Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անկուզիք (այլ կիրառումներ)

Միջին Անկուզիք, նախկինում խոշոր միջնադարյան հայաբնակ գյուղ Մեծ Հայքի Սյունիք նահանգի Երնջակ գավառում, որը այժմ վերածվել է գյուղատեղիի ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Ջուղայի շրջանում[1]։ Տեղակայված է Վերին Անկուզիքից մոտավորապես 3 կմ ներքև[2]։

Գյուղատեղի
Միջին Անկուզիք
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ԻՀՆախիջևանի Ինքնավար Հանրապետություն
ՇրջանՋուղայի շրջան
Բնակչություն0 մարդ (2014)
Ազգային կազմՀայեր էին
Ժամային գոտիUTC+4
Միջին Անկուզիք (Ադրբեջան)##
Միջին Անկուզիք (Ադրբեջան)

Պատմություն խմբագրել

Գյուղն անմարդաբնակ և ավերակ է։ Հայերը հեռացել են 18-րդ դարի կեսերից հետո[2]։

Հուշարձաններ խմբագրել

Միջին Անկուզիքի եկեղեցու մասին սկզբնաղբյուրներում համարյա տեղեկություններ չեն պահպանվել։ Վերջինս հիմնված է գյուղի արևմտյան կողմում գտնվող բարձրավանդակի վրա։ Այժմ կիսականգուն է։ Եկեղեցու ավերակները և նրա հարավային կողմում գտնվող մի քանի տապանաքարերն ապացուցում են, որ այս եկեղեցին հիմնված է եղել վաղ դարերում և ունեցել է միջին մեծություն[2]։

Եկեղեցուց բավական հեռու, նրա արևելյան կողմում գտնվում է Միջին Անկուզիքի 9-17-րդ դարերի գերեզմանատունը, որը բավական մեծ է և ունի վիմագիր մի քանի տապանաքարեր[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Արգամ Այվազյան, Նախիջևանի ԻՍՍՀ հայկական հուշարձանները։ Համահավաք ցուցակ (խմբ. խմբ. Բ. Ա. Ուլուբաբյան), Երևան, «Հայաստան», 1986 — 80-82, էջեր 80-82 — 224 էջ։
  2. 2,0 2,1 2,2 2,3 Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 105 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։