Մինսկի պետական լեզվաբանական համալսարան

Մինսկի պետական լեզվաբանական համալսարան, հիմնադրվել է 1948 թվականին՝ Մաքսիմ Տանկի անվան Բելառուսի պետական մանկավարժական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետի հիման վրա և ի սկզբանե կոչվել է Մինսկի օտար լեզուների պետական մանկավարժական համալսարան[1]: 1993 թվականին ստացել է «Մինսկի պետական լեզվաբանական համալսարան» պետական անունը[2]:

Մինսկի պետական լեզվաբանական համալսարան
Мінскі дзяржаўны педагагічны інстытут замежных моў և Мінскі дзяржаўны лінгвістычны ўніверсітэт
MSLU Minsk 2006.JPG
Տեսակհամալսարան և կրթօջախ
Հիմնադրված է1948
ԵրկիրFlag of Belarus.svg Բելառուս
ՏեղագրությունՄինսկ
Կայքmslu.by
Կոորդինատներ: 53°54′25.999992100005″ հս․ լ. 27°34′41.000016099997″ ավ. ե. / 53.90722222002777642° հս․. լ. 27.57805556002777791° ավ. ե. / 53.90722222002777642; 27.57805556002777791
Minsk State Linguistic University Վիքիպահեստում

Իր հիմնադրման պահից թարգմանչական և մանկավարժական կադրերի պատրաստման ուղղությամբ Բելառուսի Հանրապետության հիմնական բազան է: Բացի այդ «ՄՊԼՀ»-ն հանրապետությունում արտասահմանցի ուսանողների պատրաստման հիմնական կենտրոնն է:

ԳործունեությունԽմբագրել

Իր գոյության ընթացքում Մինսկի ինստիտուտը պատրաստել է ավելի քան 25000 ուսուցիչ և դասախոս, ինչպես նաև 2500 թարգմանիչ-ռեֆերենտ։  ՄՊԼՀ-ն օտար լեզուների կրթության ոլորտում Բելառուսի Հանրապետության գլխավոր կենտրոնն է:

«ՄՊԼՀ»-ն համագործակցության է հրավիրում Բելառուսի Հանրապետության, Մերձավոր և հեռավոր արտերկրի առաջատար գիտնականներին։  Գործարկվում են համատեղ նախագծեր Ռուսաստանի, Կանադայի, Բելգիայի, Գերմանիայի, Իսպանիայի և այլ երկրների հետ։ Բուհն անցկացնում է Եվրախորհրդի գծով խոշոր գիտաժողովներ, աշխատանքային սեմինարներ։

«ՄՊԼՀ»-ի առաջատար մասնագետները միջազգային գիտաժողովներում և համաժողովներում ներկայացնում են Բելառուսի Հանրապետությանը:

ՖակուլտետներԽմբագրել

Համալսարանում կան հետևյալ ֆակուլտետները․

  • Անգլերենի ֆակուլտետ
  • Գերմաներենի ֆակուլտետ
  • Չինարենի և չինական մշակույթի ֆակուլտետ
  • Ռոմանական լեզուների ֆակուլտետ [3]
  • Թարգմանչական ֆակուլտետ
  • Միջմշակութային հաղորդակցությունների ֆակուլտետ
  • Անձնակազմի վերապատրաստման ֆակուլտետ
  • Ռուսաց լեզվի ֆակուլտետ օտարերկրացիների համար
  • Օտար լեզուների ֆակուլտետ ղեկավարների և մասնագետների համար[4]

Համալսարանում ուսումնասիրվում է 16 օտար լեզուներ (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, չինարեն, ճապոներեն, արաբերեն, թուրքերեն՝ որպես առաջի և երկրորդ լեզուներ, իսկ իտալերեն, պորտուգալերեն, շվեդերեն, հոլանդերեն, լեհերեն, լիտվերեն, պարսկերեն, կորեերեն՝ միայն որպես երկրորդ կամ երրորդ օտար լեզու[5]): 2011 թվականին հնարավոր եղավ ընտրել նաև ֆիններեն և եբրայերեն լեզուները: Համալսարանի քառասուն բաժիններում աշխատում են բարձրակարգ մասնագետներ, որոնցից շատերը բելառուսական գիտության հպարտությունն են:

Ուսումնասիրվող լեզուներԽմբագրել

ՄՊԼՀ-ում կրթություն ստացող յուրաքանչյուր ուսանող ծրագրի շրջանակներում պարտադիր ուսումնասիրում է երկու օտար լեզու: Ասիայի լեզուներով (չինարեն, ճապոներեն, թուրքերեն, արաբերեն) հավաքագրումը, որպես առաջին օտար լեզու, իրականացվում է յուրաքանչյուր հինգ տարին մեկ[6]: Բացի այդ, յուրաքանչյուր ուսանող վճարովի հիմունքներով հնարավորություն ունի սովորելու լրացուցիչ լեզուներ երրորդ օտար լեզվի ամբիոնում (երկու օտար լեզուների լավ առաջադիմության դեպքում) [7]: Համալսարանում գործող բազմաթիվ լեզվաբանական կենտրոնների շնորհիվ ուսանողները իրավունք ունեն լեզուները սովորել խորությամբ: Դրանց թվում է թուրքերենը և թուրքական մշակույթը, կորեերենը և կորեական մշակույթը, ճապոներենը և ճապոնական մշակույթը, իսպաներենը և իսպանական մշակույթը:

Հետաքրքիր փաստերԽմբագրել

2011 թվականի սեպտեմբերի 18-ին 10-րդ և 11-րդ գումարումների Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ, ՉԿԿ Կենտկոմի Քաղբյուրոյի Մշտական կոմիտեի անդամ Ու Բանգոյի, Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի պաշտոնական պատվիրակության և Բելառուսի Հանրապետությունում Չինաստանի դեսպանության մասնակցությամբ Մինսկի պետական լեզվաբանական համալսարանին կից բացվեց Կոնֆուցիոսի 354-րդ ինստիտուտը:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Красовский, Н. И. — Высшая школа советской Белоруссии. 2-е изд. — Минск: «Вышэйшая школа», 1972. С. 173
  2. Постановление Совета Министров Республики Беларусь от 13 октября 1993 г. № 700 «О преобразовании Минского государственного педагогического института иностранных языков в Минский государственный лингвистический университет»
  3. Минский государственный лингвистический университет։ «Факультет романских языков» (ռուսերեն)։ www.mslu.by։ Վերցված է 2018-06-07 
  4. Минский государственный лингвистический университет։ «Факультет иностранных языков для руководящих работников и специалистов» (ռուսերեն)։ www.mslu.by։ Վերցված է 2018-06-07 
  5. Варианты выбора второго языка варьируются на различных факультетах. Третьим можно изучать любой язык.
  6. Эти языки изучаются на переводческом факультете. Помимо этого существует возможность изучать китайский язык на факультете английского языка. Набор также раз в пять лет.
  7. : «Обзор МГЛУ. Учебные центры»։ Արխիվացված է օրիգինալից 2011-10-31-ին։ Վերցված է 2011-10-15 

Արտաքին հղումներԽմբագրել