Միշել Իվոն Սիմոնս (անգլ.՝ Michelle Yvonne Simmonsհուլիսի 14, 1967(1967-07-14)[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), ավստրալիացի քվանտային ֆիզիկոս, որին ճանաչում է բերել ատոմային էլեկտրոնիկայի ոլորտում իր հիմնարար ներդրումը[15]։

Միշել Սիմոնս
անգլ.՝ Michelle Simmons
Ծնվել էհուլիսի 14, 1967(1967-07-14)[1] (56 տարեկան)
Լոնդոն, Միացյալ Թագավորություն
Բնակության վայր(եր)Սիդնեյ
Քաղաքացիություն Ավստրալիա և  Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունհամակարգչային գիտնական և քվանտային ֆիզիկոս
Հաստատություն(ներ)Նոր Հարավային Ուելսի ինստիտուտ[2] և Կավենդիշ լաբորատորիա
Գործունեության ոլորտֆիզիկա
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա[3] և Լոնդոնի թագավորական ընկերություն[4]
Ալմա մատերԴարհեմի համալսարան
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Տիրապետում է լեզուներինանգլերեն
Պարգևներ
 Michelle Simmons Վիքիպահեստում

Նա Ավստրալիայի հետազոտական խորհրդի քվանտային հաշվողական և հաղորդակցական տեխնոլոգիաների գերազանցության կենտրոնի հիմնադիր տնօրենն է, իսկ 2023 թվականից Նոր Հարավային Ուելսի համալսարանի բնական գիտությունների ֆակուլտետի Քվանտային ֆիզիկայի գիտական պրոֆեսոր։

Նա երկու անգամ եղել է Ավստրալիայի հետազոտական խորհրդի ֆեդերացիայի անդամ և հանդիսանում է Ավստրալիայի հետազոտական խորհրդի մրցանակի դափնեկիր։ 2018 թվականի հունվարին Սիմոնսը ճանաչվել է Տարվա ավստրալացի՝ քվանտային համակարգչային գիտությանը իր աշխատանքի և նվիրվածության համար, իսկ 2019 թվականի հունիսին նշանակվել է Ավստրալիայի շքանշանի սպա։

Վաղ կյանք և կրթություն

խմբագրել

Միշել Իվոն Սիմոնսը ծնվել է 1967 թվականի հուլիսի 14-ին Լոնդոնում։ Մայրը աշխատել է որպես բանկային մենեջեր[16], իսկ հայրը որպես ոստիկան[17]։ Սիմոնսը մեծացել է Լոնդոնի հարավ-արևելքում իր ավագ եղբոր հետ[18]։

1985-1988 թվականներին նա ստացել է բակալավրի աստիճան Դարհեմի համալսարանի քոլեջում, որտեղ սովորել է ֆիզիկա և քիմիա[19]։

Գործունեություն և գիտական հետազոտություններ

խմբագրել

1992-1998 թվականներին Սիմոնսը աշխատել է որպես քվանտային էլեկտրոնիկայի գիտական աշխատող Մայքլ Փեփրի հետ Մեծ Բրիտանիայի Քավենդիշ լաբորատորիայում, որտեղ նա միջազգային համբավ է ձեռք բերել 0,7 հատկության հայտնաբերման և տրանզիստորների մշակման իր աշխատանքի շնորհիվ[20]։ 1999 թվականին նա արժանացել է Ավստրալիայի հետազոտական խորհրդի (ARC) QEII կրթաթոշակի և մեկնել Ավստրալիա, որտեղ չորս տարի շարունակ հետազոտություններ է կատարել այս կրթաթոշակի շրջանակներում[17]։ Նա եղել է Քվանտային համակարգչային տեխնոլոգիաների գերազանցության կենտրոնի հիմնադիրներից մեկը և 2023 թվականից այդ կենտրոնի տնօրենն է[21]։

2023 թվականից Սիմոնսը քվանտային մեխանիկայի պրոֆեսոր է Նոր Հարավային Ուելսի համալսարանի բնական գիտությունների ֆակուլտետում[22]։

Ձեռքբերումներ

խմբագրել

Սիմոնսը հայտնի է ամբողջ աշխարհում որպես ատոմային էլեկտրոնիկայի ոլորտի ստեղծող, այսինքն՝ ատոմային մասշտաբի էլեկտրոնային սարքերի ստեղծումով[23]։ ARC-ում նրա հետազոտական թիմը, ի թիվս այլ նվաճումների, ստեղծել է առաջին բարձր ճշգրտության Միատոմ տրանզիստորը և սիլիցիումի ամենաբարակ հաղորդիչ լարերը[21]։

