Միքայել Զոլյան

հայ քաղաքական գործիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Զոլյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Միքայել Սուրենի Զոլյան (հունիսի 19, 1980(1980-06-19), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավոր, «Իմ քայլը» դաշինք[1]։ Քաղաքագետ, հասարակագետ, հրապարակախոս, պատմական գիտությունների թեկնածու, դասախոս։

Միքայել Զոլյան
ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր
 
Կուսակցություն՝ «Իմ քայլը» դաշինք
Կրթություն՝ Երևանի պետական համալսարան
Գիտական աստիճան՝ պատմական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, քաղաքագետ, հրապարակախոս, դասախոս և գիտակ
Ծննդյան օր հունիսի 19, 1980(1980-06-19) (43 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Հայաստան
Հայր Սուրեն Զոլյան

Սուրեն Զոլյանի որդին է։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1980 թվականի հունիսի 19-ին Երևանում։ 2000 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության բաժինը։ 2001 թվականին ստացել է մագիստրոսի աստիճան՝ ավարտելով Բուդապեշտի Կենտրոնական եվրոպական համալսարանի ազգայնականության ուսումնասիրությունների բաժինը։ 2002 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության բաժնի մագիստրատուրան։ 2005 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրան՝ պատմության բաժինը։ Պատմական գիտությունների թեկնածու է։ 2002 թվականից դասավանդել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում, 2009 թվականին ստացել է դոցենտի գիտական կոչում։ 2002-2004 թվականներին դասախոսել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի միջազգային հարաբերությունների և քաղաքագիտության ֆակուլտետում։ 2007-2010 թվականներին եղել է Բրյուսովի անվան համալսարանի քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության հետազոտությունների կենտրոնի տնօրեն։ 2015-2017 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում՝ որպես ավագ գիտաշխատող։

Քաղաքական գործունեություն խմբագրել

2018 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով։ Որպես քաղաքական վերլուծաբան՝ հեղինակ է հայաստանյան և միջազգային գիտական ամսագրերում և մամուլում տպագրված բազմաթիվ վերլուծությունների։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Միքայել Սուրենի Զոլյան». ՀՀ ԱԺ պաշտոնական կայք.