Մինա Կեշվար Կամալ (պարս.՝ مینا کشور کمال‎, առավել հայտնի է որպես Մինա, փետրվարի 27, 1956(1956-02-27), Քաբուլ - փետրվարի 4, 1987(1987-02-04), Կվետտա, Պակիստան), աֆղանցի ֆեմինիստ, կանանց իրավունքների մարտիկ և Աֆղանստանի կանանց հեղափոխական ասոցիացիայի հիմնադիր, սպանվել է 1987 թվականին։

Մինա Կեշվար Կամալ
փուշթու՝ مينا کشور کمال
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 27, 1956(1956-02-27)
ԾննդավայրՔաբուլ
Մահացել էփետրվարի 4, 1987(1987-02-04) (30 տարեկան)
Մահվան վայրԿվետտա, Պակիստան
Քաղաքացիություն Republic of Afghanistan և  Աֆղանստանի Ժողովրդավարական Հանրապետություն
ԿրթությունՔաբուլի համալսարան
Մասնագիտությունգրող, բանաստեղծուհի, ակնարկագիր, լրագրող, սոցիալական աշխատող և քաղաքական գործիչ
ԱմուսինFaiz Ahmad?
 Meena Keshwar Kamal Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

1977 թվականին լինելով Քաբուլի համալսարանի ուսանող` հիմնել է «Աֆղանստանի կանանց հեղափոխական ասոցիացիան»[1], որի խնդիրն էր պայքարել հանուն հավասարության և կանանց կրթության իրավունքի, իսկ հայտարարված նպատակն էր` «խոսելու իրավունք տալ ճնշված և խոսելու իրավունքից զրկված աֆղանցի կանանց»։ 1979 թվականին ընկերությունը դուրս է եկել ընդդեմ Աֆղանստանի կառավարության, որն իր կարծիքով ԽՍՀՄ-ի կողմից ղեկավարվող խամաճիկ էր։ 1981 թվականին թողարկել է երկլեզու ֆեմինիստական Payam-e-Zan («Կնոջ ուղերձը») ամսագիրը[2]։ Նաև հիմնել է Watan Schools-ը` փախստական երեխաների և նրանց մայրիկների օգնության համար, որը բժշկական օգնություն էր ցուցաբերում և գործնական հմտություններ ուսուցանում[3]։

1981 թվականին ֆրանսիական կառավարության հրավերով Մինան ներկայացնում է Աֆղանական դիմադրության շարժումը Ֆրանսիայի սոցիալիստական համագումարում։ Խորհրդային պատվիրակությունը Բորիս Պոնոմարյովի գլխավորությամբ լքում է դահլիճը, երբ մասնակիցները ոգևորված ողջունում են Մինային, որը ձեռքը բարձրացրել էր հաղթական ժեստով[4]։

2006 թվականի նոյեմբերի 13-ին «Time» ամսագիրը հատուկ թողարկմամբ Մինային ընդգրկել էր «60 ասիացի հերոսների» շարքում` գրելով. «Չնայած նրան, որ Մինան 30 տարեկան էր, երբ մահացավ, նա գիտելիքի ուժի հիման վրա հասցրել է սերմանել աֆղանական շարժման սերմերը կանանց իրավունքների համար»[5]։

  Աֆղանցի կանայք նման են քնած առյուծների, երբ արթնանան, նրանք կարող են հիանալի դեր խաղալ ցանկացած սոցիալական հեղաշրջման ժամանակ։  

Մահ խմբագրել

Սպանվել է Կվետտայում (Պակիստան), 1987 թվականի փետրվարի 4-ին։ Մարդասպանի ինքնությունը պարզաբանվում է, սակայն լրատվամիջոցների կարծիքով դրանք կա՛մ Պետական տեղեկատվության ծառայության, կամ աֆղանական հատուկ ծառայության, կամ էլ` արմատականների, մոջահեդների առաջնորդ Գուլբեդին Հեկմատիյարի գաղտնի գործակալներն են[1][6].

Կամալը ամուսնացած էր Աֆղանստանի ազատագրման կազմակերպության մաոիստների առաջնորդ Ֆաիզ Ահմադի հետ[7], որը նույնպես սպանվել է Հակմատիյարի գործակալների կողմից 1986 թվականի նոյեմբերի 12-ին[8][9]։ Նրանք ունեցել են երեք երեխա, որոնց գտնվելու վայրը մինչև օրս հայտնի չէ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Afghan feminists fighting from under the burqa
  2. پیام زن، نشریه جمعیت انقلابی زنان افغانستان — راوا
  3. «Brave Women in a War-Torn World: RAWA and Afghanistan». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 13-ին.
  4. Biography of Martyred Meena, RAWA’s founding leader
  5. TIME Magazine | 60 Years of Asian Heroes: Meena
  6. BBC News | SOUTH ASIA | Afghan activist’s killers hanged
  7. Brodsky, 2003, էջ 54
  8. Gulbuddin Hekmatyar, CIA Op and Homicidal Thug Արխիվացված 2011-07-10 Wayback Machine
  9. Models and Realities of Afghan Womanhood: A Retrospective and Prospects Արխիվացված 2012-03-13 Wayback Machine

Գրականություն խմբագրել

  1. Melody Ermachild Chavis Meena — Heroine of Afghanistan. — New York: St. Martin's Press, 2003. — ISBN 0-312-30689-X
  2. Brodsky, Anne E. With all our strength : the Revolutionary Association of the Women of Afghanistan. — New York: Routledge, 2003.

Արտաքին հղումներ խմբագրել