Միջանձնային կապեր՝ սոցիալական ցանցերի վերլուծության և մաթեմատիկական սոցիոլոգիայի բնագավառներում բնորոշվում են որպես մարդկանց միջև առկա տեղեկատվական կապեր։ Տարբերում են միջանձնային կապերի երեք տեսակ՝ ուժեղ, թույլ կամ բացակայող կապեր։ Կա տեսակետ, ըստ որի հենց սոցիալական թույլ կապերն են հիմնականում հանրության շրջանում սոցիալական ցանցերի արմատավորման, ինչպես նաև դրանց միջոցով տեղեկատվության հաղորդման գլխավոր պատասխանատուն:Սա նշանակում է, որ համեմատաբար ավելի նոր տեղեկատվությունը մարդկանց է  հասնում ոչ թե ուժեղ, այլ հենց թույլ կապերի միջոցով։ Եվ քանի որ մեր մտերիմ ընկերները, որպես կանոն, իրենց առօրյան անցկացնում են հենց այն նույն միջավայրում, ինչ մենք, նրանց կողմից ստացած տեղեկատվությունը մեծ մասամբ համընկնում է մեզ արդեն իսկ հայտնի տեղեկատվությանը։ Մեր ծանոթները, ընդհակառակը, շփվում են այն անձանց հետ, որոնց մենք չենք ճանաչում, հետևաբար, շատ ավելի նոր ու թարմ տեղեկատվություն են ստանում[1]։

Հանգույցներ (անհատներ) և կապեր (փոխհարաբերություններ) սոցիալական ցանցերում.

Ըստ ամերիկացի սոցիոլոգ Մարկ Գրանովետտերի՝ բացակա կապերի մեջ մտնում են այն հարաբերությունները (կամ կապերը), որոնք չունեն էական որևէ նշանակություն․ այսպիսին են, օրինակ, նույն փողոցում բնակվող մարդկանց միջև առկա «ողջույնի» հարաբերությունները կամ «առօրյա կապերը», օրինակ, վաճառողի հետ ունեցած կապերը, որից պարբերաբար ինչ-որ բան ենք գնում։ Ծանոթների միջև առկա համանման հարաբերությունները նույնպես  անտեսանելի կապեր են կոչվում, քանզի դրանց հազիվ նշմարելի են և, որպես այդպիսին, էական չեն համարվում[2]։ Նման կապերը, այնուամենայնիվ, մարդկանց մեջ ծանոթության և մտերմության զգացում են արթնացնում[3]։ Ավելին, այն փաստը, որ երկու մարդ միմյանց միայն անունով են ճանաչում և ուրիշ ոչինիչ չգիտեմ միմյանց մասին, դեռ ամենևին էլ չի խոսում նրանց միջև առկա թույլ կապերի մասին։ Եթե նրանց շփումը ոչ էական  ու անկարևոր է, ապա նրանց միջև առկա կապը կամ բացակայում է, կամ էլ պարզապես անտեսանելի է։ Միջանձնային կապի ուժը  տվյալ ժամանակամիջոցի, հուզական ինտենսիվության, մտերմության (կամ փոխադարձ վստահության) և յուրաքանչյուր կապը բնորոշող փոխադարձ օգնության գծային հանրագումարն է[4]։

Պատմություն խմբագրել

Մարդկանց միջև գոյություն ունեցող կապերի բնույթը նկարագրած ամենաառաջին գրողներից մեկը եղել է գերմանացի գիտնական և փիլիսոփա Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեն։ 1809 թ.-ին գրված իր դասական «Ընտրական կապ» վեպում Գյոթեն մանրամասն խոսել է «ամուսնական կապի» մասին։ Ստեղծագործության մեջ բերված համեմատությունիղ պարզ է դառնում, թե իրենց բնույթով ամուսնական ուժեղ կապերը ինչքան նման են սնդիկի մասնիկներին, որոնք գոյություն ունեցող քիմիական կապի շնորհիվ ի վերջո միաձուլվում են։

1954 թվականին ռուս մաթեմատիկական հոգեբան Անատոլի Ռապոպորտը իր տեսակետը հայտնեց «այն հայտնի փաստի վերաբերյալ, ըստ որի իրար բավականին լավ ճանաչող երկու անձանց շփման միջավայրերը, որպես կանոն,  իրենց բնույթով միմյանց ավելի նման են լինում, քան կամայականորեն ընտրված անձանց»։ Վերոնշյալ փաստարկը դարձել է սոցիալական ցանցերի տեսության անկյունաքարերից մեկը։

1973 թվականին Ռապոպորտի և Հարվարդի համալսարանի տեսաբան Հարիսոն Ուայթի աշխատանքներով մեծապես ոգևորված՝ Մարկ Գրանովետտերը հրապարակում է «Թույլ կապերի ուժը» վերնագրով հոդվածը։ Ներկայումս վերոնշյալ հոդվածը համարվում է սոցիոլոգիայի ոլորտում  երբևէ գրված ամենաազդեցիկ հոդվածներից մեկը[5]։

Իր դոկտորական թեզի համար անհրաժեշտ տվյալներ ստանալու նպատակով Գրանովետտերը հարցում է անցկացրել տասնյակ մարդկանց շրջանում պարզելու համար, թե ինչ դեր են խաղում սոցիալական ցանցերը մարդկանց՝ աշխատանքի տեղավորման հարցում։ Ինչպես պարզ դարձավ Գրանովեդդերի կոցմից անցկացված հարցման արդյունքում՝ մարդիկ աշխատանք գտել են մեծ մասամբ իրենց «թույլ» ծանոթների միջոցով։ Վերոնշյալ օրինաչափությունը Գրանովետտերին հիշեցրեց առաջին կուրսում քիմիայի իր անցած դասերից մեկը, որը վերաբերում էր ջրի խոշոր մոլեկուլները (որոնք իրենց հերթին կապված են կովալենտային «ուժեղ» կապերով) միաձուլող ջրածնային «թույլ» կապերին։

 

Գրանովետտերի կարծիքով՝ ուժեղ և թույլ կապերի նմանօրինակ մի համակցություն էլ հասարակության անդամներին է համախմբում[5]։Հիշյալ մոդելը դարձավ մարդկային կյանքում սոցիալական թույլ կապերի կարևորության վերաբերյալ Գրանովետտերի հեղինակած առաջին աշխատության հիմքը։ 1969 թվականին Գրանովետերը իր հոդվածը հրապարակման համար ներկայացրեց «American Sociological Review» ամսագրին, սակայն մերժում ստացավ։ 1972 թվականին, այնուամենայնիվ, Գրանովետտերը կրկին նույն ամսագրին ներկայացրեց հիշյալ հոդվածի կրճատված տարբերակը, որն էլ 1973 թվականի մայիսին ի վերջո հրապարակվեց։ Ըստ «Current Contents» տվյալների բազայի՝ արդեն 1986 թվականին «Թույլ կապեր» վերնագրով հոդվածը դարձավ սոցիոլոգիայի ոլորտում ամենաշատ մեջբերվող դասական հոդվածներից մեկը։

 

1969 թվականին մարդաբան Բրյուս Կապֆերերը, ավարտին հասցնելով դաշտային աշխատանքների վերաբերյալ Աֆրիկայում իրականացվող հետազոտությունները, հրապարակեց «Հարաբերությունների նորմերն ու մանիպուլյացիաները աշխատանքային համատեքստում» գիրքը, որտեղ վերջինս առաջ է քաշում մարդկային հարաբերությունների՝ բազմաթիվ համատեքստերով բնորոշվող մուլտիպլեքս կապերի գոյության վերաբերյալ տեսությունը[6][7]։Հեռահաղորդակցության ոլորտում մուլտիպլեքսորը մի սարք է, որն ապահովում է տեղեկատվական միջավայրից մի շարք առանձին ազդանշանների փոխանցումը։ Սոցիալական հարաբերությունների ոլորտում, էքստրապոլյացիաին, «մուլտիպլեքս համակարգը» դերերի, փոխանակումների կամ սոցիալական հարաբերություններում առկա կապերի համընկնումն է[8]։

Հետազոտական տվյալներ խմբագրել

 
Ընկերներ, Հաննա Հիրշ-Պաուլի

1970 թվականին Գրանովետտերը Հարվարդի համալսարան ներկայացրեց «Փոփոխվող աշխատանքներ․ տեղեկատվության փոխանցման ուղիները մերձքաղաքային հանրության շրջանում» վերնագրով իր դոկտորական ատենախոսությունը։ Վերոնշյալ ատենախոսությունը լույս էր սփռում թույլ կապերի վերաբերյալ հայեցակարգի վրա։ Իր հետազոտական աշխատանքներն իրականացնելու համար Դոկտոր Գրանովետտերը կտրել անցել է Չարլզ գետը՝ հասնելով Մասաչուսեթս նահանգի Նյուտոն քաղաքը, որտեղ ընդհանուր առմամբ ուսումնասիրել է շուրջ 282 մասնագետի, տեխնիկական աշխատողի  և ղեկավարների գործունեությունը ։ Գրանովետտերը 100 մարդու շրջանում անձամբ հարցում է անցկացրել պարզելու համար աշխատանքը փոխել ցանկացողի և վերջինս անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրող կոնտակտային անձի միջև առկա կապի տեսակը։ Կապի ուժգնության գնահատումն իրականացվել է ներքոնշյալ կետերի միջոցով, հաշվի է առնվել նաև այն փաստը, թե աշխատանքի տեղավորման ողջ ընթացքում որքան հաճախ են հանդիպել աշխատանքը փոխել ցանկացողը  և կոնտակային անձը․

