Ուիլյամ Պաուել
Ուիլյամ Պաուել (անգլ.՝ William Powell, հուլիսի 29, 1892[1][2][2][…], Փիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ[3] - մարտի 5, 1984[4][1][2][…], Փալմ Սպրինգս, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]), ամերիկացի կինոյի և թատրոնի դերասան, Metro-Goldwyn-Mayer ընկերության ֆիլմերի աստղ, նկարահանվել է 1920-ական թվականներից մինչև 1950-ական թվականների սկիզբը։
Ուիլյամ Պաուել | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | հուլիսի 29, 1892[1][2][2][…] |
Ծննդավայր՝ | Փիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ[3] |
Վախճանի թիվ՝ | մարտի 5, 1984[4][1][2][…] (91 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Փալմ Սպրինգս, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3] |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | թատրոնի դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0001635 |
themave.com/Powell |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Փիթսբուրգում, 1907 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Կանզաս սիթի։ 1910 թվականին ավագ դպրոցը ավարտելուց հետո նա մեկնել է Նյու Յորք ՝ սովորելու Ամերիկյան դրամատիկական արվեստի ակադեմիայում, որը նա ավարտել է 1912 թվականին և Բրոդվեյում գրեթե անմիջապես հանդես է եկել դեբյուտով։ Այնուհետև նա որոշ ժամանակ աշխատել է փոքր թատերական հավաքական և էստրադային թատերախմբերում[5], բայց 1920 թվականին նա մեծ բացասական դեր խաղաց Բրոդվեյի «Իսպանական սեր» պիեսում, իսկ 1922 թվականին՝ պրոֆեսոր Մորիարտի դերը «Շերլոք Հոլմս» համր ֆիլմում։ Նրա ամենահայտնի կերպարը համարվում է Նիք Չարլզի դերը «Նիհար մարդը» ֆիլմից, որը նկարահանվել է Դաշիլ Համմետի վեպի հիման վրա։
1954 թվականին Ուիլյամը առողջական խնդիրների պատճառով դադարում է նկարահանվել, իսկ դրանից 30 տարի անց մահանում է։
Ֆիլմագրություն
խմբագրել- 1928 - Վերջին հրաման - Լև Անդրեև
- 1932 - Բարձր ճնշում - Գար Իվանս
- 1934 - Մանհեթենի մելոդրաման / Manhattan Melodrama - Ջիմ Ուեյդ
- 1934 - Նիհար մարդը / The Thin Man - Նիք Չարլզ
- 1936 - Նիհար մարդուց հետո / After the Thin Man - Նիք Չարլզ
- 1936 - Իմ ծառա Գոդֆրին / My Man Godfrey - Գոդֆրի
- 1936 - Մեծն Զիգֆիլդը / The Great Ziegfeld - Флоренз Зигфелд
- 1936 - Միսիս Չեյնիի վերջը / The Last of Mrs. Cheyney - Չարլզ
- 1939 - Այլ Նիհար մարդը / Another the Thin Man - Նիք Չարլզ
- 1941 - Նիհար մարդու ստվերը / Shadow of the Thin Man - Նիք Չարլզ
- 1942 - Խաչմերուկ - Դավիդ Տալբո / Ժան Պելեթյե
- 1945 - Նիհար մարդը գնում է տուն / The Thin Man Goes Home - Նիք Չարլզ
- 1947 - Նիհար մարդու երգը / Song of the Thin Man - Նիք Չարլզ
- 1955 - Միստեր Ռոբերտս / Mister Roberts - Դոք
Մատենագիտություն
խմբագրել- Bryant, Roger, William Powell: The Life and Films, Jefferson, NC: McFarland & Co., 2006. ISBN 0-7864-2602-0
- Francisco, Charles, Gentleman: The William Powell Story , New York: St Martins Press, 1985. ISBN 0-312-32103-1
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Deutsche Nationalbibliothek Record #132278375 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ «William Powell Biography». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 16-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլյամ Պաուել» հոդվածին։ |