Միխայիլ Դմիտրիևիչ Սոկոլով (ռուս.՝ Михаил Дмитриевич Соколов, հունվարի 11 (24), 1904, Կրասնի Սուլին, Չերկասկի շրջան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն - հունվար 1992, Դոնի Ռոստով, Ռուսաստան), ռուս խորհրդային գրող և ճարտարագետ։ Երկրորդ աստիճանի Ստալինյան մրցանակի դափնեկիր (1951)։ ԽՄԿԿ անդամ 1921 թվականից։

Միխայիլ Սոկոլով
Ծնվել էհունվարի 11 (24), 1904
ԾննդավայրԿրասնի Սուլին, Չերկասկի շրջան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհունվար 1992
Վախճանի վայրԴոնի Ռոստով, Ռուսաստան
Մասնագիտությունգրող և արձակագիր
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Ժանրերվեպ և վիպակ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
Լենինի շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան «Աշխատանքային արիության համար» մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 40-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
և Ստալինյան մրցանակ

Կենսագրություն խմբագրել

Մ. Դ. Սոկոլովը ծնվել է 1904 թվականի հունվարի 11-ին Սուլին քաղաքում (այժմ՝ Ռոստովի մարզի Կրասնի Սուլին քաղաք), բանվորի ընտանիքում։ Մինչև 1920 թվականը սովորել է Կրասնի Սուլինի թիվ 1 դպրոցում (այժմ՝ թիվ 1 գիմնազիա)։ 1920-1921 թվականներին աշխատել է որպես ընդօրինակող, գործավար, գրասենյակային ծառայող։ 1922 թվականին ավարտել է Յ. Մ. Սվերդլովի անվան կոմբուհը։ 1922-1928 թվականներին վարել է ղեկավար կուսակցական, խորհրդային և տնտեսական պաշտոններ[1][2]։

1928-1931 թվականներին սովորել է Ռոստովի ճարտարագիտատնտեսագիտական ինստիտուտում։ 1931-1943 թվականներին ղեկավար պաշտոններ է վարել գործարաններում։ 1943-1945 թվականներին աշխատել է Ռոստիզդատի գլխավոր խմբագիր։ 1945-1946 թվականներին դարձյալ զբաղեցրել է ինժեներատնտեսական պաշտոններ։ 1957-1975 թվականներին՝ «Դոն» ամսագրի գլխավոր խմբագիր։ 1950 թվականից՝ ԽՍՀՄ գրողների միության Ռոստովի մասնաճյուղի պատասխանատու քարտուղար[1]։

1992 թվականի հունվարին գրող Միխայիլ Դմիտրիևիչ Սոկոլովը հեռացել է կյանքից[1][2]։

Պարգևներ խմբագրել

Հիշատակ խմբագրել

1996 թվականի մայիսին Վերբենսկի ավանում գտնվող թիվ 4 գրադարանային մասնաճյուղին, Կրասնի Սուլին քաղաքի վարչակազմի որոշմամբ, շնորհվել է Միխայիլ Դմիտրիևիչ Սոկոլովի անունը, թիվ 1 միջնակարգ դպրոցի (այժմ՝ թիվ 1 գիմնազիա) շենքի պատին, որտեղ սովորել է գրողը, 1997 թվականին նրա պատվին փակցվել է հուշատախտակ, որը տասնամյակներ անց կորսվել է, իսկ 2017 թվականի դեկտեմբերին վերականգնվել է և նույն թվականի դեկտեմբերի 22-ին փակցվել թիվ 1 գիմնազիայի շենքի ճակատին։

Ստեղծագործություն խմբագրել

Գրական գործունեությամբ զբաղվել է 1935 թվականից։ Այդ ժամանակահատվածում հրատարակել է «Տափաստան», «Գարուն» վիպակները, «Կուսկազմակերպիչ Վորոժբիտովը», «Ռուս կին», «Ինժեներ Կոզլով» ակնարկները[2]։

1949 թվականին «Խորհրդային գրող» և «Ռոստիզդատ» հրատարակչությունները հրատարակել են նրա «Կայծեր» վեպի 1-ին և 2-րդ գրքերը (3-4-րդ գրքերը լույս են տեսել 1967-1968 թվականներին)։ Վեպը պատմում է Ռուսաստանի հարավում հեղափոխական շարժման մասին։ Ավելի ուշ Մ. Դ. Սոկոլովը գրել է «Դաժան ամառ» վեպը 1914 թվականի իրադարձությունների մասին[2]։

Գրականություն խմբագրել

  • Писатели Советского Дона: Био-библиогр. справочник. Вып. 1 и 2 / [Сост.: Д. И. Руманова, Д. К. Жак и др.]. — Ростов н/Д: Тип. изд-ва «Молот», 1948. — С. 80. — 112 с. — (Рост. гос. науч. б-ка им. К. Маркса). — 2500 экз.
  • Руманова Д. И. Писатели Советского Дона: Био-библиогр. справочник / [Под ред. Л. П. Громова]. — Ростов н/Д, 1958. — С. 103—113. — 160 с. — (Рост. гос. науч. б-ка им. К. Маркса).
  • Писатели Дона: Биобиблиогр. сб / [Сост. Г. Г. Тягленко]. — Ростов н/Д: Кн. изд-во, 1976. — 288 с. — 10 000 экз.
  • Писатели Дона: Биобиблиогр. указ / [О. И. Кузина и др.]. — изд. 2-е, испр. и доп. — Ростов н/Д: Кн. изд-во, 1986. — 416 с. — 20 000 экз.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Михаил Дмитриевич Соколов».
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Соколов Михаил Дмитриевич».

Արտաքին հղումներ խմբագրել