  • հաճախ = առնվազն շաբաթը մեկ անգամ
  • երբեմն = տարին մի քանի անգամ, բայց շաբաթական երկու անգամից պակաս
  • հազվադեպ = տարին մեկ անգամ կամ նույնիսկ ավելի հազվադեպ

Անձնական կապերի միջոցով (N = 54) աշխատանք գտած հարցվածների 16.7% -ը նշել է, որ իրենց կոնտակտային անձին հաճախ են հանդիպել, 55.6% -ը նշել է, որ նման հանդիպումներ ժամանակ առ ժամանակ են եղել, իսկ 27.8% -ը հայտնել է, որ  այդպիսի հանդիպումները հազվադեպ են եղել[9]։ Ի պատասխան այն հարցին, թե արդյոք իրենց ներկայիս աշխատանքի մասին ընկերներից են իմացել,  հարցվածները նշել են՝ առավել «ոչ ընկերներից, պարզապես ծանոթներից»։ Վերոհիշյալ ուսումնասիրության արդյունքում ստացված եզրակացությունն այն է, որ թույլ կապերը մասնագիտական շարժունակության ամենակարևոր ռեսուրսներից են։ Թույլ կապերը, մակրո տեսանկյունից, որշակի դեր են խաղում սոցիալական համախմբման գործընթացում։

Սոցիալական ցանցեր խմբագրել

Սոցիալական ցանցերի տեսության մեջ սոցիալական հարաբերությունները դիտարկվում են կապերի և հանգույցների տեսանկյունից։ Հանգույցները սոցիալական ցանցում գործող առանձին դերակատարներն են, իսկ կապերը դերակատարների միջև առկա փոխհարաբերություններն են։ Հանգույցների միջև կարող են տարբեր տեսակի կապեր լինել։ Իր ամենապարզ տեսքով սոցիալական ցանցը ուսումնասիրվող հանգույցների միջև գոյություն ունեցող բոլոր համապատասխան կապերի քարտեզն է։

Թույլ կապի վարկած խմբագրել

«Թույլ կապի վարկած»-ի համաձայն (վերոհիշյալ վարկածը, ինչպես ի սկզբանե նշում էր Անատոլի Ռապոպորտը 1957 թվականին, հիմնվում է մաթեմատիկա-հավանականություն համակցության վրա)՝ եթե A-ն կապված է B-ի և C-ի հետ, ապա ավելի քան հավանական է, որ B-ն և C-ն  նույնպես փոխկապակցված են[10]։

 

Այսինքն, եթե դիտարկենք S= A, B, C, D, E, …,  բազմությունից կամայականորեն ընտրված երկու անձի (օրինակ, A և B անձի), միառժամանակ ընդունելով, որ A-ն սերտ կապ ունի և՛ B-ի, և՛ C-ի հետ, ապա, ըստ հավանական փաստարկների, BC կապը միշտ առկա է։ B-C կապի բացակայությունն այս պարագայում, ըստ Գրանովետտերի, այսպես կոչված, արգելված եռյակ կազմման կհանգեցներ։ Այլ կերպ ասած, B-C կապը, թույլ թե ուժեղ, ըստ նշված տրամաբանության, միշտ առկա է։ «Թույլ կապերի վարկած»-ի համաձայն` սոցիալական խմբերը կապված կլինեն գլխավորապես «ուժեղ կապերով», իսկ «թույլ կապերը» երկու սերտորեն կապված խմբերի համար կապող օղակ կհանդիսանան[11]։

Այստեղից հետևում է, որ մի քանի թույլ կապերով կապված անձինք զրկված կլինեն սոցիալական համակարգի ավելի հեռավոր հատվածներից ստացվող տեղեկատվությունից և ստիպված կլինեն սահմանափակվել գավառական նորություններով և իրենց մտերիմ ընկերների անձնական տեսակետներով։ Համանման ձևով կարելի է մշակել և փորձարկել այլ տեսություններ ևս։ Օրինակ՝ տեղեկատվության (օրինակ՝ խոսակցությունների) տարածումը կարող է կասեցվել ուժեղ կապերի կողմից, սակայն այն շատ ավելի արագ կարող է տարածվել թույլ կապերի միջոցով։։

Ամուր կապերի վարկած խմբագրել

Դեյվիդ Քրաչհարդտի[12] կարծիքով՝ Գրանովետերի սահմանման մեջ որոշ բացթողումներ ու թերություններ կան։ Առաջինը թերությունն այն է, որ կապի ամրության վերաբերյալ Գրանովետերի սահմանումն իրենից ընդամենը կոր գծային կանխատեսում է ներկայացնում։ «Իսկ ինչպե՞ս իմանանք, այս տեսական կորի կոնկրետ որ կետում ենք մենք գտնվում»։ Երկրորդ թերությունը վերաբերում է ամուր կապերի հուզական բնույթին։ Քրաքհարդտն խոսքերով՝ կապի ուժգնությանը վերաբերող սահմանման մեջ կան այնպիսի սուբյեկտիվ չափանիշներ, ինչպիսիք են հուզական ինտենսիվությունը և մտերմությունը։ Ըստ նրա՝ ամուր կապերը շատ ավելի էական դեր են խաղում լուրջ փոփոխությունների և անորոշության պայմաններում։

Մարդիկ ամեն հնարավոր ձևով դիմադրում են փոփոխություններին և միառժամանակ իրենց անհարմար են զգում անորոշությունից։ Ամուր կապերը վստահության հիմքն են, որոնք կարող են նվազեցնել դիմադրությունը և ապահովել հարմարավետություն անորոշության պայմաններում։ Այսպիսով կարելի է վստահորեն պնդել, որ փոփոխություններին նպաստում են ոչ թե թույլ կապերը, այլ ուժեղ կապերի մի որոշակի հատուկ տեսակ։

Ուժեղ կապի այս հատուկ տեսակը Քրաչհարդտն անվանեց ֆիլո՝ միառժամանակ առանձնացնելով ֆիլոների միջև կապի ձևավորման հետևյալ երեք անհրաժեշտ պայմանները.

  1. Փոխազդեցություն- Ֆիլոներ համարվելու համար A-ն և B-ն պետք է որոշակի փոխազդեցության մեջ լինեն։
  2. Կապվածություն- Ֆիլոներ համարվելու համար, A-ի և B-ի միջև պետք է որոշակի կապվածություն լինի։
  3. Ժամանակ- Ֆիլոներ համարվելու համար A-ն և B-ն, պետք է ունենան փոխգործակցության բավականին երկար պատմություն ունեն։

Հենց վերոնշյալ առանձնահատկությունների համադրության շնորհիվ է ծնունդ առնում անհրաժեշտ վստահությունը, երաշխավորվում վստահության ամրապնդման և չարաշահումների կանխարգելման հարցում ուժեղ կապերի անհրաժեշտ քննադատական բնույթի ձևավորումը։ Ինչ վերաբերում է այն էական փոփոխություններին, որոնք իրենց ունեցած ուժի և որոշումների կայացման ստանդարտ մեթոդների տեսանկյունից կարող են լուրջ վտանգ ներկայացնել ստատուս քվոյի գոյության համար, ապա այս դեպքում վստահության առկայությունը խսիտ անհրաժեշտ է։ Այսպիսով, փոփոխությունը ֆիլոյի արդյունք է։

Դրական և բացասական կապեր խմբագրել

Սկսած 1940-ական թվականների վերջից՝ Անատոլի Ռապոպորտը և այլք մշակեցին խոշոր սոցիալական ցանցերի բնորոշման հավանական մոտեցում, որում հանգույցները անհատներն են, իսկ օղակները՝ ծանոթությունները։ Այս տարիների ընթացքում ստացվեցին բանաձևեր, որոնցով կապի համաշխարհային ցանցին էին միանում տեղական այնպիսի պարամետրերեր, ինչպիսիք են շփումների դադարեցումը և B-C կապի ենթադրյալ գոյությունը[10]։

Ավելին, հարկ է նշել, որ ծանոթությունը (շատ դեպքերում) դրական կապ է։ Այնուամենայնիվ, կան նաև այնպիսի բացասական կապեր, ինչպիսին է, օրինակ, մարդկանց միջև առկա թշնամանքը։ Երեք անձի միջև գոյություն ունեցող հարաբերությունները դիտարկելու ընթացքում Ֆրից Հեյդերն առաջ է քաշել հարաբերությունների հավասարակշռության տեսությունը։ Ստորև բերված ավելի խոշոր ցանցի հարաբերությունների ամբողջությունը ներկայացված է ուղղորդված գծապատկերով։