2000 թվականից նա հիմնել է խոշոր հետազոտական խումբ, որը նվիրված է սիլիցիումի և գերմանիումի ատոմային մասշտաբով սարքերի արտադրությանը՝ օգտագործելով սկանավորող թունելային մանրադիտակի ատոմային ճշգրտությունը։ Նրա հետազոտական թիմը միակն է աշխարհում, որը կարող է ստեղծել ատոմային ճշգրիտ սարքեր սիլիցիումից։ Նրանք նաև աշխարհում առաջին թիմն էին, որը մշակել են աշխատող «կատարյալ» միատոմ տրանզիստոր[24] և սիլիցիումի ամենաբարակ հաղորդունակությամբ լեգիրված լարերը[25]։

Հրապարակումներ և այլ գործունեություն

խմբագրել

Սիմոնսը հրատարակել է ավելի քան 400 գրախոսվող ամսագրերի հոդվածներ՝ հավաքելով ավելի քան 9000 մեջբերումներ, գրքում գրել է հինգ գլուխ և հրատարակել նանոտեխնոլոգիայի վերաբերյալ գիրք[26]։

Նա նաև ներկայացրել է 44 արտոնագիր և հանդես է եկել ավելի քան 250 հրավիրյալ և լիագումար զեկույցներով միջազգային գիտաժողովներում[21]։

2017 թվականին նա հանդես է եկել ելույթով Ավստրալիայի օրվա կապակցությամբ Նոր Հարավային Ուելսում[27][28], որտեղ խոսել է ուսանողներին բարձր պահանջներ ներկայացնելու կարևորության մասին[29]։

Սիմոնսը հանդես է եկել Բոյերի 2023 թվականի չորս մասից բաղկացած դասախոսությամբ, որը վերնագրված էր ինչպես «Ատոմային հեղափոխություն»[30]։

Անձնական կյանք և հայացքներ

խմբագրել

Սիմոնսը բնակվում է Ավստրալիայում 1999 թվականից, քաղաքացիություն է ստացել 2007 թվականին[31]։

Նա ամուսնացած է Թոմաս Բարլոուի հետ, որը նախկինում եղել է Financial Times-ի սյունակագիր, այժմ վիպասան և բիզնես վերլուծաբան։ Նրանք երեք երեխա ունեն[32]։ Նա ասում է, որ իրեն դուր է գալիս «արշավներ պլանավորելը և մարզավիճակը պահպանելը։ Բայց ինձ ամենաշատը ուրախացնում է իմ զվարճալի ամուսինն ու երեք պաշտելի երեխաները»[23]։

Գիտության մեջ նրա կուռքերն են Մայքլ Ֆարադեյը և Նոբելյան մրցանակակիր Ջոն Բարդինը[23]։

Տեսակետներ կրթության վերաբերյալ

խմբագրել

2017 թվականին Ավստրալիայի օրվա կապակցությամբ իր ելույթում Սիմոնսը քննադատել է HSC (Higher School Certificate) ուսումնական ծրագրի շրջանակներում ֆիզիկայի ուսուցման ստանդարտների իջեցումը, որտեղ ջանքեր են գործադրվել ֆիզիկան ավելի գրավիչ դարձնել աղջիկների համար՝ փոխարինելով մաթեմատիկական խնդիրների լուծումը որակական պատասխաններով, նշելով, որ ուսումնական ծրագիրն ուներ «կանացի բնույթ»[29]։

