Միստր Ռոբերտս (ֆիլմ)

ամերիկյան ֆիլմ, 1955
(Վերահղված է Միստեր Ռոբերտս (ֆիլմ)ից)

«Միստր Ռոբերտս»[9] (անգլ.՝ Mister Roberts), կինոռեժիսորներ Ջոն Ֆորդի և Մերվին Լերոյի ֆիլմը, որն էկրան է բարձրացել 1955 թվականին։ Ժապավենի հիմքում Թոմաս Խեգգենի (1946) համանուն վեպն է և այդ վեպի մոտիվներով 1948 թվականին Ջոշուա Լոգանի հետ ստեղծած համանուն պիեսը։

Միստր Ռոբերտս
անգլ.՝ Mister Roberts
ԵրկիրԱՄՆ
Ժանրռազմական ֆիլմ, դրամա և կինոկատակերգություն
ԹեմաԵրկրորդ համաշխարհային պատերազմ
Թվական1955, հուլիսի 10, 1955[1], հուլիսի 14, 1955[1], հուլիսի 30, 1955[1] և հունվարի 27, 1956[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋոն Ֆորդ[2][3][4][…], Մերվին Լերոյ[2][3][4][…] և Joshua Logan?[3]
ՊրոդյուսերԼելենդ Հեյուորդ
Սցենարի հեղինակFrank S. Nugent? և Joshua Logan?
ԴերակատարներՀենրի Ֆոնդա[2][3][5][…], Ջեյմս Կեգնի[2][3][5][…], Ուիլյամ Փաուել[2][3][5][…], Ջեք Լեմոն[2][3][5][…], Betsy Palmer?[2][3][6], Ուորդ Բոնդ[2][3][6], Philip Carey?[3][6], Nick Adams?[2][3][6], Կեն Կերտիս[2][3][6], Հարրի Քերի, Պատրիկ Ուեյն[2][6], Frank Aletter?[2][6], Duke Kahanamoku?[6], Gregory Walcott?[2][6], Հարրի Թենբրուք[2][6], Ջեյմս Ֆլավին[6], Martin Milner?[2][6], Perry Lopez?[2][3][6], Ուիլյամ «Բիլ» Հենրի[2][6], Ջեք Փենիք[7], Kathleen O'Malley?[7] և Jim Moloney?
ՕպերատորՈւինթոն Հոխ
ԵրաժշտությունՖրանց Վաքսման
ՄոնտաժJack Murray?
ԿինոընկերությունWarner Bros. և Warner Bros. Pictures
Տևողություն123 րոպե
Բյուջե2 300 000 $
Շահույթ21 200 000 $[8]
 Mister Roberts (1955 film) Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին ամիսներն են։ Ամերիկյան ռազմածովային ուժերի բեռնանավը կանգ է առել Խաղաղ օվկիանոսի ափերի մոտ։ Նավին ոչինչ չի սպառնում։ Ռազմական գործողությունները տեղի են ունենում այդտեղից հազարավոր կիլոմետրեր հեռու։ Նավաստիները տանջվում են շոգից, ձանձրույթից և կապիտան Մորտոնի բծախնդիր վերաբերմունքից և մեծամիտ պահվածքից։ Անձնակազմը բարոյապես ընկճված է։ Նավում գտնվողներից միակ գործունյա մարդը լեյտենանտ Ռոբերտսն է, որը պատասխանատվություն է կրում բեռների համար։ Նավաստիները հարգանքով են վերաբերում Ռոբերտսին, քանի որ միայն նա կարող է իրենց պաշտպանել նավապետի քմահաճություններից։ Սակայն Ռոբերտսը բոլորովին այլ կյանքի մասին է երազում։ Գիտակցելով, որ պատերազմը շուտով ավարտվելու է, Ռոբերտսը ցանկանում է ռազմադաշտում որևէ օգտակար գործ անել և դիմում է նավապետին՝ ռազմանավ տեղափոխվելու խնդրանքով։ Իսկ Մորտոնն իր ենթակային ամեն անգամ մերժում է։

Ֆիլմի ստեղծում խմբագրել

Ֆիլմի ստեղծման համար ռեժիսոր Ջոն Ֆորդի ընտրությունն արդարացված էր, քանի որ նրան հոգեհարազատ էր ռազմածովային թեման։ Պատերազմի ժամանակ նա ծառայել է ռազմածովային ուժերում և զորացրվել է որպես փոխադմիրալ։ Ֆորդը ցանկացել էր որպես դերակատար հրավիրել Ջեյմս Ֆոնդային, ով արդեն ութ տարի չէր նկարվել որևէ ֆիլմում։ Սակայն ռեժիսորի խստակյացության և ալկոհոլի նկատմամբ ունեցած հակման պատճառով Ֆորդը և Ֆոնդան ընդհարվել են։ Այս դիպվածի և հիվանդության պատճառով Ֆորդը չի կարողացել շարունակել ֆիլմի աշխատանքները, և նրան փոխարինել է Մերվին Լերոյը։ Նա նկարահանող խմբին խնդրել է ստեղծել այնպիսի ֆիլմ, ինչպիսին որ կստեղծեր Ֆորդը։ Պետք է հավելել, որ ֆիլմի որոշ էպիզոդներ նկարահանվել են ֆիլմի բեմական տարբերակի հեղինակ Ջոշուա Լոգանի կողմից։

Դերակատարներ խմբագրել

Պարգևներ խմբագրել

  • 1955 — ընդգրկվել է լավագույն ֆիլմերի տասնյակում՝ ըստ ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհրդի վարկանիշի
  • 1956 — «Օսկար» կինոմրցանակ[11] երկրորդ պլանում տղամարդու լավագույն դերի համար (Ջեք Լեմոն), ինչպես նաև՝ լավագույն ֆիլմ (Լիլանդ Խեյվորդ) և լավագույն ձայնագրություն (Վիլյամ Մյուլլեր) անավանակարգերում։
  • 1956 — առաջադրվել է BAFTA -ի մրցանակաբաշխության՝ «լավագույն արտասահմանյան դերակատար» (Ջեք Լեմոն) անվանակարգում
  • 1956 — առաջադրվել է ԱՄՆ սցենարիստների միության մրցանակաբաշխության՝ գեղարվեստական ֆիլմի լավագույն ռեժիսուրա (Ջոն Ֆորդ, Մերվին Լերոյ) անվանակարգում
  • 1956 — ԱՄՆ սցենարիստների միության մրցանակ՝ որպես ամերիկյան լավագույն կատակերգություն (Ֆրենկ Նյուջենթ, Ջոշուա Լոգան)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Internet Movie Database — 1990.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 http://www.cinematografo.it/cinedatabase/film/mister-roberts/8441/
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 http://www.ofdb.de/film/10973,Keine-Zeit-f%C3%BCr-Heldentum
  4. 4,0 4,1 http://www.imdb.com/title/tt0048380/
  5. 5,0 5,1 5,2 5,3 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=50850.html
  6. 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 6,12 6,13 http://www.imdb.com/title/tt0048380/fullcredits
  7. 7,0 7,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  8. The Numbers — 1997.
  9. https://variety.com/1954/film/reviews/mister-roberts-1200417871/
  10. «The 28th Academy Awards (1956) Nominees and Winners». oscars.org. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 21-ին.
  11. https://www.oscars.org/oscars/ceremonies/1956

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միստր Ռոբերտս (ֆիլմ)» հոդվածին։