Այս ջանքերի արդյունքը եղավ ուղղորդված գծապատկերների չափազանց կարևոր, սակայն ոչ այդքան պարզ ու ակնհայտ Կառուցվածքային տեսության ստեղծումը[13], որը հրապարակեց Ֆրենկ Հարարին 1953 թվականին։ Ուղղորդված գրաֆիկը հավասարակշռված է, եթե բոլոր հարաբերությունների ու կապերի վերջնաարդյունքը բոլոր պարբերաշրջաններում դրական է։ Եթե ստացվող վերջնաարդյունքը թեկուզ որևէ կետում  բացասական է, ապա ուղղորդված գրաֆիկը ոչ հավասարակշռված է։ Ըստ վերոնշյալ տեսության՝ եթե դրական և բացասական կապերի փոխկապակցված ցանցը հավասարակշռված է, ապա այն բաղկացած է երկու այնպիսի ենթացանցերից, որոնցից յուրաքանչյուրն իր հանգույցների միջև ունի և՛ դրական, և՛ առանձին ենթացանցերի բացասական կապեր։ Այլ կերպ ասած` «իմ ընկերոջ թշնամին իմ թշնամին է»[14]։Հիշյալ գրաֆիկը սոցիալական համակարգի մաս է կազմում, որն իր հերթին բաժանվում է երկու խմբի։ Այնուամենայնիվ, կա հատուկ դեպք, երբ երկու ենթացանցերից մեկը դատարկ է (վերջինիս առկայությունը հատուկ է գլխավորապես փոքր ցանցերին)։

Այս երկու դեպքերում էլ մենք գործ ունենք կառուցվածքային վերլուծության վրա հիմնված մաթեմատիկական մոդելների հետ։ Մաթեմատիկական սոցիոլոգիայի ոլորտի այլ ավելի վաղ էական տեղաշարժերը վերաբերում էին բուն գործընթացներին։ Օրինակ ՝ 1952 թվականին Հերբերտ Ա. Սայմոնը մաթեմատիկական ձևակերպում տվեց սոցիալական խմբերին վերաբերող հրապարակված տեսությանը՝ ստեղծելով դիֆերենցիալ հավասարումների դետերմինիստիկ համակարգից բաղկացած մոդել։ Համակարգի ավելի ֆորմալ ուսումնասիրության արդյունքում ստեղծվեցին ցանկացած խմբի դինամիկային և  ենթադրյալ հավասարակշիռ վիճակներին վերաբերող տեսություններ։

Բացակա կամ անտեսանելի կապեր խմբագրել

Մի ծանոթագրության մեջ Մարկ Գրանովետտերը տալիս է բացակա կապերի իր սահմանումը.

Բացակա կապերը ենթադրում են ինչպես հարաբերությունների, այնպես էլ ոչ էական կապերի բացակայություն։Այսպիսի են, օրինակ, նույն փողոցում ապրող մարդկանց միջև գոյություն ունեցող «ողջույնի» կամ վաճառողի հետ առկա «առօրյա» հարաբերությունները, որից տվյալ անձը սովորաբար առավոտյան թերթ է գնում։ Հիշյալ երկու անձինք միմյանց «ճանաչում են» միայն անունով և, եթե իրենց միջև առկա հարաբերությունները չափազանց անկարևոր են համարում, կարող են իրենց շփմանը որևէ այլ նոր ընթացք չտալ։ Որոշ իրավիճակներում, սակայն (օրինակ, աղետների պարագայում), նման «անկարևոր» կապերը ճիշտ ու նպատակահարմար կլիներ տարբերակել  գոյություն չունեցող կապերից։ Սա հիմնարար շարունակական փոփոխականի դիսկրետ նշանակություններին անհրաժեշտ պարզաբանումներ տալու նպատակով կատարված փոփոխությունների հետևանքով առաջ եկած երկիմաստություն է[15]։

Անտեսանելի կապի առաջարկված հայեցակարգի նպատակը «բացակա» ածականի և վերջինիս սահմանման (ըստ որի՝ նման կապեր գոյություն ունեն և նպատակահարմար կլիներ դրանք տարբերակել բացակա կապերից) միջև առկա հակասության հաղթահարումն էր[16]։Այս տեսանկյունից, երկու ծանոթների, օրինակ, նույն փողոցում բնակվող երկու անձանց միջև առկա հարաբերությունները ոչ թե բացակա հարաբերություններ են, այլ անտեսանելի, քանզի նման կապերը ենթադրում են միայն սահամանափակ շփում (ինչպես, օրինակ, «ողջույնի հարաբերությունների» առկայության պարագայում), եթե կան որևէ այլ հարաբերություններ, ապա դրանք հազիվ նշմարելի են և, որպես կանոն, դիտարկվում են որպես կապերի ոչ էական տեսակ[16]։ Բացակա կամ անտեսանելի կապերի շնորհիվ, այնուամենայնիվ, մարդկանց մոտ որոշ չափով պահպանվում է ծանոթության և մտերմության զգացումը[3]։

