Միքայել Մուրադյան

գեներալ-մայոր
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մուրադյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Միքայել Մուրադյան (այլ կիրառումներ)

Միքայել Արտեմի Մուրադյան (մայիսի 5, 1921(1921-05-05)[1], Հադրութ[1] - փետրվարի 18, 1993(1993-02-18), Երևան, Հայաստան), հայ գեներալ-մայոր (1965 թվական)։ ԽՄԿԿ անդամ 1944 թվականից։

Միքայել Մուրադյան
մայիսի 5, 1921(1921-05-05)[1] - փետրվարի 18, 1993(1993-02-18) (71 տարեկան)
ԾննդավայրՀադրութ[1]
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Կոչումգեներալ-մայոր[1]
Մարտեր/
պատերազմներ
Հայրենական մեծ պատերազմ[1] և Արցախյան ազատամարտ
ԿրթությունՄ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա (1951)[1]
Պարգևներ
Կարմիր դրոշի շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Կարմիր Աստղի շքանշան և Կարմիր Աստղի շքանշան

Կենսագրություն

խմբագրել

Միքայել Մուրադյանը ծնվել է 1921 թվականի մայիսի 5-ին ԼՂԻՄ Հադրութի շրջանի Հադրութ գյուղում։ Ավարտել է Բաքվի ռազմահետևակային ուսումնարանը (1941 թվական), Մ․ Վ․ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան (1951 թվական)։ 1941 թվականի դեկտեմբերից մաս նակցել է Հայրենական մեծ պատերազմին, ծանր վիրավորվել Տագանրոգի համար մղված մարտերում։ 1943 թվականից, որպես գումարտակի հրամանատար, ապա հրաձգային գնդի հրամանատարի պաշտոնակատար, մարտնչել է Թամանյան 89-րդ հայկական դիվիզիայի կազմում, Կովկասի նախալեռներից հասել մինչև Բեռլին։ Ետպատերազմյան տարիներին հրամանատարական պաշտոններ է վարել տարբեր ռազմական օկրուգներում։ 1961—1980 թվականներին եղել է ՀԽՍՀ քաղաքացիական պաշտպանության շտաբի պետ, 1990-1991 թվականներին՝ «Դիզակ» հայրենակցական միության հիմնադիր-նախագահ։

1988-1993 թվականներին ԼՂՀ Հադրութի շրջան է առաքել սննդամթերք, մասնակցել կամավորական ջոկատի կազմավորմանը, Հադրութի շրջանի գյուղերի միջև ռազմավարական նշանակության ճանապարհի («Փրկության ճանապարհ») շինարարությանը, Հադրութ-Ստեփանակերտ-Երևան հեռախոսային կապի ստեղծմանը, ՀՀ-ում բռնագաղթած հադրութցիների տեղավորմանը, վիրավոր ազատամարտիկների բուժսպասարկման կազմակերպման աշխատանքներին։

Պարգևներ

խմբագրել

Պարգևատրվել է Կարմիր դրոշի, Կարմիր աստղի 2, Հայրենական պատերազմի I և II աստիճանի շքանշաններով։

Գրականություն

խմբագրել
  • էսասապետյան Ռ., Գեներալի ուղին, Ե., 2003։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 95.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 95  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։