Միքայել Անտոնյան

հայ նկարիչ

Միքայել Լիպարիտի Անտոնյան (մարտի 16, 1936(1936-03-16), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 22, 2005(2005-11-22), Երևան, Հայաստան), հայ բեմանկարիչ, նկարիչ-ձևավորող, ռեժիսոր։

Միքայել Անտոնյան
Ծնվել էմարտի 16, 1936(1936-03-16)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էնոյեմբերի 22, 2005(2005-11-22) (69 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ, դրամատուրգ և ռեժիսոր

Կենսագրություն խմբագրել

1951-1952 թվականներին սովորել է Խարկովի նկարչական ուսումնարանում։ 1962 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը, 1980 թվականին՝ Մոսկվայի հեռուստաֆիլմերի բարձրագույն դասընթացները։ 1955-1962 թվականներին Երևանի Ստանիսլավսկու անվան թատրոնի նկարիչ, 1962-1969 թվականներին՝ հայկական հեռուստատեսության նկարիչ ձևավորող, 1997 թվականից՝ Հայֆիլմի կինոդերասանի ստուդիայի դասախոս, 1998 թվականից՝ ՀՊՄՀ դասախոս։

1999 թվականից՝ Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիայի դասախոս։ Միքայել Անտոնյանի գործերը ցուցադրվել են ԱՄՆ-ում, Անգլիայում և այլուր[1]։

Ֆիլմագրություն խմբագրել

Որպես ձևավորող

Որպես բեմադրող ռեժիսոր

  • «Երբ երգում է կյանքը», 1995 թվական, հեռուստաֆիլմ
  • «Լուսո տաճար ծովի ափին», 1997 թվական, վավերաֆիլմ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.