Թաքնված կապ խմբագրել

Հաղորդակցության ցանկացած ցանցային միջոցի հավելման, ինչպիսիք են նոր IRC (Internet Relay Chat) ալիքը, սոցիալական աջակցության խումբը, դեպքում էլեկտրոնային հարթակի միջոցով կապ է ստեղծվում նախկինում որևէ ձևով չկապված մյուս միջոցների միջև։ Համանման ձևով այնպիսի ենթակառուցվածքների ստեղծումը, ինչպիսիք են համացանցը, ներցանցային, անլար կապերը, հաշվողական ռեսուրսների ցանցերը, հեռախոսակապը, բջջային կապը կամ տարածաշրջանային ցանցերը հեռախոսների, բջջային հեռախոսների, համակարգիչների և այլ միջոցներով ապահովում են սոցիալական ցանցերի ձևավորումը։ Նման ենթակառուցվածքները կապը տեխնիկապես շատ ավելի մատչելի են դարձնում նույնիսկ սոցիալական ակտիվության բացակայության պարագայում։ Այս տեխնիկական կապերն էլ հենց ապահովում են սոցիալական ցանցերի միջև առկա թաքնված կապերը[17], որոնց կիրառման նպատակն այս դեպքում մատնանշելն է տեխնիկապես հնարավոր , սակայն դեռևս սոցիալական ակտիվություն չունեցող կապերը։ Դրանք ակտիվանում են, այսինքն`թաքնվածից թույլի են վերածվում որոշակի հատվածների միջև համապատասխան սոցիալական փոխազդեցության հաստատման միջոցով (օրինակ, հեռախոսազանգի, խմբային հանդիպումների, կարդալու և էլեկտրոնային հարթակի ստեղծմանն ու մշակմանը նպաստելու, էլեկտրոնային նամակներ ուղարկելու և այլ միջոցներով։ Թաքնված կապի համակարգի ստեղծման գործընթացում բացի շահագրգիռ անձանցից պետք է ներգրավված լինի նաև համապատասխան հսկիչ մարմինը (քանզի վերոնշյալ գործընթացում  կարող են ներգրավված լինել նաև կողմնակի անձինք)։ Սոցիալական աջակցության համացանցային կայքերում սովորաբար համապատասխան անհրաժեշտ տեղեկատվություն է ներկայացվում։ Սովորաբար տեղեկատվության տրամադրմամբ զբաղվում են տվյալ թեմայի նկատմամբ առանձնահատուկ հետաքրքրություն ցուցաբերող անձինք։ Վերջիններս կարող են որոշակի տեղեկատվություն հրապարակել, ինչպես նաև մշակել առցանց քննարկումների համապատասխան ձևաչափ։

Անհատական մոտեցում խմբագրել

Հաշվի առնելով շատ Գրանովետտերի աշխատությանը (1973) արվող հղումները քանակը՝ կարելի է միանգամայն համոզված պնդել, որ Գրանովետտերի աշխատությունը (1973) սոցիալական ցանցերի տեսության անհատական մոտեցման մեջ չափազանց կարևոր տեղ ունի։ Ըստ Գրանովետտերի փաստարկների՝ թույլ կապերի (ծանոթները, ըստ Գրանովետտերի, 1973; 1983) ներգրավվածությունը սոցիալական ցանցերում շատ ավելի քիչ հավանական է, քան ամուր կապերի (մտերիմ ընկերներ և ընտանիք)։ Չխորանալով ուժեղ կապերի բուն էության մեջ, փոխարենը կոնտրոնանալով  թույլ կապերի վրա՝ Գրանովետտերը հատուկ ընդգծում է սոցիալական ցանցերի համակարգում ծանոթների ունեցած չափազանց կարևոր։ Նրա խոսքերով՝ սոցիալական 2 ցանցերի և ուժեղ կապերի միջև փոխկապակցվածություն ստեղծող միակ միջոցը թույլ կապն է։  «… Եթե չլինեին թույլ կապերը, այդ խմբերի/ [ամուր կապի ցանցերի], կապը պարզապես անհնար կլիներ (Գրանովետտեր, 1973, էջ 1363; 1983, էջ 202)։

Այստեղից հետևում է, որ ամբողջ ծածկող սոցիալական ցանցում ներգրավված և, ըստ էության, իրենց տրամադրության տակ ընդամենը մի քանի թույլ կապող օղակ ունեցող  անհատները, բազմաթիվ թույլ կապող օղակներով օժտված անձանց համեմատ (որոնք ցանցի մյուս հատվածներից անջատ են գործում)  միանգամայն անբարենպաստ պայմաններում են գտնվում։ Մեկ ուրիշ հետաքրքիր դիտարկում էլ, որը Գրանովետտերը կատարում է իր աշխատության մեջ, այն է, որ անհատների՝ օրեցօր աճող մասնագիտացման մակարդակի հետևանքով մեծանում է թույլ կապերի պահանջարկը, քանզի մասնագիտացված անհրաժեշտ ողջ տեղեկատվությունն ու գիտելիքները առկա են գլխավորապես թույլ կապերից բաղկացած խոշոր սոցիալական ցանցերում (Գրանովետտեր, 1973)։

