Միլոշ Յոյիչ (սերբ.՝ Miloš Jojić; մարտի 19, 1992(1992-03-19)[1][2], Բելգրադ, ՀՍՖՀ), սերբ ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է գալիս գերմանական Բորուսիա Դորտմունդ ակումբում։ Տրանսֆերային արժեքը 2014 թ.-ի հուլիսի 7-ի դրությամբ կազմում է 4.500.000€։

Միլոշ Յոյիչ
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Միլոշ Յոյիչ
Քաղաքացիությունը  Սերբիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 19, 1992 (32 տարեկան)
Ծննդավայր Ստառա Պազովա, Սերբիա Սերբիա
Հասակ 177 սմ
Քաշ 73 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Բորուսիա Դորտմունդ
Համար 14
Պատանեկան կարիերա
2003 - 2010 Սերբիա Պարտիզան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2010 - 2012 Սերբիա Տելեօպտիկ 60 (14)
2012 - 2014 Սերբիա Պարտիզան 35 (10)
2012 Սերբիա Տելեօպտիկ 14 (4)
2014 - Գերմանիա Բորուսիա Դորտմունդ 19 (4)
Ազգային հավաքական
2011 Սերբիա Սերբիա (Մ19) 5 (1)
2012 - 2013 Սերբիա Սերբիա (Մ20) 15 (3)
2013 - Սերբիա Սերբիա 1 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 26 ապրիլ 2014:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 30 նոյեմբեր 2013

Կարիերա խմբագրել

«Պարտիզան» խմբագրել

2012 թ.-ին Միլոշը դարձավ «Պարտիզանի» խաղացող, այնտեղ նորամուտը նշեց սեպտեմբերի 15-ին՝ Սերբիայի առաջնության «Խայդուկ Կուլայի» դեմ խաղում։ Հենց այդ խաղում էլ խփեց առաջին գոլը նոր ակումբի կազմում։

«Բորուսիա Դորտմունդ» խմբագրել

2014 թ.-ի հունվարին Յոյիչը տեղափոխվեց գերմանական «Դորտմունդի Բորուսիա» և ակումբի հետ կնքեց չորս ու կես տարվա պայմանագիր[3]։ Փետրվարի 15-ին նորամուտը նշեց Ֆրանկֆուրտի Այնտրախտի դեմ խաղում։ Այդ խաղում փոխարինման դուրս գալուց 17 վայրկյան անց ոտքի թեթև հարվածով բացեց Բորուսիայում իր գոլերի հաշիվը, հետք թողնելով այդ խաղում, որը ավարտվեց 4։0՝ դորտմունդցիների հաղթանակով։ Միլոշը խփեց Բունդեսլիգայի ամենաարագ գոլը՝ խաղադաշտ դուրս գալուց անմիջապես հետո։ 2014 թ.-ի ապրիլի 8-ին առաջին անգամ դուրս եկավ խաղադաշտ մեկնարկային կազմում ՝ Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում (2։0), խաղալով իր համար ոչ հարմար հենակետային կիսապաշտպանի դերում։ Միլոշը անցկացրեց հիանալի հանդիպում, չնայած գոլային դրվագներում չառանձնացավ։

Միջազգային կարիերա խմբագրել

Միլոշը խաղացել է Եվրոպայի առաջնության մինչև 19 հավաքականների Սերբիայի կազմում, որտեղ հիշատակվեց առաջին գոլով հենց առաջին խաղում՝ Թուրքիայի դեմ խաղում։ Իսկ հավաքականի հիմնական կազմում Միլոշը նորամուտը նշել է 2013 թ.-ի հոկտեմբերի 13-ին՝ Ճապոնիայի դեմ խաղում, որտեղ իր հաշվին գրանցեց առաջին գոլը հավաքականի կազմում՝ 90-րդ րոպեին։

Կարիերայի վիճակագրությունը խմբագրել

Ակումբ խմբագրել

Թարմացվել է 2013-14 մրցաշրջանի ավարտից հետո

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Եվրոգավաթ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Պարտիզան 2012–13 20 4 1 0 6 0 27 4
2013–14 15 6 3 0 5 1 23 7
Ընդհանուր 35 10 4 0 11 1 50 11
Բորուսիա Դորտմունդ 2013–14 10 4 2 0 3 0 15 4
Ընդհանուր 10 4 2 0 3 0 15 4
Կարիերայի ընթացքում 45 14 5 0 14 1 65 15

Ձեռքբերումներ խմբագրել

Ակումբային

  «Պարտիզան»

  «Բորուսիա Դորտմունդ»

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միլոշ Յոյիչ» հոդվածին։

Արտաքին հղումներ խմբագրել