Միխեիլ Բարատաևի
Միխեիլ Պետրովիչ Բարատաևի (վրաց.՝ მიხეილ ბარათაევი, հունվարի 25 (փետրվարի 5), 1784[1], Ուլյանովսկ, Ռուսական կայսրություն - հուլիսի 30 (օգոստոսի 11), 1856[1], Ուլյանովսկ, Ռուսական կայսրություն), վրացական արմատներով ռուս քաղաքական գործիչ, պետական խորհրդական, Ուլյանովսկի մարզի արքունիքի ներկայացուցիչ։ Միխեիլ Բարատաևին հայտնի էր որպես նումիզմատ և Վրաստանի նումիզմատիկայի առաջին հետազոտողներից մեկը։
Միխեիլ Բարատաևի | |
Մասնագիտություն՝ | պետական ծառայող, դրամագետ, պատմաբան և Մետաղադրամների հավաքում |
---|---|
Ծննդյան օր | հունվարի 25 (փետրվարի 5), 1784[1] |
Ծննդավայր | Ուլյանովսկ, Ռուսական կայսրություն |
Վախճանի օր | հուլիսի 30 (օգոստոսի 11), 1856[1] (72 տարեկան) |
Վախճանի վայր | Ուլյանովսկ, Ռուսական կայսրություն |
Դինաստիա | Q4077920? |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Հայր | Pyotr Baratayev? |
Ամուսին | Alexandra Nikolaevna Choglokov? |
Զավակներ | Mikhail Mikhailovich Barataev? |
Պարգևներ | |
Միխեիլ Պետրովիչը սերում է միջնադարյան վրացական Բարատաշվիլի իշխանական տոհմից։ Նրա հայրը Սիմբիրսկի (ներկայիս Ուլյանովսկ) փոխարքա Պյոտր Միխայիլովիչ Բարատաևն է։
Կարիերա
խմբագրել- Միխեիլ Պետրովիչը ծառայությունը որպես յունկեր սկսել է 11-րդ հրետանային գումարտակում 1798 թվականի հոկտեմբերի 4-ին։
- 1799 թվականի նոյեմբերի 17-ին արժանացել է փոխտեղակալի կոչմանը։
- 1803 թվականի հունիսի 23-ին տեղափոխվում է 7-րդ հրետանային գունդ։
- 1805 թվականի հունվարի 30-ին ազատվել է ծառայությունից։
- 1806 թվականի հունիսի 12-ին ծառայության է անցնում Պավլոգրադի հուսարական գունդ։
- 1807 թվականի ապրիլի 27-ին ընդունվում է որպես համհարզ գեներալ-մայոր Եֆիմ Չապլիցի մոտ։
- 1807 թվականի նոյեմբերի 23-ին պարգևատրվել է սուրբ Վլադիմիրի շքանշանով՝ ժապավենով։
- 1807 թվականի նոյեմբերի 30-ին պարգևատրվել է Պրեյսիշ Էյլաուի (ներկայից Բագրատիոնովսկ) կռվի համար ոսկե մեդալով։
- 1809 թվականի փետրվարի 5-ին ստացած վիրավորումից հետո դուրս է գալիս ծառայությունից շտաբս-ռոտմիստրի աստիճանով։
- 1815 թվականի դեկտեմբերի 21-ին դառնում է Սիմբիրսկի արքունիքի ազնվականության պարագլուխ, իսկ 1820 թվականի հունվարի 1-ից նահանգային արքունիքի պարագլուխ։
1826 թվականի փետրվարի 17-ին Միխեիլ Պետրովիչ Բարատաևը բանտարկվել է Սիմբիրսկում դեկաբրիստերի հետ կապ ունենալու կասկածանքով։ Նույն թվականի մարտի 3-ին տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ և պահվել Գլխավոր շտաբում։ Շուտով պարզվում է, որ դեկաբրիստների հետ կապ չի ունեցել և 1826 թվականի մայիսի 25-ին ազատվում է մեղադրանքից և ազատ է արձակվում։
- 1826 թվականի հունիսի 26-ին ստանում է պետական խորհրդականի կոչում։
- 1853 թվականի սեպտեմբերի 22-ին ծառայության է անցնում ներքին գործերի նախարարությունում։
- 1838 թվականի օգոստոսի 21-ին ստանում է իսկական պետական խորհրդականի կոչում։
- 1839 թվականի ապրիլի 13-ից աշխատել է ֆինանսների նախարարությունում։
- 1839 թվականի հունիսի 9-ին նշանակվում է Անդրկովկասի մաքսատան ղեկավար։
Վրաստանում ծառայության անցնելու տարիներին հետաքրքրվում է նումիզմատիկայով։ Հավաքում է վրացական մետաղադրամների յուրատեսակ հավաքածու։ Թոշակի անցնելուց հետո նա ֆրանսերենով և ռուսերենով գրել է «Վրացական թագավորության նումիզմատիկական փաստերը» աշխատանքը։ Այդ հրատարակությունում ճիշտ է, կային որոշ սխալներ, իսկ տվյալները երբեմն ստույգ չէին, բայցևայնպես այն դարձավ Վրաստանի դրամների մասին առաջին գիտական ժողովածուն։
Ընտանիք
խմբագրելՄիխեիլ Պետրովիչի կինը Ալեքսանդրա Նիկոլաևնա Չոգլոկովան է եղել, որը մահացել է 1841 թվականին[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Русские писатели 1800—1917: Биографический словарь (русский) / P. Nikolayev — Moscow: The Great Russian Encyclopedia, 1989. — Vol. 1. — 672 p.
- ↑ 2,0 2,1 2,2 Мироненко С. В. Декабристы, Биографический справочник. М.: Наука. 1988. с. 13
- ↑ «Большой скандал на Большой Саратовской». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 4-ին.
Գրականություն
խմբագրել- «Баратаев, Михаил Петрович». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Список гражданским чинам первых четырёх классов по старшинству. Санкт-Петербург, 1843.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխեիլ Բարատաևի» հոդվածին։ |