Քրոսը և մյուս հեղինակները (2001) հաստատում են վերոնշյալի ճշմարտացիությունը՝ միառժամանակ ներկայացնելով գիտելիքների փոխանակման արդյունավետ և ոչ արդյունավետ հարաբերությունները տարբերակող վեց առանձնահատկություն. «1) իմանալ, թե ինչից է տվյալ անձը լավ տեղեկացված և թե երբ է, այսպիսով, առավել նպատակահարմար դիմել նրա օգնությանը, 2) Կարողանալ արագ կապ հաստատել տվյալ անձի հետ, 3) անձի՝ տվյալ խնդրի լուծման գործընթացում անմիջական ներգրավվածություն ունենալու պատրաստակամության առկայություն, ոչ թե տեղեկատվությունը դեն նետելու ձգտում, 4) փոխհարաբերություններում ուսմանը և ստեղծարարությանը նպաստող անվտանգության անհրաժեշտ մակարդակի առկայություն, 5) Գերթ Հոֆստեդի առաջ քաշած գործոնները և 6) անձնային այնպիսի որակներ, ինչպիսին է, օրինակ, անկեղծությունը» (էջ 5)։ Ասվածը բխում է նաև Գրանովետտերի  այն փաաստարկից, համաձայն որի «Թույլ կապերը մարդկանց տրամադրում են վերջիններիս սոցիալական միջավայրում ոչ հասանելի այնպիսի տեղեկատվություն և ռեսուրսներ, որոնք նրանց սոցիալական միաջավայրում հասանելի չեն, ինչ վերաբերում է ուժեղ կապերին, դրանք շատ ավելի օգտակար և շատ ավելի հասանելի են»։ (Գրանովետտեր, 1983, էջ 209)

Թույլ / ուժեղ կապերի այս  արտասովոր երևույթը շատ հեղինակներ են փորձել բացատրել։ Այն աստիճանը, որով անհատները կապված են ուրիշների հետ, կոչվում է կենտրոնականություն։ Սփարոուն և Լինդենը (1997) լրջորեն քննարկում էին այն հարցը,  թե սոցիալական ցանցերի համակարգում մարդու զբաղեցրած դիրքը ինչպես կարող է վերջինս տալ այնպիսի առավելություններ, ինչպիսիք են  կազմակերպչական համակարգի առանձնահատկությունների յուրացումը և աշխատանքի կատարման բարձր որակը (Սփարոու և այլք., 2001)։ Բերթի կարծիքով (1992)  նմանօրինակ առավելությունները, անշուշտ, զբաղեցրած դիրքի ու պաշտոնի բարձրացման հնարավորություն կտան,  Բրասսի (1984) ՝ տվյալ անձի զբաղեցրած կենտրոնական դիրքը կապում է ուժի ու առավելությունների հետ, իսկ Ֆրիդկինը (1993)` որոշումների կայացման լիազորությունների հետ։ Մյուս հեղինակները, ինչպես,  օրինակ, Քրաքհարդտը և Փորթերը (1986) անձի զբաղեցրած պաշտոնի այնպիսի թերությունները, ինչպիսի է, օրինակ, կազմակերպչական ելքը,  դիտարկում են հենց սոցիալական ցանցերի շրջանակում, (տե՛ս նաև՝ Սփարոու և այլք, 2001), իսկ  Ուելմենը և մյուս հեղինակների կարծիքով (1988)՝ սոցիալական ցանցերի գերնպատակը հուզական և նյութական աջակցության տրամադրումն է։ Բլաուն և Ֆինգերմանը (2009), հիմնվելով  վերոհիշյալ, ինչպես նաև կատարված այլ ուսումնասիրությունների վրա, թույլ կապերըն անվանում են  նշանակալի դեր ունեցող անծանոթներ, պնդելով, որ նրանց հետ շփումը կարող է տալ այն նույն օգուտներն ու առավելությունները, ինչ մտերիմների հետ շփումը, ինչպես նաև դառնալ առանձին, լրացուցիչ շատ գործառույթների գրավականը[18]։

