Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձան (Երևան)


Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձան, գտնվում է Երևանում, տեղադրվել է 1980-ին, ի պատիվ հայ կուսակցական, քաղաքական, հասարակական գործիչ Ալեքսանդր Մյասնիկյանի։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում[1]։

Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձան
Monument of Alexander Myasnikyan Yerevan (10).JPG
Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձանը
Ընդհանուր տեղեկություններ
Կարգավիճակ ՀՀ պետական հուշարձան ID 1.6/131
Համայնք Կենտրոն
Առաջին հիշատակում 1976
Գտնվում է Գրիգոր Լուսավորչի փողոցում
Բարձրություն 8,6 մ
Քանդակագործ(ներ) Արա Շիրազ
Ճարտարապետ(ներ) Ջիմ Թորոսյան
Հիմնադրում 1976
Նյութ գրանիտ, բազալտ
Շինարարության ավարտ նոյեմբերի 25, 1980
Ներկա վիճակ կանգուն


ՀեղինակներԽմբագրել

ՏվյալներԽմբագրել

Հուշարձանը կառուցված է գրանիտից ու բազալտից, բարձրությունը 8,6 մետր է[1]։

Արձանի հետնամասում գտնվող պատերից մեկի վրա փորագրված է Եղիշե Չարենցի Մյասնիկյանի հիշատակին 1936 թվականի ապրիլի 16-ին գրված քառատողի առաջին տողը. «Նայիրյան արևն էր քո մեջ՝ լենինյան հրով ճառագած»[1]։

ՊատմությունԽմբագրել

1976 թվականի փետրվարի 10-ին Երևանում տեղադրվեց Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձանը կառուցելու մասին հուշաքար։

Հուշարձանի բացումը կայացավ 1980 թվականի նոյեմբերի 25-ին ՀԽՍՀ 60-ամյակի տոնակատարության օրերին, Կարմիր բանակի (այժմ՝ Գրիգոր Լուսավորչի) փողոցում[1][2]։

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 hushardzantest։ «ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄՅԱՍՆԻԿՅԱՆ (1886-1925ԹԹ.)»։ Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության (am-AM)։ Վերցված է 2020-07-15 
  2. Արտուշ Խանջյան, Երևանի արձանները, «ՎՄՎ Փրինթ», Երևան, 2004, ISBN 99941-920-1-9


Արտաքին հղումներԽմբագրել