Միլոշ Դեգենեկ (անգլ.՝ Milos Degenek, ապրիլի 28, 1994(1994-04-28)[1][2], Կնին, Շիբենիկ Կնին, Խորվաթիա), սերբական ծագմամբ ավստրալիացի ֆուտբոլիստ, «Ցրվենա Զվեզդա» ակումբի և Ավստրալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան։ Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2018–ի մասնակից։

Միլոշ Դեգենեկ
անգլ.՝ Miloš Degenek
Քաղաքացիությունը  Ավստրալիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 28, 1994(1994-04-28)[1][2] (29 տարեկան)
Ծննդավայր Կնին, Շիբենիկ Կնին, Խորվաթիա
Հասակ 187 սանտիմետր
Քաշ 80 կիլոգրամ
Դիրք պաշտպան

Դենեգը ծնվել է Կնիգում։ 1999 թվականին Կոսովոյի պատերազմից փրկվելով՝ ծնողների հետ ներգաղթել է Ավստրալիա[3]։

Ակումբային կարիերա խմբագրել

 
Դեգենեկը Ավստրալիայի ֆուտբոլի հավաքականի կազում

Դեգենեկը սկսել է զբաղվել ֆուտբոլով Ավստրալիայի սպորտի ինստիտուտում։ 2012 թվականին Միլոշը նկատվել է գերմանական «Շտուտգարտ» ակումբի սկաուտների կողմից և հրավիրվել է ակումբ։ 2013 թվականի հունիսի 26-ին «Դարմշտադտ» ակումբի դեմ մրցախաղում նա նորամուտ է ունեցել Գերմանիայի ֆուտբոլի երրորդ լիգայում[4]։ 2015 թվականի ամռանը Դեգենեկը տեղափոխվել է «Մյունխեն 1860» ակումբ՝ կնքելով երկամյա պայմանագիր[5]։ Հունիսի 26-ին «Հայդենհայմ» ակումբի դեմ մրցախաղում նա նորամուտ է ունեցել Երկրորդ Բունդեսլիգայում[6]։ Սեպտեմբերի 19-ին «Կայզերսլաուտերնա» ակումբի դեմ խաղում Միլոշը խփել է իր առաջին գոլը «Միյունխեն 1860» ակումբի կազմում[7]։

2017 թվականին Դեգենեկը պայմանագիր է ստորագրել ճապոնական «Իոկոգամա Ֆ․ Մարինոս»-ի հետ[8][9]։ Փետրվարի 25-ին «Ուրավա Րեդ Դայմոնդս» ակումբի դեմ մրցախաղում նա նորամուտ է ունեցել J լիգայում[10]։ 2018 թվականի ապրիլի 21-ին «Սյոնան Բելմարե» ակումբի դեմ խաղում իր առաջին գոլն է խփել «Յոկոգամու Մարինոս» ակումբի կազմում[11]։

2018 թվականի ամռանը Դեգենեկը տեղափոխվել է «Ցրվենա Զվեզդա» ակումբ։ Հունիսի 20-ին Վրանեի «Դինամո» ակումբի դեմ մրցախաղում նա նորամուտ է ունեցել Սերբիայի սուպերլիգայում[12]։ 2019 թվականի սկզբին Դեգենեկը տեղափոխվել է Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալ» ակումբ։ Փետրվարի 4-ին «Ալ Ֆատեղ» ակումբի դեմ մրցախաղում նա նորամուտ է ունեցել Սաուդյան Արաբիայի առաջնությունում[13]։ Նույն տարվա ամռանը Դեգենեկը տեղափոխվել է «Ցրվենա Զվեզդա» ակումբ։ Սեպտեմբերի 25-ին «Վոժդովացա» ակումբի դեմ խաղում Միլոշը խփել է իր առաջին գոլը ակումբի կազմում[14]։

Միջազգային կարիերա խմբագրել

2011 թվականին Ավստրալիայի պատանեկան հավաքականի կազմում Դեգենեկը մասնակցել է Աշխարհի պատանեկան առաջնությանը Մեքսիկայում։ Մրցախաղում նա խաղացել է Կոտ դ'Իվուարի[15] և Բրազիլիայի[16] հավաքականների դեմ մրցախաղերում։ 2012 թվականին Միլոշը ընդունել է Սերբիայի պատանեկան հավաքականի կազմում խաղալու հրավերը։

