Միլան Բարոշ
Միլան Բարոշը (չեխ.՝ Milan Baroš; հոկտեմբերի 28, 1981[1][2][3][…], Vigantice, Վսետինի շրջան[4]) չեխ ֆուտբոլիստ է, որը հանդես է գալիս թուրքական Անթալիասպոր ակումբում, ինչպես նաև Չեխիայի ազգային հավաքականում։
| |||
Անձնական տվյալներ | |||
Ազգությունը | չեխ | ||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 28, 1981[1][2][3][…] (39 տարեկան) | ||
Ծննդավայր | Vigantice, Վսետինի շրջան[4] | ||
Հասակ | 1.84 մ | ||
Քաշ | 78 կիլոգրամ | ||
Դիրք | հարձակվող | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Պատանեկան կարիերա | |||
1987–1991 1991–1993 1993–1998 |
![]() ![]() ![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
1998–2001 2002–2005 2005–2007 2008 2008–2013 2013 2013–ներկա |
![]() ![]() ![]() ![]() → ![]() ![]() ![]() ![]() |
76 (23) 68 (19) 42 (9) 24 (7) 12 (0) 93 9 (5) 0 (0) | |
Ազգային հավաքական‡ | |||
1996–1997 1997–1998 1998 1998–2000 1999–2002 2001–2012 |
![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |
7 (3) 5 (1) 4 (1) 19 (5) 19 (9) 93 (41) | |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Պրոֆեսիոնալ կարիերաԽմբագրել
Ծնվել է Չեխոսլովակիայի Վիգանտիցե քաղաքում։ Միլան Բարոշի ֆուտբոլային պրոֆեսիոնալ կարիերան սկսել է Օստրավայի Բանիկում, որի երիտասարդական թիմում խաղացել է 1993-ից 1998 թվականը։ Այնուհետև մինչ 2001 թվականի վերջը խաղացել է Բանիկի առաջին թիմում՝ 76 խաղում խփելով 23 գոլ՝ այդպիսով դառնալով տեղի երկրպագուների սիրելին, որին քնքշորեն անվանում էին Բարի, Միլանեսա, իսկ ավելի հաճախ՝ Օստրավայի Մարադոնա։ Երիտասարդ գոլահարի արդյունավետ խաղը Լիվերպուլի սելեկցիոներների աչքից չի վրիպում, և 2001-2002 թվականի ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ նա տեղափոխվում է Անգլիա։
Երեք տարի խաղալով Լիվերպուլում՝ 69 խաղում խփում է 19 գոլ։ 2004 թվականին Եվրոպայի առաջնության ընթացքում նա դառնում է լավագույն ռմբարկու՝ խփելով 5 գոլ, իսկ Չեխիայի հավաքականը հասնում է կիսաեզրափակիչ։ 2005 թվականը լավ դասավորվեց Բարոշի համար. Լիվերպուլը հաղթող ճանաչվեց Չեմպիոնների Լիգայում, իսկ Բարոշը 2 գոլ խփեց։ 2006-ը կարելի էր անհաջող համարել ֆուտբոլիստի համար 8 գոլ Վիլլայում, որտեղ նա տեղափոխվեց Լիվերպուլից մոտ 10 միլիոն դոլարով, ինչպես նաև Չեխիայի անհաջողությունը Մունդիալ 2006-ում։ 2007-ը նոր էջ է չեխ ֆուտբոլիստի համար. հունվարի 22-ին նա տեղափոխվեց Լիոնի Օլիմպիկ իր նախկին մարզիչ Ուլիեի մոտ՝ 3.5 տարվա պայմանգրով։ Այժմ խաղում է թուրքական Անթալիասպորում։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Czech National Authority Database
- ↑ 3,0 3,1 FBref.com(բազմ․)
- ↑ 4,0 4,1 4,2 https://www.vigantice.cz/obec-191/informace-o-obci/osobnosti/milan-baros/