի նոր մասնաշենքի վերանորոգման համար հատկացրել է 120 մլն դրամ[23]։ Նաև Վարդանյան եղբայրները 2020 թվականին ֆինանսավորել են Ալեքսանդր Մյասնիկյանի հուշահամալիրի 136 մլն դրամ արժեցած վերակառուցումը, որը գտնվում էր վթարային վիճակում[24]։

Պարգևներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Միքայել Վարդանյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով».
  2. 2,0 2,1 2,2 ՎԱՐԴԱՆՅԱՆ ԸՆՏԱՆԻՔ
  3. «Բարերարներ Միքայել և Կարեն Վարդանյանների 920 մլն դրամի բարեգործական ծրագիրը՝ Մասիս քաղաքում».
  4. 4,0 4,1 4,2 Հայաստանի Ազգային ժողովի 2003-2007 թվականների պատգամավոր Միքայել Վարդանյանի կենսագրությունը parliament.am կայքում (արխիվացված 09․01․2024 թվականին)։
  5. 5,0 5,1 5,2 Հայաստանի Ազգային ժողովի 2007-2012 թվականների պատգամավոր Միքայել Վարդանյանի կենսագրությունը parliament.am կայքում (արխիվացված 09․01․2024 թվականին)։
  6. «Հայաստանում սքվոշի զարգացման հեռանկարներ կան». Armsport.am. Վերցված է 2024 թ․ հուլիսի 7-ին.
  7. «Варданян Микаел Грантович — Энциклопедия фонда «Хайазг»». ru.hayazg.info. Վերցված է 2021 թ․ հունիսի 22-ին.
  8. «ՎԱՐԴԱՆՅԱՆ ԸՆՏԱՆԻՔ» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 13-ին.
  9. ««Գրանդ հոլդինգի» նպատակն է դառնալ Հայաստանի առաջին վերազգային կորպորացիան».
  10. «Սքվոշի առաջատարները Հայաստանում են». NEWS.am. Վերցված է 2024 թ․ հուլիսի 7-ին.
  11. 11,0 11,1 «Հրանտ Վարդանյանի ձեռնարկած գործը հասավ ավարտին. Մասիսում եկեղեցի է բացվել». NEWS.am. Վերցված է 2024 թ․ հուլիսի 7-ին.
  12. «400 մլն դրամ Վարդանյան ընտանիքից` Ստեփանակերտի Մայր Տաճարի կառուցմանը». «A1Plus.am». Վերցված է 2024 թ․ հուլիսի 7-ին.
  13. «120 միլիոն դրամ «Վարդանյան ընտանիքից» Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին». NEWS.am. Վերցված է 2024 թ․ հուլիսի 7-ին.
  14. «Մայրաքաղաքում շահագործման հանձնվեց Երևանի 2800-ամյակի այգին». ARMENPRESS. Վերցված է 2024 թ․ հուլիսի 7-ին.
  15. «Միքայել Վարդանյանի կողմից 63 մլն. դրամ՝ տավուշցի զոհված զինվորների ընտանիքներին». Panorama.am. Վերցված է 2024 թ․ հուլիսի 7-ին.
  16. «43 մլն. դրամի օգնություն ռազմական երկու համալսարաններին Միքայել Վարդանյանից». «A1Plus.am». Վերցված է 2024 թ․ հուլիսի 7-ին.
  17. «Նորակառույց շենք «Գրանդ Հոլդինգի» աշխատակիցների համար». Առավոտ. Վերցված է 2024 թ․ հուլիսի 7-ին.
  18. «Միքայել Վարդանյանը 93 մլն դրամ է նվիրաբերել Երևանի նպաստառու ընտանիքների, հաշմանդամություն ունեցող բոլոր 468 երեխաներին». NEWS.am. Վերցված է 2024 թ․ հուլիսի 7-ին.
  19. «Բարերարներ Միքայել և Կարեն Վարդանյանները համավարակի դեմ պայքարի համար նվիրաբերել են 300 մլն. դրամ». Առավոտ. Վերցված է 2024 թ․ հուլիսի 7-ին.
  20. «182 լսողական սարք և 2 ավտոբուս՝ բարերար Միքայել Վարդանյանի կողմից հատուկ կրթահամալիրի երեխաներին». NEWS.am. Վերցված է 2024 թ․ հուլիսի 7-ին.
  21. «Միքայել և Կարեն Վարդանյանները 300 մլն դրամ են տրամադրել անպտղության հաղթահարմանը Հայաստանում (ՎԻԴԵՈ)». ԱՄԻ «Նովոստի–Արմենիա». Վերցված է 2024 թ․ հուլիսի 7-ին.
  22. «Միքայել Վարդանյանը մայրության տոնի առթիվ աջակցել է հաշմանդամություն ունեցող երեխաների 348 միայնակ մայրերի». ARMENPRESS. Վերցված է 2024 թ․ հուլիսի 7-ին.
  23. «Միքայել Վարդանյանի տրամադրած 120 մլն դրամով հայրենիքի պաշտպանները կբուժվեն նոր մասնաշենքում». Panorama.am. Վերցված է 2024 թ․ հուլիսի 7-ին.
  24. «Միքայել և Կարեն Վարդանյանները 136 մլն. դրամ են տրամադրել Մյասնիկյանի վթարային արձանի հիմնանորոգմանը». NEWS.am. Վերցված է 2024 թ․ հուլիսի 7-ին.
  25. «ՀՀ անկախության 20-ամյակի կապակցությամբ ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ պարգևատրվել են ՀՀ մեդալներով». Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ. Վերցված է 2024 թ․ հուլիսի 7-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել