Միշլին Ահարոնյան Մարքոմ

Միշլին Ահարոնյան Մարքոմ (հունվարի 1, 1968(1968-01-01) կամ մայիսի 3, 1968(1968-05-03)[1]), հայկական արմատներով ամերիկացի վիպասան։

Միշլին Ահարոնյան Մարքոմ
Ծնվել էհունվարի 1, 1968(1968-01-01) (56 տարեկան) կամ մայիսի 3, 1968(1968-05-03)[1] (55 տարեկան)
Մասնագիտությունվիպասան
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՄիլս քոլեջ
ԱշխատավայրՄիլս քոլեջ

Կյանք և գործ խմբագրել

Միշլին Ահարոնյան Մարքոմը ծնվել է 1968 թվականին Սաուդյան Արաբիայի Դահրան քաղաքում։ Հայրը ամերիկացի է, մայրը՝ լիբանանահայ։ Միշլինը մեծացել է Լոս Անջելեսում, բայց մանուկ հասակում՝ Լիբանանի քաղաքացիական պատերազմին նախորդող տարիներին, ամառներն անցկացրել է Բեյրութում ՝ մոր ընտանիքի հետ։

Նրա առաջին գիրքը 2001 թվականին լույս տեսած «Երկնքից երեք խնձոր ընկավ» վեպն է, որը դարձել է եռագրության սկիզբը։ Իրադարձություններն այդ վեպում ծավալվում են 1915–1917 թվականների Թուրքիայում և արտացոլում են օսմանյան կառավարության կողմից հայ բնակչության ցեղասպանությունը։ Այդ վեպը ճանաչվել է տարվա լավագույն գրքերից մեկը ինչպես The Washington Post-ի այնպես էլ Los Angeles Times-ի կողմից։ Եռագրության երկրորդ մասը կազմող «The Daydreaming Boy» (2004) վեպը հեղինակին բերել է Լանան գրական կրթաթոշակ, ինչպես նաև PEN/USA մրցանակ՝ գեղարվեստական գրականություն անվանակարգում։ Այս վեպում գործողությունները կենտրոնացած են ցեղասպանությունից փրկված և 1960-ական թվականներին Բեյրութում բնակություն հաստատած միջին տարիքի մի մարդու վրա, որը կանգնած է աղետի եզրին։ Եռագրության գագաթնակետը՝ «Draining the Sea» վեպը (2008), Գվատեմալայի քաղաքացիական պատերազմին Ամերիկայի մեղսակից ներգրավվածության քննադատությունն է։

Մարքոմի չորրորդ վեպը, որի սկզբնական վերնագիրը՝ «Սիրո եզրը», յուրօրինակ հղում, ակնարկ էր Կլարիս Լիսպեկտորի «Ահա թե ուր եմ ես գնում » պատմվածքին, հրատարակվել է «Dalkey Archive Press »-ի կողմից «The Mirror in the Well» (2008) խորագրով։

Նրա հինգերորդ գիրքը՝ A Brief History of Yes-ը, հրատարակվել է 2013 թվականին, դարձյալ Dalkey Archive Press-ի կողմից։

Վեցերորդ գիրքը՝ The Brick House-ը, հրատարակվել է 2017 թվականին Awst Press-ի կողմից։

2020 թվականին Միշլին Ահարոնյանը լույս է ընծայել իր յոթերորդ վեպը՝ The New American-ը, որը ԵՐԱԶողի՝ DREAMer-ի մասին է, ով արտաքսվում է Գվատեմալա, այնուհետև դժվարությամբ գտնում հարազատ Կալիֆոռնիա բերող վերադարձի ճամփան։

2008 թվականին Մարքոմը դասավանդել է Բեյրութի Հայկազյան համալսարանում ՝ Ֆուլբրայթի կրթաթոշակով։ Նա Վիրջինիայի համալսարանի ստեղծագործական շարադրանքի պրոֆեսոր է։

Մրցանակներ խմբագրել

  • 2022 Նոյշտադտի գրականության միջազգային մրցանակաբաշխության եզրափակիչ փուլի մասնակից
  • 2012 Միացյալ Նահանգների արվեստագետների միության անդամ[2]
  • 2006 Ուայթինգ մրցանակ[3]
  • 2005 PEN/ԱՄՆ մրցանակ գեղարվեստական գրականության համար[4]
  • 2004 Lannan Foundation գրական կրթաթոշակ[5]

Հրապարակումներ խմբագրել

  • Three Apples Fell from Heaven. Riverhead Books. 2001. ISBN 978-1-57322-915-9.
  • The Daydreaming Boy. Riverhead Books. 2004. ISBN 978-1-59448-075-1.
  • Draining the Sea. Riverhead Books. 2008. ISBN 978-1-59448-973-0.
  • The Mirror in the Well. Dalkey Archive Press. 2008. ISBN 978-1-56478-511-4.
  • A Brief History of Yes. Dalkey Archive Press. 2013. ISBN 978-1-56478-849-8.
  • The Brick House. Awst Press. 2017. ISBN 978-0-99719-385-5.
  • The New American. Simon & Schuster. 2020. ISBN 978-1982120726.
  • Small Pieces. Dalkey Archive Press. 2023. ISBN 978-1628974508.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  2. United States Artists Official Website
  3. «Two Mills Professors Win Prestigious Whiting Writers' Prizes». Mills College. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 7-ին.
  4. «Mills Professor/Alumna Micheline Aharonian Marcom Wins 2005 PEN/USA Award For Fiction». Mills College. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 7-ին.
  5. «Micheline Aharonian Marcom». Lannan Foundation. Վերցված է 2015 թ․ մայիսի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել