Միստր Բին (մուլտսերիալ)

«Միստր Բինի արկածները», անիմացիոն սերիալ Միստր Բինի արկածների մասին։ Առաջին անգամ մուլտսերիալը ցուցադրվել է 2002 թվականին Մեծ Բրիտանիայում` «ITV» հեռուստաալիքով։ 2014 թվականի հունվարին «ITV plc»-ը հայտնել է, որ այդ սերիաները կրկին եթեր են գնալու։ 4-րդ եթերաշրջանը հեռարձակվել է «CITV» ալիքով 2015 թվականի փետրվարից մինչև 2016 թվականի մարտը[2]։ Նոր` 5-րդ եթերաշրջանը, «CITV» ալիքով հեռարձակվում է 2019 թվականի ապրիլի 9-ից առ այսօր[3]։

Միստր Բին
Միստր Բին (մուլտսերիալ).jpg
Տեսականիմացիոն սերիալ
Ժանրկատակերգական հեռուստասերիալ
ՀիմքՄիսթր Բին
ՍտեղծողՌոուեն Ատկինսոն
ՁայնագրումՌոուեն Ատկինսոն
ԿերպարներՄիսթր Բին
Պատմվածքի վայրԼոնդոն
Հորինված երկիրMr. Bean universe?
ԵրաժշտությունՀովարդ Գուդոլ
ԵրկիրFlag of the United Kingdom (1-2).svg Միացյալ Թագավորություն
Լեզուանգլերեն[1]
ՀեռուստաալիքITV1
Եթերաշրջաններ4
Սերիաների քանակ130
ԸնկերությունTiger Aspect Productions
Էկրաններին է
հոկտեմբերի 8, 2019
Սերիայի տևողություն25 րոպե
mrbean.com(անգլ.)

Ռուսաստանում մուլտսերիալը հեռարձակվել է «Иллюзион+» և «2x2» հեռուստաալիքներով։ Այնուհետև սկսել է հեռարձակվել «Boomerang» հեռուստաալիքով։

ԿերպարներԽմբագրել

  • Միստր Բին, գլխավոր հերոսը, ֆիլմի համանուն կերպարը։
  • Միսիս Վիքեթ, փնթփնթան տանտիրուհին, որի կողքին ապրում է Բինը։
  • «Ցարապ», Միսիս Վիքեթի միաչքանի և չար կատուն։
  • «Թեդի», թավշյա արջուկ և Միստր Բինի լավագույն ընկերը։
  • «Ռելիանտ», դեմքը ցույց չի տրվել։ Երթևեկում է եռանիվ երկնագույն «Reliant Regal Supervan» փոխադրամիջոցով։ Սովորաբար Բինին հանդիպելիս թեքվում է մի կողմի վրա կամ մխրճվում ինչ-որ տեղ։

Ընդհանուր տեղեկություններԽմբագրել

Մուլտսերիալի աշխատանքները տևել են շուրջ երկու տարի։ Սցենարը գրվել է Ռոբին Դրիսքոլի ղեկավարությամբ։ 2002 թվականին մուլտսերիալն առաջին անգամ հեռարձակվել է բրիտանական «ITV» հեռուստաալիքով։ Բինի որոշ երկրպագուներ թերահավատորեն են վերաբերել մուլտֆիլմին՝ պարզաբանելով, որ նկարված կերպարները չեն փոխարինի կենդանի մարդկանց։ Միաժամանակ մուլտսերիալը շատ է դուր եկել մանկական լսարանին, և մուլտսերիալում ավելացվել են նոր կերպարներ[4]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Fernsehserien.de (գերմ.)
  2. «Rowan Atkinson working on new animated Mr Bean series»։ British Comedy Guide։ հունվարի 22, 2014։ Վերցված է հոկտեմբերի 11, 2018 
  3. «Toonhound - Mr Bean: The Animated Series»։ 2008-05-19։ Վերցված է 2008-05-19 
  4. «Mr. Bean: The Animated Series»։ commonsensemedia.org 

Արտաքին հղումներԽմբագրել