Միկոլաս Վայտկուս (լիտ.՝ Mykolas Vaitkus, 27 հոկտեմբերի, 1883, Գարջայ20 մայիսի, 1973, Փրովիդենս, Ռոդ Այլենդ, ԱՄՆ), լիտվացի բանաստեղծ, դրամատուրգ։

Միկոլաս Վայտկուս
լիտ.՝ Mykolas Vaitkus
VaitkusMykolas.jpg
Ծնվել է1883 հոկտեմբերի 27
ԾննդավայրGargždai, Լիտվա
Վախճանվել էմայիսի 20, 1973(1973-05-20) (տարիքը 89)
Վախճանի վայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Փրովիդենս, Ռոդ Այլենդ, ԱՄՆ
Մասնագիտությունբանաստեղծ, դրամատուրգ, հոգևորական
Լեզուլիտվերեն
Ազգությունլիտվացի
ՔաղաքացիությունԼիտվա Լիտվա
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԿրթությունKaunas Priest Seminary?
Commons-logo.svg Mykolas Vaitkus Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Միկոլաս Վայտկուսը ծնվել է 1883 թվականի հոկտեմբերի 27-ին Լիտվայի Գարջայ քաղաքում։ Պալանգայում սովորել է նախագիմնազիայում, իսկ Լիեպայայում՝ գիմնազիայում։ 1903 թվականին ընդունվել է Կաունասի սեմինարիա։ Կրթությունը շարունակել է Սանկտ Պետերբուրգի Հոգևոր ակադեմիայում ու Ինսբրուկում։ 1909 թվականից հոգևոր ծառայություն է կատարել Տելշյայում։

1944 թվականի հոկտեմբերին փախել է Լիտվայից։ Ապրել է Ավստրիայում, Գերմանիայում, իսկ 1951 թվականից՝ ԱՄՆ-ում։ Մահացել է 1973 թվականի մայիսի 20-ին Փրովիդենս քաղաքում։

ՍտեղծագործությունԽմբագրել

Միկոլաս Վայտկուսի առաջին բանաստեղծությունը տպագրվել է 1896 թվականին։ Միկոլաս Վայտկուսը՝ որպես բանաստեղծ, քնարերգակ է, որ սահմանափակվում է անձնական ապրումները պատկերելով։ Նրա ստեղծագործության մեջ նշանակալի տեղ ունեն նաև կրոնական տարրերը։ Վայտկուսը եղել է լիտվական «ազգային վերածննդի» ամենավառ ներկայացուցիչներից մեկը բանաստեղծ Մայրոնիսի հետ համատեղ։

Միկոլաս Վայտկուսի բանաստեղծությունները թարգմանվել են ռուսերեն Կոնստանտին Բալմոնտի կողմից։

ՄատենագրությունԽմբագրել

  • Margumynai (բանաստեղծություններ, 1911)
  • Laimė (պոեմ, 1911)
  • Genijus ir meilė (պոեմ, 1912)
  • Šviesūs krislai (բանաստեղծություններ, 1913)
  • Upytė (պոեմ, 1914)
  • Brėkšta (պոեմ, 1919)
  • Liepsnelės (բանաստեղծություններ, 1920)
  • Žvaigždės duktė (դրամա, 1922)
  • Žaibas ir mergaitė (դրամա)
  • Vilnius mūsų (դրամա)
  • Tvanas (վեպ, 1925)
  • Nušvitusi dulkė (բանաստեղծություններ, 1933)
  • Vienatvė (բանաստեղծություններ, 1952)
  • Aukso ruduo (բանաստեղծություններ, 1955)
  • Nuošaliu taku (բանաստեղծություններ, 1956)
  • Alfa ir Omega (բանաստեղծություններ, 1963)
  • Šerkšno sidabras (բանաստեղծություններ, 1965)
  • Dienoraštis (բանաստեղծություններ, 1966).
Հուշերի գրքեր.

ԱղբյուրներԽմբագրել

  • Литературной энциклопедии 1929—1939.

Արտաքին հղումներԽմբագրել