Միխայիլ Սվենչիկով (ռուս.՝ Свечников, Михаил Степанович, սեպտեմբերի 30, 1881(1881-09-30)[1], Serafimovich, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 26, 1938(1938-08-26)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), Ռուսական կայսրության բանակի փոխգնդապետ, խորհրդային զորահրամանատար, զինվորական պատմաբան և տեսաբան։ Հայտնի է որպես 1918 թվականի Ֆիննական քաղաքացիական պատերազմի Կարմիրբանակայինների զինվորական լավագույն առաջնորդներից մեկը։

Միխայիլ Սվենչիկով
ռուս.՝ Михаил Степанович Свечников
սեպտեմբերի 30, 1881(1881-09-30)[1] - օգոստոսի 26, 1938(1938-08-26)[1] (56 տարեկան)
ԾննդավայրSerafimovich, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանԿոմունարկայի կրակահրապարակ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԶորատեսակՌուսական կայսերական բանակ
Կոչումգնդապետ
Մարտեր/
պատերազմներ
իխետուան
Պարգևներ
Սուրբ Գեւորգի 4-րդ դասի շքանշան Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշան Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան և Սուրբ Աննայի 4-րդ աստիճանի շքանշան

Կարիերա

խմբագրել

Ռուսական կայսրության բանակում ծառայելուց հետո Սվենչիկովը 1917 թվականին մասնակցել է Հոկտեմբերյան Հեղափոխությանը։ 1918 թվականին Ֆիննական քաղաքացիական պատերազմի ընթացքում նա աշխատել է որպես Կարմիր բանակայինների ռազմական խորհրդատու։ 1918 թվականի փետրվարին Սվենչիկովը կարճ ժամանակով եղել է Հյուսիսային ճակատի հրամանատարը, իսկ հետագայում նրան փոխարինել է Հյուգո Սալմելան։ Եղել է ռուս ամենաբարձրաստիճան զինվորականը, որը միացել էր ֆիննական Կարմիր բանակին[2]։

Ֆիննական քաղաքացիական պատերազմի ավարտից հետո Սվենչիկովը մասնակցել է Ռուսաստանի քաղաքացիական պատերազմին, որտեղ նա գլխավորում էր Կասպից-կովկասյան ճակատը Հյուսիս-կովկասյան անհաջող գործողության ժամանակ (1918–1919)։

1922 թվականից ի վեր նա աշխատել է որպես ռազմական դասախոս։ 1934 թվականին Սվենչիկովը տեղափոխվել է Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա։ Նա ձերբակալվել է 1937 թվականին, մեղադրվելով «ֆաշիստական դավադրության» համար, իսկ հետագայում մահապատժի ենթարկվել է Մոսկվայում գտնվող Կոմունարկա հրաձգարանում։ Սվենչիկովը արդարացվել է 1956 թվականին՝ Ստալինի մահից հետո։

Պարգևներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Свечников Михаил Степанович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1976. — Т. 23 : Сафлор — Соан. — С. 75.
  2. ″Suomen itsenäistymisen kronikka″, Gummerus, 1992. 951-20-3800-5.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլ Սվենչիկով» հոդվածին։