Միու Միու (ֆր.՝ Miou-Miou, իրական անունը՝ Սիլվետ Հերրի (Sylvette Herry), փետրվարի 22, 1950(1950-02-22)[1][2][3][…], Փարիզի 11-րդ շրջան, Ֆրանսիա[4]), ֆրանսիացի դերասանուհի։

Միու Միու
ֆր.՝ Miou-Miou
Ծնվել էփետրվարի 22, 1950(1950-02-22)[1][2][3][…] (74 տարեկան)
ԾննդավայրՓարիզի 11-րդ շրջան, Ֆրանսիա[4]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի
Ամուսին(ներ)Պատրիկ Դևեր
Երեխա(ներ)Angèle Herry? և Jeanne Herry?
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Միու-Միուն ծնվել է Փարիզում` ոստիկանի և վաճառողուհու ընտանիքում։ Ուսումն ավարտելուց հետո նա տեղ է գտել փարիզյան Café de la Gare փորձարարական թատրոնում, որտեղ առաջատար դերասաններ էին Ժերար Դեպարդիեն և Պատրիկ Դևերը։ Իր բեմական Միու-Միու փաղաքշական անունը նա ստացել է դերասան Կոլյուշի կողմից։

Կինոդեբյուտը կայացել է 1971 թվականին։ Այդ տարի նա նկարահանվել է «Այրված չորանոցներ», «Ժորժ Լե Տյուերի դյուրազգաց կյանքը» և «Փախուստ» ֆիլմերում։ Նրա համար բեկումնային էր Բերտրան Բլիեի կողմից 1974 թվականին նկարահանված «Վալս պարողները» կինոնկարը, որից հետո նա սկսեց առաջարկներ ստանալ՝ գլխավոր դերով հանդես գալու զանազան կատակերգություններում և դրամաներում։

Կաշկանդված լինելով անընդհատ կրկնվող սիրունատես շիկահերների դերերով, 1980-ական թվականներին Միու Միուն աստիճանաբար կարողացավ կյանքի կոչել իր հերոսուհիների առավել խորիմաստ կերպարների։ Նրա ֆիլմերից հարկ է նշել «Ֆ... ինչպես Ֆերբենքս» (1976 թ.), «Ասեք նրան, որ ես իրեն սիրում եմ» (1977 թ.), «Սեր առաջին հայացքից» (1983 թ.), «Շուրջկալ» (1984թ.), «Երեկոյան շրջազգեստ» (1986 թ.), «Ժերմինալ» (1993 թ.), «Հնդկացին Փարիզում» (1994 թ.), «Օր ութերորդ» (1996 թ.), «Երազի գիտությունը» (2006 թ.), «Մրրկայնության փոքրիկ գոտին» (2009 թ.) և այլ կինոնկարներ։ 1979 թվականին նկարահանված «Խորամանկ հնարք» կինոնկարը ճանաչվել է տարվա լավագույն ֆիլմ, իսկ Միու-Միուն արժանացել է «Սեզար» մրցանակի, սակայն նա հրաժարվել է ընդունել մրցանակը։ 2003 թվականին Միու-Միուն հայտնվել է նաև «Սաթն անհետացել է» հեռուստատեսային սերիալում։

Անձնական կյանքը խմբագրել

Միու Միուն սիրավեպ է ունեցել դերասան Պատրիկ Դևերի հետ։ 1974 թվականին ծնվել է նրանց դուստրը՝ Անժելը։ Այնուհետև սիրավեպ է ունեցել երգիչ Ժյուլիեն Կլերկի հետ։ 1978 թվականին ծնվել է նրանց դուստրը՝ Ժաննա Հերրին, ով այժմ նույնպես դերասանուհի է։ Միու Միուն այժմ սերտ կապերի մեջ է սցենարիստ և դերասան Ժան Տյոլեի հետ։

Մասնակի ֆիլմագրությունը խմբագրել

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1971 Փախուստ La cavale Պետտի
1971 Ժորժ Լե Տյուերի դյուրազգաց կյանքը La vie sentimentale de Georges Le Tueur -
1972 Այրված չորանոցներ (Կասկած) Les granges brûlées Մոնիկա
1972 Փախչում է, փախչում է արվարձան Elle court, elle court la banlieue ասիստենտ
1973 Մի քանի` չափից դուրս հանդարտ պարոններ Quelques messieurs trop tranquilles Անիտա
1973 Տարի 01 L' An 01 -
1973 Ռաբբի Հակոբի արկածները Les aventures de Rabbi Jacob Անտուանետ Պիվեր
1973 Թեմրոկ Themroc -
1974 Վալս պարողները Les valseuses Մարի-Անժ
1974 Քնքուշ Դրակուլա Tendre Dracula Մարի
1975 Լիլի, սիրիր ինձ Lily, aime-moi -
1975 Ոչ մի խնդիր Pas de problème! Անիտա
1975 Հանճարը, երկու համերկրացին և թռչնակը Un genio, due compari, un pollo Լուսի
1976 Հաղթական քայլերգ Marcia trionfale Ռոզաննա
1976 Սեր և թարմ ջուր D'amour et d'eau fraîche Ռիտա Գոնսալես
1976 Ֆ... ինչպես Ֆերբենքս F comme Fairbanks Մարիա
1976 Էլ տեղ չկա On aura tout vu! Քրիստինա
1976 Յոնասը, ով 2000 թվականին կլինի 25 տարեկան Jonas qui aura 25 ans en l'an 2000 Մարի
1976 Նրան կրկին տեսնելու հաճույքը Al piacere di rivederla Պատրիցիա
1977 Ասեք նրան, որ ես իրեն սիրում եմ Dites-lui que je l'aime Ժյուլիետ
1978 Ճանապարհներ դեպի հարավ Les routes du sud Ջուլիա
1979 Խցանում. Անհավանական պատմություն L'ingorgo Անժելա
1979 Կտեսնվենք երկուշաբթի Au revoir à lundi Նիկոլ
1979 Խորամանկ հնարք La dérobade Մարիա
1980 Կին-ոստիկանը La femme flic տեսուչ Կորին Լևասյու
1980 Արդյոք խելամիտ է դա Est-ce bien raisonnable? Ջուլիա
1981 Գայլի երախ La gueule du loup Մարիա
1982 Ժոզեֆա Josepha Ժոզեֆա Մանե
1982 Գի դը Մոպասան Guy de Maupassant Ժիզել դ'Էստոկ
1983 Սեր առաջին հայացքից Coup de foudre Մադլեն
1983 Զգուշացեք, մեկ կնոջ մեջ հնարավոր է թաքնված լինել մեկ այլ կին Attention une femme peut en cacher une autre! Ալիսա
1984 Շուրջկալ Canicule Ջեսիկա
1984 Սֆինքսի թռիչքը Le vol du Sphinx Լաուրա
1985 Բլանշն ու Մարին Blanche et Marie Բլանշ
1985 Կյանքն, ինչպես ես եմ ուզում Une vie comme je veux Լաուրեն
1986 Երեկոյան շրջազգեստ Tenue de soirée Մոնիկա
1988 Ընթերցողուհին La lectrice Կոնստանս, Մարի
1988 Պտտվող դռներ Les portes tournantes Լաուդա
1988 Փողեր L'argent Կարոլինա
1988 Իսկական երջանկություն Un vrai bonheur -
1989 Միլուն մայիսին Milou en mai Կամիլա
1990 Նեչաևի վերադարձը Netchaïev est de retour Բրիջիտ
1991 Համընդհանուր հետապնդում La totale! Էլեն Վուազեն
1992 Ապուշների հանդեսը Le bal des casse-pieds Լյուսի Շերրի
1992 Տանգո Tango Մարի
1993 Ժերմինալ Germinal Մաեդ
1994 Մոնպառնաս - Պոնդիշերի Montparnasse-Pondichéry Ջուլիա
1994 Հնդկացին Փարիզում Un indien dans la ville Պատրիցիա
1995 Կին` փոթորկի ժամանակ Une femme dans la tourmente Միշել
1995 Սիրո էջ Une page d'amour Էլեն
1995 Ժոզեֆինան և գնչուները Court toujours: Joséphine et les gitans Ժոզեֆինա
1996 Շինծու ամուսնություն Ma femme me quitte Ժոաննա Մարտին
1996 Օր ութերորդ Le huitième jour Ժյուլի
1997 Չոր մաքրում Nettoyage à sec Նիկոլ Կունստլեր
1997 Նրանք Elles Եվա
1998 Խաղից դուրս Hors jeu -
2000 Ամեն ինչ կարգին է, գնացինք Tout va bien, on s'en va Լաուրա
2000 Մեկ անգամ Pour une fois -
2001 Ագաթան և մեծ խանութը Agathe et le grand magasin Ագաթա
2003 Սաթն անհետացել է Ambre a disparu Եվա Լորկա
2004 Անմիտ անդորրություն Folle embellie Ալիդա
2004 Հարսանիք Mariages! Գաբրիելա
2004 Տիկին Անդեսմասի ճաշը L'après-midi de monsieur Andesmas -
2005 Մեկը գնում է, մյուսը մնում L'un reste, l'autre part Աննա-Մարիա
2005 Ռիվիերա Riviera Անտուանետա
2006 Երազի գիտությունը La science des rêves Քրիստինա Միրու
2006 Ավրիլ Avril Բեռնադետ
2006 Ընտանիքի հերոսը Le héros de la famille Սիմոնա Գարսիա
2007 Կրող պատեր Les murs porteurs Ջուդիթ Ռոզենֆելդ
2008 Ընտանեկան գործ Affaire de famille Լաուրա
2008 Մեծ այլուրեքություն Le grand alibi Էլին Պագես
2009 Փոքրիկ արձակուրդներ Կնոկ-լե-Զուտում Petites vacances à Knokke-le-Zoute Միշլեն
2009 Որդու համար Pour un fils Կատերին
2009 Համերգ Le concert Գիլենա դե լա Ռիվյեր
2009 Մրրկայնության փոքրիկ գոտին Une petite zone de turbulences Աննա
2012 Երբ ես փոքրիկ մեծանամ Quand je serai petit Ժակլին
2012 Բարի վերադարձ Bienvenue parmi nous Ալիսա
2012 Ավանտի Avanti Կատերինա
2012 Սերը մատների ծայրերին Populaire Մադլեն
2013 Ձերբակալեք ինձ Arrêtez-moi Պոնտոիսա
2013 Լանդեր Landes Մադլեն

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 GeneaStar
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #136920276 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միու Միու» հոդվածին։