Միխայիլ Ալեքոյի[4] Աշվետիա (վրաց.՝ მიხეილ ალექსანდრეს ძე აშვეთია, նոյեմբերի 10, 1977(1977-11-10)[1][2][3], Քութայիս, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի ֆուտբոլիստ, հարձակվող։

Միխայիլ Աշվետիա
Անձնական տվյալներ
Ազգությունը վրացի
Քաղաքացիությունը Ռուսաստան, Վրաստան
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 10, 1977(1977-11-10)[1][2][3] (46 տարեկան)
Ծննդավայր Քութայիս, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 180 սմ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ավարտել է կարիերան
Պատանեկան կարիերա
Վրաստան Տորպեդո (Քութայիս)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
Վրաստան Տորպեդո-2 (Քութայիս) 24 (11)
1994 Վրաստան Ռցմենա 7 (6)
1995 Վրաստան Սամգուրալի 14 (5)
1995-1997 Վրաստան Տորպեդո (Քութայիս) 54 (55)
1997 Ռուսաստան Ալանիա 18 (5)
1998-1999 Վրաստան Դինամո (Թբիլիսի) 57 (49)
2000 Ռուսաստան Ալանիա 22 (7)
2001 Վրաստան Տորպեդո (Քութայիս) 16 (12)
2002 Դանիա Կոպենհագեն 5 (0)
2002-2003 Ռուսաստան Ալանիա 30 (7)
2003-2005 Ռուսաստան Լոկոմոտիվ (Մոսկվա) 27 (8)
2005 Ռուսաստան Ռոստով 13 (1)
2006 Ռուսաստան Ռուբին 14 (0)
2007 Գերմանիա Կառլ Ցեյս 10 (5)
2008 Ռուսաստան Անժի 36 (17)
2009 Ռուսաստան Դինամո (Բառնաուլ) 12 (5)
2009 Ռուսաստան Նիժնի Նովգորոդ 10 (1)
Ազգային հավաքական
1996-2005 Վրաստան Վրաստան 24 (5)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

Քութայիսի ֆուտբոլի սան է։ Իր կարիերան սկսել է տեղի «Տորպեդո» ակումբում։ Հարձակվողի արդյունավետ խաղը, որը Վրաստանի առաջնության 54 խաղերում աչքի էր ընկել 55 խաղում, սկսել է գրավել արտասահմանյան ակումբների սելեկցիոների ուշադրությունը։ Ոչ լիարժեք երեք մրցաշրջանի ընթացքում Աշվետիան երկու անգամ խաղացել է Վլադիկավկազի «Ալանիա» և վրացական «Դինամո» ակումբներում։

Խաղացել է նաև արտասահմանում՝ դանիական «Կոպենհագեն» և գերմանական «Կառլ Ցեյս» ակումբներում։

2007 թվականի ամռանը պայմանագիր է կնքել Ռուսաստանի առաջին դիվիզիոնի «Անժի» ակումբի հետ, բայց սահմանափակումների պատճառով, որ դրել էր ՊՖԼ-ն ակումբի վրա, պաշտոնապես միացել է այդ թիմին 2008 թվականին։ Խփելով 17 գոլ՝ դարձել է տարվա լավագույն ռմբարկու ակումբում։ 2008 թվականի դեկտեմբերի 18-ին լքել է «Անժի» ակումբը պայմանագրի ժամկետն ավարտվելու պատճառով[5]։

2009 թվականի սկզբին եղել է Բառնաուլի «Դինամո» ակումբում, բայց չի կարողացել ամրապնդել իր տեղը ակումբում և օգոստոսի 14-ին տեղափոխվել է «Նիժնի Նովգորոդ» ակումբ[6]։

Հանդես գալով տարբոր առաջնություններում՝ կարողացել է աչքի ընկնել 194 գոլերով։ Վրաստանի հավաքականում անցկացրած 24 հանդիպումներում աչքի է ընկել հինգ գոլով։

Ձեռքբերումներ խմբագրել

  • Վրաստանի չեմպիոն (3) – 1998, 1999, 2001
  • Ռուսաստանի չեմպիոն – 2004
  • Վրաստանի գավաթակիր – 2001
  • Վրաստանի Սուպերգավաթի դափնեկիր – 1999
  • Ռուսաստանի սուպերգավաթի դափնեկիր – 2005
  • Համագործակցության գավաթի դափնեկիր – 2005
  • Վրաստանի սուպերգավաթի խաղարկության եզրափակչի մասնակից – 1998

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլ Աշվետիա» հոդվածին։