Միջնադարյան իսլանդական գրականություն
Միջնադարյան իսլանդական գրականություն — իսլանդական գրականությունը 9-րդ դարից մինչև 18-րդ դարի կեսերը։
Իսլանդական սագաները
խմբագրելԻսլանդական գրականությունը ունի դարերի վաղեմություն. Նրա արմատները հասնում են հին սկանդինավյան ժողովրդական բանահյուսությանը։ Մեզ են հասել տասնյակ իսլանդական սագաներ, որոնք համարվում են Եվրոպայի միջնադարյան գրականության լավագույն օրինակներից։ Ամենահայտնի սագաներից են «Նյալի մասին սագան» և «Գիսլիի մասին սագան» են։ Մեծ արժեք ունեն նաև «Յոմսվիկինգների մասին սագան», «Ինգլինգների մասին սագան» և «Կնուտի սերունդների մասին սագան»[1][2]։ Թագավորական սագաները պատմություններ են Նորվեգիայի պատմությունից մինչև 13-րդ դարի կեսերը, որոնցից ամենահայտնին Սնորրի Ստուրլուսոնի կողմից գրված «Հեյմսկրինգլան» է։
Էդդաները
խմբագրելՍնորրի Ստուրլուսոնի կողմից, բացի «Հեյմսկրինգլա» սագայից, գրվել է նաև «Կրտսեր Էդդան», որը «Ավագ Էդդայի» հետ միասին համարվում է իսլանդական միջնադարյան գրականության քնարը։ Չորս մասերից բաղկացած «Կրտսեր Էդդան» պարունակում է գերմանասկանդինավյան դիցաբանության վրա հիմնված բազմաթիվ պոեմներ։ 13-14-րդ դարերում գրի են առնվել հին ժամանակների սագաները, որոնցում պատմվում էր մինչև 10-րդ դարը տեղի ունեցած դեպքերի մասին[1][3]
Սկալդերի պոեզիան
խմբագրելՍագաներից բացի՝ իսլանդացիները ունեցել են ևս մեկ խոշոր ներդրում համաշխարհային գրականության մեջ՝ սկալդերի պոեզիան, որոնցից ամենահայտնին Էգիլ Սկալլագրիմսսոնն է՝ Իսլանդիա կղզու առաջին բնակիչներից մեկը, ում հայրը արիաբար պայքարել է Նորվեգիայի թագավորների՝ Հարալդ Ա-ի և Էյրիկուր Ա-ի հետ, և ում կյանքը նկարագրված է «Էգիլի մասին սագայում»։ Այսպես է գրել Սկալլագրիմսսոնը սկալդական պոեզիայի մասին[1]։
Քրիստոնեական գրականությունը
խմբագրել13-14-րդ դարերում զարգացում էր ապրում քրիստոնեական գրականությունը, որը մեծ տեղ էր հատկացնում սովորական մարդուն՝ իր տառապանքներով. այն հասավ իր գագաթնակետին 14-րդ դարում, երբ Էյստեյն Աուսգրիմսսոնը գրեց «Լիլիա» պոեմը։ Միջնադարյան քրիստոնեական իսլանդական գրականության ևս մեկ վառ ներկայացուցիչ է հանդիսանում Հաթլգրիմուր Պետուրսոնը իր «Օրհներգներ Տիրոջ չարչարանքների մասին» պոեմով[4]։ Միջնադարյան Իսլանդիայում, բացի հոգևոր պոեմներից, քրիստոնեական գրականության հիմնական ժանրերից էր նաև ռիմերը՝ պարային բալլադները, որոնք կղզի էին թափանցել Ֆրանսիայից Նորվեգիայի և Դանիայի տարածքով։ Այդ բալլադները, միաձուլվելով սկալդական պոեմների հետ, հիմք ն դարձել նոր ժանրի հայտնվելուն։ Ամենավաղ ռիմերից մեկը գրի է առնվել 14-րդ դարում իսլանդական ամենամեծ միջնադարյան մատյանում՝ «Տափակ կղզու գրքում»։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Стеблин-Каменский М. И. Культура Исландии. — Л.: Наука, 1967. — С. 185.
- ↑ Margaret Clunies Ross Old Icelandic Literature and Society. Cambridge: Cambridge University Press, 2009. — 352 pages. — ISBN 0-521-11025-4.
- ↑ Стеблин-Каменский М. И. Скандинавский эпос. Старшая Эдда. Младшая Эдда. Исландские саги. — М: АСТ, 2009. — С 858. — ISBN 978-5-17-054196-6.
- ↑ Исландия (государство) Большая советская энциклопедия
Գրականություն
խմբագրել- Стеблин-Каменский М. И. Древнеисландский язык — 2-е изд. — М։ Едиториал УРСС, 2002. — С 288. — ISBN 5-354-00039-4.
- Стеблин-Каменский М. И. История скандинавских языков. — М.-Л., 1953.
- Андрессон К. Современная исландская литература. 1918—1948. — М., 1957.
- Стеблин-Каменский М. И. Скандинавский эпос. Старшая Эдда. Младшая Эдда. Исландские саги. — М։ АСТ, 2009. — С 858. — ISBN 978-5-17-054196-6.
- Стеблин-Каменский М. И. Древнескандинавская литература. — М., 1979.
- Литературная энциклопедия в 11 тт. — М.։ 1929—1939.
- Стеблин-Каменский М. И. Культура Исландии. — Л։ Наука, 1967. — С 183.
Արտաքին հղումներ
խմբագրել- Исландская литература (ռուս.).
- Скандинавские саги (ռուս.).