Պետրոս հավալուսն
Պետրոս հավալուսն (հուն․՝ Πέτρος ο πελεκάνος), վարդագույն հավալուսն, Հունաստանի Միկոնոս կղզու պաշտոնական թալիսմանը[1][2]։
Պետրոս | |
---|---|
Պետրոս հավալուսնը | |
Անվան բնօրինակ | հուն․՝ Πέτρος ο πελεκάνος |
Տեսակ | Վարդագույն հավալուսն |
Երկիր | Հունաստան |
Հայտնի է | Միկոնոս կղզու պաշտոնական թալիսման |
Petros, the pelican of Mykonos Վիքիպահեստում |
1958 թվականին տեղի ձկնորսները փոթորկի ժամանակ գտել են մի վիրավոր հավալուսնի։ Նրանք փրկել են հավալուսնին և իրենց հետ տարել նավահանգիստ։ Այնտեղ կենդանուն բուժել են և լավ կերակրել։ Ի վերջո հավալուսնը սկսել է բնակություն հաստատել մարդկանց շրջանում։
Միկոնոսցիները վարդագույն հավալուսնին տվել են Պետրոս անունը։ Շուտով հավալուսնը դարձել է Միկոնոս կղզու գլխավոր խորհրդանիշը։ Այն գրավել է Հունաստան ժամանած զբոսաշրջիկների ուշադրությունը։
Սակայն՝ 1985 թվականի դեկտեմբերի 2-ին Պետրոս հավալուսնը ընկել է մեքենայի տակ և անասնաբույժներին չի հաջողվել փրկել կենդանուն[3]։ Որպես փոխհատուցում՝ Գերմանիայում գտնվող Համբուրգի կենդանաբանական այգուց Միկոնոս է բերվել ևս մեկ վարդագույն հավալուսն, որին տեղացիները կրկին անվանեցին Պետրոս։
Այսպիսով՝ հավալուսները դարձան կղզու կարևոր բնակիչները։ Ներկայումս Միկոնոսում ապրում են երեք հավալուսներ։ Նրանք ազատ կերպով քայլում են փողոցներով։ Տեղի բնակիչներն ու զբոսաշրջիկները կերակրում են կենդանիներին։ Միկոնոսի շատ հյուրանոցներ անվանվել են ի պատիվ Պետրոս հավալուսնի (օրինակ՝ «Հավալուսն հյուրանոց»)։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Պետրոս հավալուսն՝ Տեղեկույուններ Պետրոսի՝ Միկոնոսի և Կիկլադների ազգային թալիսման հավալուսնի մասին, greeka.com». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ Պետրոս հավալուսն — Միկոոսի թալիսմանը, greeceindex.com
- ↑ Εφημερίδα Άποψη Արխիվացված 2012-08-01 archive.today της Σύρου, φύλλο 187, 23 Φεβρουαρίου 2007.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Պետրոս հավալուսն կատեգորիայում։ |