Միսթր Բին, բրիտանական կատակերգական հեռուստաշոուի՝«Միսթր Բին»-ի, նրա մուլտիպլիկացիոն սպին-օֆֆի և երկու կենդանի գործողությամբ խաղարկային գեղարվեստական ֆիլմերի կերպար։ Ստեղծվել և ներկայացվել է Ռոուեն Ատկինսոնի կողմից և առաջին անգամ ցուցադրվել հեռուստատեսությամբ 1990 թվականի հունվարի 1-ին։

Միսթր Բին
Հրատարակման պատմություն
ՀեղինակՌոուեն Ատկինսոն
Դերակատար / ՁայնՌոուեն Ատկինսոն
ԱշխարհՄիստր Բինի տիեզերք
Ներկայացրած էՄիսթր Բին, Միստր Բին (մուլտսերիալ), Միստր Բին և Միսթր Բինի արձակուրդները
Անձնական տվյալներ
Տեսակհեռուստատեսային կերպար
Սեռարական
Հագուստվզկապ
Կայք
mrbean.com(անգլ.)

Ընդհանուր բնութագիր խմբագրել

Միսթր Բինը ապրում է Անգլիայում, Լոնդոնի Հայբուրի շրջանի Արբոր փողոցի 12-րդ շենքի 2-րդ բնակարանում։ Նրա անունը (նա ուրիշներին ներկայանում էր որպես «Բին») և մասնագիտությունը (եթե այդպիսին եղել է), երբեք չեն հիշատակվում։ Առաջին ֆիլմում «Միստր Բին» անունը հայտնվում է նրա անձնագրում անվան փոխարեն և նա աշխատում է որպես Լոնդոնի ազգային պատկերասրահի պահակ[1]։ Ծննդյան ամսաթիվը նշվում է տարբեր կերպ՝ 1955 թվականի սեպտեմբերի 15 կամ 1955 թվականի հունվարի 6 (վերջինը Ռոուեն Ատկինսոնի ծննդյան փաստացի ամսաթիվն է)։

Ֆիլմի երկրորդ էպիզոդի սկզբում Միսթր Բինն ընկնում է երկնքից լույսի շողի հետ, որն ուղեկցվում է երգչախմբի Ecce homo qui est faba ("Behold the man who is a bean") երգով, որը ձայնագրվել է 1990 թվականին Սաութվարք մայր տաճարի երգչախմբի կողմից։ Այս էպիզոդները նկարահանված էին սև ու սպիտակ, և պրոդյուսերները նախատեսել էին նրան ներկայացնել որպես «ուշադրության կենտրոնում գտնվող սովորական մարդ»։ Սակայն ավելի ուշ դրվագներ ցույց են տվել Միսթր Բինին գիշերային երկնքից ցած ընկնելիս Լոնդոնի ամայի փողոցում՝ Սուրբ Պողոսի տաճարի ֆոնի վրա։ Երրորդ և վեցերորդ դրվագների վերջում ցույց է տրվում, թե ինչպես է նա դեպի երկինք բարձրանում։ Ատկինսոնը խոստովանել է, որ Միսթր Բինը «իր համար այլմոլորակայինի կերպարանք է»[2]։ Մուլտիպլիկացիոն տարբերակում (դրվագ՝ Double Trouble) նա հայտնվում է «այլմոլորակայինների» տիեզերանավում, ովքեր ճիշտ իր նման են և նույնիսկ ունեն իրենց սեփական թավշյա խաղալիքները։ Ակնհայտ ակնածանքով այլմոլորակայինները նրան տուն են վերադարձնում լույսի շողի մեջ և կինոնկարի սկզբնական մասին երաժշտության ներքո։

Հագուստ խմբագրել

Միսթր Բինը կրում է շագանակագույն տվիդե բաճկոն, սպիտակ վերնաշապիկ, բարակ կարմիր փողկապ, շագանակագույն տաբատ, սև կոշիկներ և սև թվային ժամացույց հաշվիչով։ Գտնվելու վայրին համապատասխան երբեմն փոխում է իր հանդերձանքը[3]։

