Ամառային օլիմպիական խաղեր 1928

Ամառային Օլիմպիական խաղեր 1928 (անգլ.՝ 1928 Summer Olympics, ֆր.՝ Jeux olympiques d'été de 1928, պաշտոնական անվանումը` IX ամառային օլիմպիական խաղեր), անցկացվել են Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամում, 1928 թվականի մայիսի 17-ից մինչև օգոստոսի 12-ը:

Ամառային օլիմպիական խաղեր 1928
IXe Olympiade.jpg
ՏեսակԱմառային օլիմպիական խաղեր
Հյուրընկալող քաղաքՆիդերլանդներ Նիդերլանդներ
Ամստերդամ
ԵրկիրFlag of the Netherlands.svg Նիդերլանդներ
Բացումհուլիսի 28, 1928
ԵրդվեցHarry Dénis?
ԲացեցDuke Henry of Mecklenburg-Schwerin?
Փակումօգոստոսի 12, 1928
ՄարզադաշտՕլիմպիական մարզադաշտ (Ամստերդամ) և Ամստերդամ
Մարզիկներ2883 (2606 տղամարդ, 277 կին)
Մասնակից երկրներ46
Մեդալներ109 հավաքածու 14 մարզաձևում
Նախորդ1924 Summer Olympics?
Հաջորդ1932 Summer Olympics?
Կայքolympic.org/amsterdam-1928
1928 Summer Olympics Վիքիպահեստում

Օլիմպիական խաղերի մայրաքաղաքի ընտրությունԽմբագրել

1928 թվականի Օլիմպիական խաղերի համար գոյություն ուներ երկու թեկնածու քաղաք` Ամստերդամ և Լոս Անջելես: ԱՄՆ-ի քաղաքը խաղերը ստացավ չորս տարի անց:

Օլիմպիական մեդալԽմբագրել

Հաղթելով ՄՕԿ մրցույթում, ֆլորենտիական քանդակագործ և նկարիչ Ջուզեպպե Կասիոլին դարձել է մեդալների դիզայնի հեղինակ:

Մեդալի առջևի կողմում պատկերված է հաղթանակի աստվածուհի Նիկեն, որը ձեռքում պահում է դափնեպսակ և արմավենու ճյուղ: Հակառակ կողմում պատկերված է հաղթողը, որին ամբոխը տանում է ձեռքերի վրա: Մեդալի հաստությունը կազմում է 3 մմ, տրամագիծը` 55 մմ, քաշը` 66 գ.:

ՄասնակիցներԽմբագրել

 
Ամստերդամի օլիմպիական մարզադաշտ, ճարտարապետ Յան Վիլս

Մրցումներում մասնակցել է 46 մարզական պատվիրակություն, ինչը ռեկորդ էր համարվում: Դրանք էին` Ավստրալիան, Ավստրիան, Արգենտինան, Բելգիան, Բուլղարիան, Մեծ Բրիտանիան, Հունգարիան, Գերմանիան, Հունաստանը, Հայիթին, Դանիան, Եգիպտոսը, Հնդկաստանը, Իռլանդիան, Իսպանիան, Իտալիան, Կանադան, Հարավսլավիայի թագավորությունը, Կուբան, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Մեքսիկան, Մոնակոն, Նիդերլանդները, Նոր Զելանդիան, Նորվեգիան, Պանաման, Լեհաստանը, Պորտուգալիան, Հարավային Ռոդեզիան, Ռումինիան, ԱՄՆ-ն, Թուրքիան, Ուրուգվայը, Ֆիլիպինները, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Չեխոսլովակիան, Չիլին, Շվեդիան, Շվեյցարիան, Էստոնիան, Հարավային Աֆրիկան, Ճապոնիան: Առաջին անգամ խաղերին մասնակցեցին Մալթայի, Պանամայի և Ռոդեզիայի (Զիմբաբվե) մարզիկները[1]:

Բացման արարողությունԽմբագրել

 
Արքայազն Հենրիխը Նիդերլանդներ-Ուրուգվայ ֆուտբոլային հանդիպման ժամանակ

Բացման արարողությունից առաջ անցկացվել են հոկեյի (մայիսի 17-26) և ֆուտբոլի (մայիսի 27-հունիսի 15) մրցումներ:

Հուլիսի 28-ին Օլիմպիական խաղերը բացեց Նիդերլանդների թագուհի Վիլհելմինայի ամուսինը` Արքայազն Հենրիխ Մեկլենբուրգը: Նիդերլանդացի ֆուտբոլիստ Դենիս Հարիսը մարզիկների կողմից արտասանեց Օլիմպիական երդումը: Դա ՄՕԿ-ի նոր ղեկավար բելգիացի Անրի դե Բայե Լատուրի առաջին ամառային Օլիմպիական խաղերն էին:

Պարգևների վիճակագրությունԽմբագրել

Ամառային Օլիմպիական խաղեր 1928  
Վայր Երկիր Ոսկի Արծաթ Բրոնզ Ընդհանուր
1   ԱՄՆ 22 18 16 56
2   Գերմանիա 10 7 14 31
3   Ֆինլանդիա 8 8 9 25
4   Շվեդիա 7 6 12 25
5   Իտալիայի թագավորություն (1861–1946) 7 5 7 19
6   Շվեյցարիա 7 4 4 15
7   Ֆրանսիա 6 10 5 21
8   Նիդերլանդներ 6 9 4 19
9   Հունգարիա 4 5 0 9
10   Կանադա 4 4 7 15
11   Մեծ Բրիտանիա 3 10 7 20
12   Արգենտինա 3 3 1 7
13   Դանիա 3 1 2 6
14   Չեխոսլովակիա 2 5 2 9
15   Ճապոնիա 2 2 1 5
16   Էստոնիա 2 1 2 5
17   Եգիպտոս 2 1 1 4
18   Ավստրիա 2 0 1 3
19   Ավստրալիա 1 2 1 4
  Նորվեգիա 1 2 1 4
21   Լեհաստան 1 1 3 5
  Հարավսլավիայի թագավորություն 1 1 3 5
23   Հարավաֆրիկյան Հանրապետություն 1 0 2 3
24   Հնդկաստան 1 0 0 1
  Իռլանդիա 1 0 0 1
  Նոր Զելանդիա 1 0 0 1
  Իսպանիա 1 0 0 1
  Ուրուգվայ 1 0 0 1
29   Բելգիա 0 1 2 3
30   Չիլի 0 1 0 1
  Հայիթի 0 1 0 1
32   Ֆիլիպիններ 0 0 1 1
  Պորտուգալիա 0 0 1 1
Ընդհանուր 110 108 109 327

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Guttmann Allen (1992)։ The Olympics: A History of the Modern Games։ Urbana and Chicago: University of Illinois Press։ էջ 38։ ISBN 0-252-01701-3 

Արտաքին հղումներԽմբագրել