2016 թվականի մայիսի 27-ին Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքական դեմ ընկերական խաղում Դեգենեկը նորամուտ է ունեցել Ավստրալիայի ֆուտբոլի ազգային հավաքականում[17]։

2017 թվականին Դեգենեկը մասնակցել է Ռուսաստանում ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների գավաթ 2017–ին։ Մրցախաղում նա խաղացել է Գերմանիայի[18] և Կամերունի[19] թիմերի դեմ մրցախաղում։

2018 թվականին Դեգենեկը մասնակցել է Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը Ռուսաստանում։ Մրցախաղում նա եղել է պահեստային և դաշտ դուրս չի եկել։

2019 թվականին Դեգենեկը ներառվել է Արաբական Միացյալ Էմիրություններում Ասիայի գավաթի հավաքականի կազմում։ Մրցախաղում նա խաղացել է Հորդանանի[20], Պաղեստինի[21], Սիրիայի[22], Ուզբեկստանի[23] և Արաբական Միացյալ Էմիրությունների[24] թիմերի դեմ մրցախաղում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. Armin Gibis (2015 թ․ օգոստոսի 21). «Flucht, Armut, Bomben: Milos Degenek ist ein Kämpfer» [Flight, poverty, bombs: Milos Degenek is a fighter] (գերմաներեն). Münchner Merkur. Վերցված է 2016 թ․ հունիսի 6-ին.
  4. «Official match report: VfB Stuttgart II - Darmstadt 98 1:1 (1:0)». German Football Association. 2013 թ․ հուլիսի 26. Վերցված է 2013 թ․ հուլիսի 26-ին.
  5. «Milos Degenek unterschreibt bei 1860. Profi-Vertrag für Fejsal Mulic» [Milos Degenek signes with 1860. Professional contract for Fejsal Mulic.] (գերմաներեն). tsv1860.de. 2015 թ․ հուլիսի 2. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 2-ին.
  6. «Хайденхайм VS. Мюнхен 1860 1:0» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հուլիսի 26.
  7. «Мюнхен 1860 VS. Кайзерслаутерн 1:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ սեպտեմբերի 19.
  8. Lewis, Dave (2017 թ․ հունվարի 26). «Degenek at odds with 'disappointing' 1860 Munich in contract drama». The World Game. SBS.
  9. Ehrlich, Markus (2017 թ․ հունվարի 26). «Verein bestätigt: Degenek verlässt die Löwen sofort» [Association confirms: Degenek leaves the Lions immediately]. tz (German). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 7-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. «Иокогама Ф. Маринос VS. Урава Ред Даймондс 3:2» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ փետրվարի 25.
  11. «Иокогама Ф. Маринос VS. Сёнан Бельмаре 4:4» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ ապրիլի 21.
  12. «Црвена звезда VS. Динамо Вране 3:0» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հուլիսի 20.
  13. «Аль-Хиляль Эр-Рияд VS. Аль-Фатех 4:1» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ փետրվարի 4.
  14. «Вождовац VS. Црвена звезда 1:3» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ սեպտեմբերի 25.
  15. «Австралия (до 17) VS. Кот-д'Ивуар (до 17) 2:1» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ հունիսի 21.
  16. «Австралия (до 17) VS. Бразилия (до 17) 0:1» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ հունիսի 23.
  17. «Англия VS. Австралия 2:1» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ մայիսի 27.
  18. «Австралия VS. Германия 2:3» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունիսի 19.
  19. «Камерун VS. Австралия 1:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունիսի 22.
  20. «Австралия VS. Иордания 0:1» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ հունվարի 6.
  21. «Палестина VS. Австралия 0:3» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ հունվարի 11.
  22. «Австралия VS. Сирия 3:2» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ հունվարի 15.
  23. «Австралия VS. Узбекистан 0:0» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ հունվարի 21.
  24. «ОАЭ VS. Австралия 1:0» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ հունվարի 25.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միլոշ Դեգենեկ» հոդվածին։