«Միսթր Բինի վերադարձը» դրվագում, երբ Բինը գնում է ռեստորան իր ծննդյան տարեդարձը նշելու, նա կրում է մոխրագույն կոստյում՝ մուգ կարմիր փողկապով։ Նույն դրվագում Բինը նաև սմոկինգ է կրում։ «Միսթր Բինի անեծքը» դրվագում, երբ Բինը գնում է զբոսայգի՝ լանչի համար բուտերբրոդ պատրաստելու, նա կրում է երկար մուգ կանաչ վերարկու՝ բաց կանաչ վերնաշապիկով և մուգ կանաչ փողկապով։ Նույն դրվագում, երբ Բինն իր ընկերուհու հետ գնում է սարսափ ֆիլմ դիտելու, նա կրում էր գործարանային ապրանքանիշի հագուստ, բայց տվիդե բաճկոնի փոխարեն կրում է բաց շագանակագույն սվիտեր։

Անհատականություն խմբագրել

Միսթր Բինը մանկամիտ է, եսասեր, չափազանց մրցակցային և առօրյա խնդիրներին առաջարկում է տարատեսակ արտասովոր լուծումներ։ Նա հազվադեպ է խոսում և դրանք ընդամենը մի քանի խուլ խոսքեր են, որոնք ցածր ձայնով են հնչում։ Նա նաև չի սիրում, որ մարդիկ վերցնում են իր իրերը։ Միսթր Բինը հաճախ աշխարհից անտեղյակ է թվում, և ծրագիրը սովորաբար նրան ներկայացնում է պարզ գործողություններ կատարելիս, ինչպիսիք են՝ լողալը, հեռուստացույցի օգտագործումը, ինտերիերի դիզայնը կամ եկեղեցի գնալը։ Հումորը հիմնականում բխում է խնդիրների իր յուրօրինակ (և հաճախ աբսուրդային) լուծումներից, որոնց ժամանակ նա բացարձակ անտարբերություն է ցուցաբերում ուրիշների հանդեպ, նրա չնչինությունից ու հազվադեպ չարակամությունից[1]։

Ազդեցություններ խմբագրել

Ատկինսոնը նշել է, որ կերպարի վրա ազդեցություն է ունեցել է ֆրանսիացի կատակերգու և ռեժիսոր Ժակ Թատիի կողմից ավելի վաղ ստեղծված կատակերգական հերոս Մսյո Հուլոն[4]։ Ատկինսոնը նաև նշել է Պիտեր Սելլերսի ազդեցությունը, որը նախկինում խաղացել է նման «ապաշնորհ հիմարների» դերեր[5]։

Ներկայություն հասարակության մեջ խմբագրել

Միսթր Բինը հանդիսանում է ինչպես տիտղոսային հեռուստասերիալի, այնպես էլ՝ Միսթր Բին անիմացիոն ֆիլմի ու«Միստր Բին» (1997) և«Միսթր Բինի արձակուրդները» (2007) գեղարվեստական ֆիլմերի գլխավոր հերոսը։ Բինը նաև Ամառային Օլիմպիական խաղերի 2012-ի բացման արարողության և 2017 թվականի չինական Top Funny Comedian: The Movie ֆիլմի հյուրն էր։ Ատկինսոնը նաև ներկայացել է որպես Բին Comic Relief-ի մի քանի նախագծերում և ինչպես նաև մի քանի հեռուստատեսային գովազդներում, ինչպիսիք են՝ REMA 1000, M&M's, Fujifilm, Nissan Tino և 2014 թվականին Սնիկերս[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Mel Smith, Bean: The Ultimate Disaster Movie, PolyGram Filmed Entertainment, 1997
  2. "The Fine Art of Being Mr. Bean", archive interview in The Buffalo News. Retrieved 15 June 2006.
  3. «Meet the Characters». Mr Bean. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 26-ին.
  4. Transcript of interview with Rowan Atkinson(չաշխատող հղում) at bbc.co.uk. Retrieved 14 March 2008.
  5. «Want funny? See his movies». Los Angeles Times. 2003 թ․ հուլիսի 13. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 8-ին.
  6. Snickers UK (2014-10-04), Snickers Mr Bean TV advert - Subtitled, Վերցված է 2018-04-06-ին

Արտաքին հղումներ խմբագրել