Միկոնոսի հողմաղացներ
Միկոնոսի հողմաղացներ, Հունաստանի Միկոնոս կղզու խորհրդանիշներից մեկը, որը ժամանակի ընթացքում ձեռք է բերել զբոսաշրջային բարձր հեղինակություն[1]։ Հողմաղացները երևում են կղզու գրեթե յուրաքանչյուր կետից և կենտրոնացած են տարբեր դիրքերում։ Հողմաղացների մեծ մասը գտնվում է բնակավայրի կենտրոնական հատվածում, որը պայմանականորեն կոչվում է «Խորա» (այսպես են կոչվում կղզային քաղաքների կենտրոնական հատվածները)։ Միկոնոսը հայտնի է իր քամոտ եղանակով և նախկինում դրանք օգտագործվել են տնտեսական գործունեություն ծավալելու նպատակով։ Ներկայումս Միկոնոսում կան թվով 16 հողմաղացներ, որոնցից յոթը գտնվում են «Խորա» բլրի վրա[1]։
Միկոնոսյան հողմաղացների մեծ մասը կառուցվել է վենետիկցիների կողմից 16-րդ դարում, մինչդեռ դրանց կառուցապատումը թվագրվում է 20-րդ դարին[2]՝ անկախ Հունաստանի պատմության ընթացքում։ Ժամանակին ունեցել են կարևոր տնտեսական նշանակություն՝ համարվելով կղզաբնակների եկամուտների կարևորագույն աղբյուրներից մեկը։ Այնուամենայնիվ, տնտեսական հարաբերությունների աշխույժացման հետևանքով 20-րդ դարում հողմաղացները դադարում են գործել։ Ներկայումս հողմաղացները հանդիսանում են Միկոնոսի գլխավոր խորհրդանիշը։ Բոլոր հողմաղացները նման են իրենց ճարտարապետական առանձնահատկություններով։ Հայտնի է, որ այսպիսի շինություններ կան նաև Կիկլադյան մյուս կղզիներում ևս։ Միկոնոսի հողմաղացներից մեկը ներկայումս վերածվել է թանգարանի։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 ltd, ilove group. «Windmills of Mykonos». www.inmykonos.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 26-ին.
- ↑ «Mykonos' windmills / a short history and how to visit them». Up Living (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 26-ին.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Միկոնոսի հողմաղացներ կատեգորիայում։ |