Երբ Սիմոնսը 2018 թվականին ճանաչվել է «Տարվա ավստրալացի», նա խոսել է այն մասին, թե որքան կարևոր է կախված չլինել այլ մարդկանց ակնկալիքներից։ «Մի ապրիր քո կյանքը՝ համաձայն այն բանի, ինչ մտածում են այլ մարդիկ։ Մի ապրիր այնպես, ինչպես մտածում են այլ մարդիկ։ Գնացեք և արեք այն, ինչ իսկապես ցանկանում եք անել»։ Նա ցանկանում է խրախուսել աղջիկներին կարիերա ունենալ գիտության և տեխնոլոգիայի ոլորտում։ «Կարևոր է կանանց տեսնել ղեկավար պաշտոններում և մասնակցել միջազգային մրցումների։ Դա նրանց տալիս է այն զգացողությունը, որ ամեն ինչ հնարավոր է», - ասել է նա[33]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 http://www.eoas.info/biogs/P006232b.htm
  2. https://research.unsw.edu.au/people/scientia-professor-michelle-yvonne-simmons
  3. https://www.amacad.org/person/michelle-yvonne-simmons
  4. 4,0 4,1 4,2 https://royalsociety.org/people/michelle-simmons-13843/
  5. https://www.science.org.au/supporting-science/awards-and-opportunities/pawsey-medal
  6. https://royalsociety.org/news/2018/05/distinguished-scientists-elected-fellows-royal-society-2018/
  7. https://honours.pmc.gov.au/honours/awards/2004784
  8. https://www.science.org.au/profile/michelle-simmons
  9. https://www.aaas.org/news/2015-aaas-fellows-recognized-contributions-advancing-science
  10. Australian Honours Search Facility
  11. https://gazette.legislation.nsw.gov.au/so/download.w3p?id=Gazette_2018_2018-13.pdf
  12. https://www.science.org.au/past-winners/2015-awardees#lyle
  13. https://www.industry.gov.au/news/revealing-recipients-2023-prime-ministers-prizes-science
  14. https://wish-foundation.epfl.ch/erna-hamburger-award-2023/
  15. Dargan, James (19 October 2023). «Michelle Simmons, 2018 Australian of the Year, Wins PM's Top Science Prize for Pioneering Quantum Computing in Atomic Electronics». The Quantum Insider. Վերցված է 7 November 2023-ին.
  16. «Biography of Michelle Simmons». IEEE Quantum Week 2020. 12 October 2020. Վերցված է 7 November 2023-ին.
  17. 17,0 17,1 «Simmons, Michelle Yvonne (1967–)». Encyclopedia of Australian Science and Innovation. 8 June 2022. Վերցված է 22 October 2023-ին.
  18. Simmons, Michelle. «Quantum Revolution». British Council. Վերցված է 7 November 2023-ին.
  19. «Class Notes». Dunelm (5): 33. 2019.
  20. Thomas, K. J.; Nicholls, J. T.; Simmons, M. Y.; Pepper, M.; Mace, D. R.; Ritchie, D. A. (1996-07-01). «Possible Spin Polarization in a One-Dimensional Electron Gas». Physical Review Letters. American Physical Society (APS). 77 (1): 135–138. arXiv:cond-mat/9606004. Bibcode:1996PhRvL..77..135T. doi:10.1103/physrevlett.77.135. ISSN 0031-9007. PMID 10061790. S2CID 8903637.
  21. 21,0 21,1 21,2 «Quantum Computing». Centre for Quantum Computation & Communication Technology. Australian Research Council. Վերցված է 25 October 2023-ին.
  22. «Scientia Professor Michelle Yvonne Simmons». UNSW Research. Վերցված է 25 October 2023-ին.
  23. 23,0 23,1 23,2 «Quantum physicist - Michelle Simmons». ABC Science. 28 February 2012. Վերցված է 25 October 2023-ին.
  24. Fuechsle, Martin; Miwa, Jill A.; Mahapatra, Suddhasatta; Ryu, Hoon; Lee, Sunhee; Warschkow, Oliver; Hollenberg, Lloyd C. L.; Klimeck, Gerhard; Simmons, Michelle Y. (2012-02-19). «A single-atom transistor». Nature Nanotechnology. Springer Science+Business Media. 7 (4): 242–246. Bibcode:2012NatNa...7..242F. doi:10.1038/nnano.2012.21. ISSN 1748-3387. PMID 22343383. S2CID 14952278.
  25. (5 January 2012). "Narrowest conducting wires in silicon ever made show the same current capability as copper". phys.org. Retrieved 16 August 2014.
  26. "Select Publications". University of New South Wales.
  27. «2017 speaker: Professor Michelle Y. Simmons». Australiaday.com.au. NSW Department of Premier and Cabinet. Վերցված է 10 June 2018-ին.
  28. «Your stories: 2018 Australian of the Year, Professor Michelle Simmons (interview)». UniSuper. March 2018. Արխիվացված օրիգինալից 8 March 2018-ին. Վերցված է 8 March 2018-ին.
  29. 29,0 29,1 Storm, Mark (24 January 2017). «Australia Day Address orator Michelle Simmons horrified at 'feminised' physics curriculum». The Sydney Morning Herald. Արխիվացված օրիգինալից 14 December 2017-ին. Վերցված է 14 December 2017-ին.
  30. «Professor Michelle Simmons explores "The Atomic Revolution" in her first Boyer Lecture». Radio National. 18 October 2023. Վերցված է 22 October 2023-ին.
  31. «Quantum physicist Michelle Simmons named 2018 Australian of the Year». The Sydney Morning Herald. 2018-01-25. Վերցված է 2019-06-12-ին.
  32. Guillat, Richard (15-16 April 2017). «Star of the sub-atomic». The Weekend Australian. Վերցված է 1 February 2018-ին.
  33. «Australian of the Year revealed». news.com.au. Վերցված է 2018-06-12-ին.