Միջին շոտլանդական դաշտավայր

Միջին շոտլանդական դաշտավայր (անգլ.՝ Central Lowlands), Մեծ Բրիտանիա[1] կղզու հյուսիսային շրջանների հարթավայրեր, որը բաժանում է Հյուսիս Շոտլանդական լեռնաշխարհը Հարավ Շոտլանդական բարձրավանդակից։ Հյուսիս-արևմուտքում սահման է համարվում Դամբարտոնից Սթոունհեյվն գիծը[2]։ Դաշտավայրի արևմտյան ափը սահմանափակվում է Ֆերտ-օֆ-Կլայդ ծոցով, արևելքում՝ Ֆերտ-օֆ-Թեյ և Ֆերտ-օֆ-Ֆորտ ծոցերով։

Միջին շոտլանդական դաշտավայր
Էդինբուրգի գահը
Տեսակհովիտ և Q3480697?
Երկիր Միացյալ Թագավորություն
ՎարչատարածքՇոտլանդիա
Քարտեզ
Քարտեզ
Շոտլանդիա

Դաշտավայրը կազմված է կարմիր ավազաքարերից, թերթաքարերից և կրաքարերից, որոնք պատված են մորենային շերտով։ Տեղ-տեղ հանդիպում են հին հրաբխային ապարներից կազմված լեռնաշղթաների մնացորդներ և բլուրներ։ Կան քարածխի հանքավայրեր։ Բլուրների և լեռնաշղթաների լանջերին՝ սոճու և կեչու անտառներ և պուրակներ Դաշտավայրը խիտ է բնակեցված։ Այստեղ են գտնվում Շոտլանդիայի խոշոր քաղաքները՝ Գլազգոն և Էդինբուրգը, ինչպես նաև համեմատաբար փոքր Ստերլինգ, Դանդի և այլ քաղաքներ[3]։ Պատմական Լոուլենդս շրջանը ներառում է նաև Հարավ շոտլանդական բարձրավանդակը[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «ECOMA». www.ecoma.am. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 5-ին.
  2. 2,0 2,1 «Lowlands» (անգլերեն).
  3. «Scottish Geology Website». archive.is. 2006 թ․ հոկտեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 11-ին.