Միքայել Դանիելյան (փետրվարի 17, 1959(1959-02-17), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 24, 2016(2016-08-24)), հայ իրավապաշտպան[Ն 1], «Հայաստանի հելսինկյան կոմիտե» հասարակական կազմակերպության համահիմնադիր[1][2], «Հելսինկյան ասոցիացիա» հասարակական կազմակերպության հիմնադիր[1][2][3]։

Միքայել Դանիելյան
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 17, 1959(1959-02-17)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էօգոստոսի 24, 2016(2016-08-24) (57 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀԱՊՀ
Մասնագիտությունիրավապաշտպան

Կենսագրություն խմբագրել

Միքայել Դանիելյանը ծնվել է 1959 թվականի փետրվարի 17-ին, Երևանում։ Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, ստացել է տնտեսագետի որակավորում։

Հասարակական գործունեություն խմբագրել

Միքայել Դանիելյանը 80-ականների վերջից զբաղվում էր իրավապաշտպանական գործունեությամբ։ 1991 թվականին «Էքսպրես Խրոնիկա» ռուսական իրավապաշտպանական հրատարակչությունում աշխատել է որպես թղթակից. հրատարակչությունն այդ ժամանակ ղեկավարում էր Ալեքսանդր Պոդրաբինեկը։ 1995 թվականին Դանիելյանը դարձել է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի հիմնադիրներից մեկը, բայց մյուս հիմնադիրների հետ տարաձայնությունների պատճառով 1996 թվականին լքել է այդ կազմակերպությունը և նույն թվականին ստեղծել Հելսինկյան ասոցիացիա կազմակերպությունը, որը ղեկավարել է մինչև իր մահը` 2016 թվականը։ Միքայել Դանիելյանը համարվում է Հայաստանի առավել հեղինակավոր իրավապաշտպաններից մեկը և մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ նրա զեկույցները հաճախ հիշատակվում էին օտարերկրյա առաքելությունների և միջազգային կազմակերպությունների պաշտոնական զեկույցներում[4]։

2004 և 2008 թվականներին Միքայել Դանիելյանը հարձակման է ենթարկվել, որը, իրավապաշտպանական շարժման արտասահմանյան ներկայացուցիչների կողմից միանշանակ գնահատվել է որպես բռնաճնշում հետխորհրդային երկրներում քաղաքացիական հասարակության այլախոհ առաջնորդների դեմ[5][6]։

Նրա գործունեության քննադատություն խմբագրել

2023 թվականին Միքայել Դանիելյանի նախկին երկարամյա գործընկեր Ավետիք Իշխանյանը նրա վերաբերյալ քննադատական հոդվածով է հանդես եկել։ Ա․Իշխանյանը Միքայել Դանիելյանին ներկայացնում է ոչ թե որպես իրավապաշտպան, այլ դրամաշնորհների դիմաց Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության շահերի դեմ գործունեություն իրականացնող գործիչ։ Իր հոդվածում Ա․ Իշխանյանը մի քանի օրինակներ է բերում և ներկայացնում, որ Միքայել Դանիելյանը համագործակցել է Ադրբեջանի ներկայացուցիչների հետ ընդդեմ Հայաստանի, իրականացրել է այսպես կոչված «Խոջալուի արյունահեղության» համար հայկական կողմին ցեղասպանություն իրականացնելու մեջ մեղադրելու աշխատանքներ, օտարերկրյա գործիչներին է փոխանցել հայ զինծառայողների մասին տեղեկություններ, Արցախի Հանրապետությունը բազմիցս ներկայացրել է որպես Ադրբեջանի Հանրապետության մաս[1][2][3][7]։

Մրցանակներ խմբագրել

1998 թվականին Հելսինկյան ասոցիացիան արժանացել է ԱՄՆ կառավարության և ԵՄ-ի «Ժողովրդավարություն և քաղաքացիական հասարակություն» համատեղ մրցանակի[8]։ 2008 թվականին Միքայել Դանիելյանը դարձել է Հայաստանում ԱՄՆ դեսպանության կողմից հիմնադրված Ազատության մրցանակի[9] առաջին դափնեկիրը, այդ թվում՝ Հայաստանում 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո բողոքի ցույցերի ընթացքում քաղաքացիների քաղաքացիական իրավունքների պաշտպանության գործում ունեցած ներդրման համար։

Մահ խմբագրել

Միքայել Դանիելյանը մահացել է 2016 թվականի օգոստոսի 24-ին, սրտի կաթվածից[10]։

Նշումներ խմբագրել

  1. Համաձայն Միքայել Դանիելյանի նախկին երկարամյա գործընկեր Ավետիք Իշխանյանի բացահայտող հոդվածի՝ նա զբաղվել է ոչ թե իրավապաշտպան գործունեությամբ, այլ դրամաշնորհների դիմաց իրականացրել է Հայաստանի և Արցախի պետական շահերի դեմ գործունեություն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Արցախի վաճառքի ակունքները (հուշեր)» հոդված livenews.am կայքում, (արխիվացված 27․11․2023 թվականին)։
  2. 2,0 2,1 2,2 «Արցախի վաճառքի ակունքները» հոդված 168.am կայքում, (արխիվացված 27․11․2023 թվականին)։
  3. 3,0 3,1 «Արցախի վաճառքի ակունքները (հուշեր)» հոդված 168.am կայքում, (արխիվացված 26․11․2023 թվականին)։
  4. United States Dept of State, United States Congress House Committee on Foreign Affairs, United States Congress Senate Committee on Foreign Relations, United States Congress House Committee on International Relations Country Reports on Human Rights Practices: Report Submitted to the Committee on Foreign Affairs, U.S. House of Representatives and Committee on Foreign Relations, U.S. Senate by the Department of State in Accordance with Sections 116(d) and 502B(b) of the Foreign Assistance Act of 1961, as Amended. — U.S. Government Printing Office, 2000. — 1204 с.
  5. Simon Payaslian The Political Economy of Human Rights in Armenia: Authoritarianism and Democracy in a Former Soviet Republic. — I.B.Tauris, 2011-06-15. — 430 с. — ISBN 9781848858114
  6. Human Rights Watch World Report 2010: Events of 2009. — Seven Stories Press, 2011-01-04. — 626 с. — ISBN 9781609800376
  7. «Արցախի վաճառքի ակունքները» հոդված lurer.com կայքում, (արխիվացված 27․11․2023 թվականին)։
  8. «:: ЕРЕВАНСКИЙ ПРЕСС-КЛУБ ::Премия США и Европейского Союза "Демократия и гражданское общество" | YPC» (ռուսերեն). ypc.am. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  9. «Reception in Honor of Martin Luther King Jr». U.S. Embassy in Armenia (ամերիկյան անգլերեն). 2009 թ․ հունվարի 22. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  10. Մահացել է հայտնի իրավապաշտպան Միքայել Դանիելյանը

Արտաքին հղումներ խմբագրել