Միլան Մարտիչ (սերբ.՝ Милан Мартић, նոյեմբերի 18, 1954(1954-11-18), Žagrović, Շիբենիկ Կնին, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, Հարավսլավիայի Դաշնային Ժողովրդական Հանրապետություն), Սերբական Կրաինա Հանրապետության պետական, քաղաքական և ռազմական գործիչ: 1994-1995 թվականներին Սերբական Կրաինա Հանրապետության նախագահ: Սերբական կողմից Հարավսլավիայի փլուզման ակտիվ մասնակիցներից մեկը։ Հաագայի տրիբունալի կողմից դատապարտվել է 35 տարվա ազատազրկման[1][2] Սերբական Կրաինայում, Խորվաթիայում և Բոսնիա և Հերցեգովինայում ոչ սերբ բնակչության դեմ հետապնդումների և այլ հանցագործությունների մեղադրանքով:

Միլան Մարտիչ
Milan Martic ICTY.png
 
Կուսակցություն՝ Serbian Party of Socialists?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, ոստիկան և ռազմական գործիչ
Ազգություն սերբ
Դավանանք Սերբ ուղղափառ եկեղեցի
Ծննդյան օր նոյեմբերի 18, 1954(1954-11-18) (66 տարեկան)
Ծննդավայր Žagrović, Շիբենիկ Կնին, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, Հարավսլավիայի Դաշնային Ժողովրդական Հանրապետություն
Քաղաքացիություն Flag of Croatia.svg Խորվաթիա և Flag of Yugoslavia (1946-1992).svg ՀՍՖՀ

ԿենսագրությունԽմբագրել

Միլան Մարտիչն ավարտել է Զագրեբի ոստիկանական ուսումնարանը, աշխատել է Շիբենիկի ոստիկանությունում, ավելի ուշ՝ Կնինում աշխատել է կրտսեր ոստիկանական տեսուչ: Որոշ ժամանակ անց դարձել է Կնինի ոստիկանական բաժանմունքի պետ։

1990 թվականի ամռանը գլխավորել Է սերբական քաղաքացիական աշխարհազորը, որը ստեղծվել է միլիցիայի բազայի վրա։ 1991 թվականից մինչև 1995 թվականը Սերբական Կրաինայի ղեկավարությունում զբաղեցրել է մի քանի կարևոր պաշտոններ՝ ինչպիսիք են Կրաինա Սերբական ինքնավար մարզի պաշտպանության նախարար, տարածքային պաշտպանության հրամանատարի տեղակալ, ներքին գործերի նախարար և այլն:

Սերբական Կրաինայում 1993 թվականին նախագահական ընտրությունների ժամանակ Մարտիչին սատարել է Սլոբոդան Միլոշևիչը: Մարտիչն իր թեկնածությունն է առաջադրել Սերբիայի սոցիալիստների կուսակցությունից, որը զգալի ֆինանսական աջակցություն է ստացել Միլոշևիչի Սերբիայի Սոցիալիստական կուսակցությունից[3]: 1994թվականին ընտրությունների երկրորդ փուլում նա ընտրվել է նախագահ և իշխանության է մնացել ընդհուպ մինչև սերբական Կրաինայի անկումը Փոթորիկ գործողության ընթացքում, որն անցկացնում էր Խորվաթիան 1995 թվականին:

2002 թվականին Մարտիչը հանձնվեց Հաագայի տրիբունալին։ Հաագայի տրիբունալի պաշտոնական մեղադրանքի համաձայն՝ նա նպաստել է էթնիկ զտումների կազմակերպմանը, որոնք ուղղված են եղել Կրաինայի խորվաթների և այլ ոչ Սերբական ժողովուրդների դեմ, որտեղ ոչնչացվել կամ արտաքսվել է գրեթե բոլոր ոչ Սերբական բնակչությունը՝ 78 հազար մարդ: Սկզբում մեղադրվել է միայն Զագրեբի հրթիռային գնդակոծությունը ղեկավարելու մեջ` ի պատասխան Խորվաթիայի կողմից ձեռնարկված «Կայծակ» գործողության։ Գնդակոծության հետևանքով զոհվել է յոթ քաղաքացիական անձ: Ավելի ուշ Մարտիչը ելույթ է ունեցել Սերբական հեռուստատեսությամբ և ռադիոյով և խոստովանել, որ արտոնել է գնդակոծությունը:

Միլան Բաբիչը, որը Մարտիչի հետ միասին խորվաթական սերբերի կարևորագույն առաջնորդներից մեկն է, Մարտինիչի դատավարության ժամանակ հայտարարել է, որ Խորվաթիայում պատերազմի ողջ պատասխանատվությունն ընկած է Մարտիչի վրա, որի ղեկավարությունն իրականացվել է Բելգրադից[4]:

Դատարանը մեղավոր է ճանաչել հետապնդումների, սպանությունների, ձերբակալությունների, կտտանքների, դաժան վերաբերմունքի, խաղաղ բնակչության վրա հարձակումների, ոչ սերբ ժողովուրդների բռնի արտաքսման, կրոնական օբյեկտների ոչնչացման, Սերբական երկրամասում, Ցազինի երկրամասում և Զագրեբում բնակվող բոսնիացիների և խորվաթների ունեցվածքի կողոպուտի մեջ: Դատապարտվել է 35 տարվա ազատազրկման։

2009 թվականի հունիսին Մարտիչը պատիժը կրելու համար տեղափոխվել էր Տարտուի բանտ (Էստոնիա)[5]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Serb leader jailed for war crimes»։ BBC News։ 2007-06-12։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-08-ին։ Վերցված է 2007-06-12 
  2. «International Criminal tribunal for the former Yugoslavia. Milan Martic»։ Международный трибунал по бывшей Югославии։ 2007-06-12։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-26-ին։ Վերցված է 2012-10-15 
  3. «Milosevic Loses Krajina»։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-08-ին։ Վերցված է 2008-07-21  , Filip Svarm, December 20, 1993 Vreme News Digest Agency No 117
  4. Goran Jungvirth (2006-02-17)։ «Martić “Provoked” Croatian Conflict»։ Международный трибунал по бывшей Югославии։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-08-ին։ Վերցված է 2007-06-12 
  5. «War criminal transferred to Estonia»։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-08-ին։ Վերցված է 2010-12-19