Միխայիլ Շեմյակին (քիմիկոս)

Միխայիլ Միխայլովիչ Շեմյակին (ռուս.՝ Михаил Михайлович Шемякин, հուլիսի 26 (օգոստոսի 8), 1908 կամ 1908[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն[2] - հունիսի 26, 1970(1970-06-26)[2], Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), սովետական քիմիկոս-օրգանիկ, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1958 թ.)։ Կենսա-օրգանական քիմիայի հիմնադիրներից է, ԽՍՀՄ ԳԱ նախագահության անդամ (1963 թ.), սոցիալիստական աշխատանքի հերոս (1969 թ.)։ ԽՄԿԿ անդամ 1951 թվականից։

Միխայիլ Շեմյակին
Ծնվել էհուլիսի 26 (օգոստոսի 8), 1908 կամ 1908[1]
Մոսկվա, Ռուսական կայսրություն[2]
Մահացել էհունիսի 26, 1970(1970-06-26)[2]
Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունքիմիկոս
Հաստատություն(ներ)Մոսկվայի պետական տեքստիլ համալսարան
ԱնդամակցությունԽՍՀՄ գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՄոսկվայի պետական համալսարանի քիմիական ֆակուլտետ
Գիտական աստիճանքիմիական գիտությունների դոկտոր
Պարգևներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
ԿուսակցությունԽՄԿԿ
Երեխա(ներ)Andrey Shemyakin?

Ավարտել է Մոսկվայի համալսարանը (1930 թ.)։ Եղել է (1950—1970 թթ. ԽՍՀՄ ԳԱ բնական միացությունների քիմիայի (1974 թվականից՝ Շեմյակինի անվան կենսաօրգանական քիմիայի) ինստիտուտի կազմակերպիչը և առաջին տնօրենը։ Հիմնական գիտական աշխատանքները վերաբերում են տեսական օրգանական քիմիայի և բնական միացությունների քիմիայի հարցերին։ Պարզաբանել է մի շարք քիմիական ռեակցիաների մեխանիզմներ, մշակել (Ա․ Բրաունշտեյնի հետ համատեղ) պիրիդօքսալային ֆերմենտների ազդեցության ընդհանուր տեսությունը (1952 թ.), սինթեզել տետրացիկլին անտիբիոտիկը։ Եղել է արտասահմանյան բազմաթիվ գիտական ընկերությունների անդամ։ Պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Шемякин Михаил Михайлович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 479