Խողովակներ, գլխավորապես օղակաձև լայնական հատվածք և լայնական չափերի համեմատ մեծ երկարություն ունեցող սնամեջ շինվածքներ։ Օգտագործվում են հիմնականում խողովակաշարերում և շինարարական կոնստրուկցիաներում։

Խողովակներ

Պատրաստում են զանազան մետաղներից, խեցուց, ասբեստացեմենտից, աղյուսից, բետոնից, երկաթբետոնից, փայտից, ապակուց, կաուչուկից, պլաստմասսաներից և այլ նյութերից։ Ժամանակակից տեխնիկայում հատկապես մեծ նշանակություն ունեն մետաղե խողովակները։ Ըստ պատրաստման ձևի լինում են կարով և անկար։ Կարով խողովակները պատրաստվում են մեծ մասամբ եռակցմամբ, իսկ անկար խողովակները՝ գլոցմամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 69