Վերջին դիտարկումներ խմբագրել

1990-ականների սկզբին ամերիկացի սոցիալական տնտեսագետ Ջեյմս Դ. Մոնթգոմերին իր մեծ ներդրումն ունեցավ աշխատաշուկայում ցանցային կառուցվածքների համակարգի  տեսությունների մշակման գործում։ 1991 թ.-ին Մոնթգոմերին ցանցային կառուցվածքներ ներառեց ոչ բարենպաստ ընտրության մոդելի համակարգում` վերլուծելու համար աշխատաշուկայի արդյունքների վրա սոցիալական ցանցերի ունեցած ազդեցությունը[19]։ 1992 թ.-ին Մոնթգոմերին սկսեց ուսումնասիրել «թույլ կապերի» դերը՝ բնորոշելով այն  որպես աշխատաշուկայի՝ ոչ հաճախակի և ժամանակավոր բնույթ ունեցող սոցիալական հարաբերություններ[20][21]։ Մոնթգոմերին այս կերպ ցույց է տալիս, որ թույլ կապերը ուղղակի կապ ունեն բարձր աշխատավարձերի և զբաղվածության բարձր ցուցանիշների հետ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Granovetter, Mark (2005). «The Impact of Social Structure on Economic Outcomes». Journal of Economic Perspectives. 19 (1): 33–50. doi:10.1257/0895330053147958.
  2. Felder, Maxime (2020). «Strong, Weak and Invisible Ties: A Relational Perspective on Urban Coexistence». Sociology. 54 (4): 675–692. doi:10.1177/0038038519895938. S2CID 213368620.
  3. 3,0 3,1 Blokland, Talja; Nast, Julia (July 2014). «From Public Familiarity to Comfort Zone: The Relevance of Absent Ties for Belonging in Berlin's Mixed Neighbourhoods». International Journal of Urban and Regional Research. 38 (4): 1142–11 59. doi:10.1111/1468-2427.12126.
  4. Granovetter, M.S. (1973). «The Strength of Weak Ties» (PDF). Am. J. Sociol. 78 (6): 1360–80. doi:10.1086/225469. JSTOR 2776392. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ փետրվարի 16-ին.
  5. 5,0 5,1 Barabasi, Albert-Laszlo (2003). Linked - How Everything is Connected to Everything Else and What it Means for Business, Science, and Everyday Life. Plume. ISBN 978-0-452-28439-5.
  6. Kapferer, B. (1969). «Norms and the Manipulation of Relationships in a Work Context». In J.C. Mitchell (ed.). Social Networks in Urban Situations. Manchester: Manchester University Press.
  7. Olaf H. Smedal (2001). «Interview with Bruce Kapferer» (Interview).
  8. Verbrugge, Lois M. (1979). «Multiplexity in Adult Friendships». Social Forces. 57 (4): 1286–1309. doi:10.2307/2577271. JSTOR 2577271.
  9. Granovetter, M.S. (1970). Changing Jobs: Channels of Mobility Information in a Suburban Community (Doctoral dissertation). Harvard University. OCLC 8156948.
  10. 10,0 10,1 Rapoport, Anatol (1957). «Contributions to the Theory of Random and Biased Nets». Bulletin of Mathematical Biophysics. 19 (4): 257–277. doi:10.1007/BF02478417.
  11. Granovetter, M.S. (1983). «The Strength of the Weak Tie: Revisited» (PDF). Sociological Theory. 1 (6): 201–33. CiteSeerX 10.1.1.128.7760. doi:10.2307/202051. JSTOR 202051. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2006 թ․ սեպտեմբերի 10-ին.
  12. Krackhardt, D. (1992). «The Strength of Strong Ties: The Importance of Philos in Organizations» (PDF). In N. Nohria & R. Eccles (eds.). Networks and Organizations: Structure, Form, and Action. Boston, MA: Harvard Business School Press. էջեր 216–239. ISBN 9780875843247. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 11-ին.
  13. Harary, Frank (1955), «On the notion of balance of a signed graph», Michigan Mathematical Journal, 2: 143–146, MR 0067468
  14. Cartwright, Dorwin & Harary, Frank (1956). «Structural Balance: A Generalization of Heider's Theory» (PDF). Psychological Review. 63 (5): 277–293. doi:10.1037/h0046049. PMID 13359597.
  15. Granovetter, Mark S. (May 1973). «The Strength of Weak Ties». American Journal of Sociology. 78 (6): 1361. doi:10.1086/225469.
  16. 16,0 16,1 Felder, Maxime (2020). «Strong, Weak and Invisible Ties: A Relational Perspective on Urban Coexistence». Sociology (անգլերեն). 54 (4): 675–692. doi:10.1177/0038038519895938. ISSN 0038-0385. S2CID 213368620.
  17. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 11-ին.
  18. Blau, Melinda and Fingerman, Karen L.(2009) Consequential Strangers: People Who Don't Seem to Matter...But Really Do, New York: W.W. Norton (in press)
  19. Montgomery, J.D. (1991). «Social Networks and Labor-Market Outcomes: Toward an Economic Analysis». American Economic Review. 81 (5): 1408–18. JSTOR 2006929.
  20. Montgomery, J.D. (1992). «Job Search and Network Composition: Implications of the Strength-of-Weak-Ties Hypothesis». American Sociological Review. 57 (5): 586–96. doi:10.2307/2095914. JSTOR 2095914.
  21. Montgomery, J.D. (1994). «Weak Ties, Employment, and Inequality: An Equilibrium Analysis». American Journal of Sociology. 99 (5): 1212–36. doi:10.1086/230410. JSTOR 2781148.

Արտաքին հղումներ խմբագրել